Նա ղարաբաղյան հարցում մի շատ կարևոր բան էր արել, որն անտեսել են. Դեմիրճյանի այրին՝ ամուսնու արածի մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+28.09 oC

Նա ղարաբաղյան հարցում մի շատ կարևոր բան էր արել, որն անտեսել են. Դեմիրճյանի այրին՝ ամուսնու արածի մասին

22:00 29.10.2019

«Նա ղարաբաղյան հարցում մի շատ կարևոր բան էր արել, որն անտեսել են: Ես այդ փաստաթուղթը Մոսկվայից պետք է բերեմ: Այն ժամանակ «сборник» կար, որտեղ գրվում էին այն հարցերը, որոնք ենթակա են քննարկման, նրան հաջողվեց մտցնել այնտեղ Ղարաբաղի հարցը, դա չլսված բան էր, և շատ սուր գրված: Խնդրում էր արդարությունը վերականգնել և Ղարաբաղը վերադարձնել Մայր հայրենիքին»,- «Հեռանկար» հաղորդման հաղորդավար-մեկնաբան Արամ Աբրահամյանի հետ զրույցի ժամանակ ասել է Կարեն Դեմիրճյանի այրին՝ Ռիմա Դեմիրճյանը՝ պատասխանելով այն քննադատություններին, թե Կարեն Դեմիրճյանը չմիացավ 88-ի շարժմանը:

Ռիմա Դեմիրճյանը հիշել է նաև ամուսնու այն  խոսքը, թե գրպանո՞ւմս է Ղարաբաղը, որ տամ: Ռիմա Դեմիրճյանն ասել է, որ դա պետք է պարզապես հասկանալ հետևյալ կերպ՝ իմ սեփականությունը չի, չեմ կարող: Պետք չէ մոռանալ այն ամենը, ինչը Դեմիրճյանն արել է հանուն Ղարաբաղի, իսկ դրանք քիչ չեն։

«Նա առաջին կողմնակիցն է եղել Ղարաբաղի հարցի լուծման, նա խաղաղ ժամանակ է ամեն ինչ արել: Այն ժամանակ միացման մասին խոսք չկար, բայց հայաթափման մասին՝ կար: Ամեն ինչ անում էր, որ կանխի: Դուք գիտեք՝ հեշտ էր Գորիսից ռադիոգիծն անցկացնել, 10 տարի դրա վրա աշխատեց, 5 անգամ դիմեց քաղբյուրո, որովհետև Ալիևը չէր համաձայնում: Ասում էր՝ հա, ու չէր անում: 1986 թվականին հասավ հաջողության և ղարաբաղցիները հայերեն հաղորդում լսեցին: Վերանորոգեց եկեղեցին՝ մեր նյութերով, մեր մասնագետներով: Մենք ղարաբաղցիներից շնորհակալական նյութեր ունենք: Ամեն ինչ անում էր, որ չհայաթափվի, Նախիջևանի օրը չընկնի»,- ասել է Ռիմա Դեմիրճյանը:

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մակրոն. Փարիզը կսկսի երկխոսություն ԵՄ անդամների հետ միջուկային զենքի միջոցով անվտանգությունն ամրապնդելու վերաբերյալ

10:00 14.07.2025

Մակրոն. Փարիզը կսկսի երկխոսություն ԵՄ անդամների հետ միջուկային զենքի միջոցով անվտանգությունն ամրապնդելու վերաբերյալ

Ֆրանսիան մտադիր է երկխոսություն սկսել ԵՄ անդամ պետությունների հետ՝ ֆրանսիական միջուկային զինանոցների օգնությամբ եվրոպական անվտանգությունն ամրապնդելու վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երկրի զինվորականներին ուղղված իր ուղերձում, որը հեռարձակվել է Ելիսեյան պալատի կայքում։ «Մեր միջուկային զսպման միջոցների դերը կոլեկտիվ անվտանգության ապահովման գործում լիարժեք գնահատելու համար ես հանձնարարել եմ զինված ուժերի նախարարին և […] ...

Պիստորիուս. Գերմանիան չի մատակարարի Taurus հրթիռներ Ուկրաինային

09:50 14.07.2025

Պիստորիուս. Գերմանիան չի մատակարարի Taurus հրթիռներ Ուկրաինային

Գերմանիան Ուկրաինային չի մատակարարի Taurus հեռահար թևավոր հրթիռներ՝ չնայած Կիևի նոր խնդրանքին, Financial Times-ին տված հարցազրույցում հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը։ «Նա ասաց, որ Գերմանիան չի մատակարարի Taurus հեռահար հրթիռներ Ուկրաինային, չնայած Ռուսաստանի կողմից վերջերս իրականացված ավիահարվածների շարքին և Կիևի կողմից նորացված կոչին», – ասվում է հոդվածում։ Պիստորիուսը նաև ասել է, որ Գերմանիան […] ...

Թրամփի երկրորդ այցը Մեծ Բրիտանիա նախատեսված է սեպտեմբերի 17-19-ը

09:40 14.07.2025

Թրամփի երկրորդ այցը Մեծ Բրիտանիա նախատեսված է սեպտեմբերի 17-19-ը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երկրորդ պետական այցը Մեծ Բրիտանիա տեղի կունենա սեպտեմբերի 17-19-ը, հայտարարել է Բուքինգհեմյան պալատը։ Ինչպես նշել է Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ի գրասենյակը, ամերիկացի առաջնորդը և նրա կինը՝ Մելանյան, կմնան Լոնդոնի մոտակայքում գտնվող Բերկշիր կոմսության Վինձորի ամրոցում։ Ավելի վաղ մի շարք բրիտանացի պատգամավորներ դեմ էին արտահայտվել Թրամփին Մեծ Բրիտանիայի խորհրդարանում ելույթ ունենալու […] ...

Գործարկվել է «Ճանապարհների տեղեկատու» բջջային հավելվածը

09:35 14.07.2025

Գործարկվել է «Ճանապարհների տեղեկատու» բջջային հավելվածը

Գործարկվել է «Ճանապարհների տեղեկատու» (Arm Roads Info) լրամշակված բջջային հավելվածը։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։ «Այժմ քաղաքացիները կարող են հավելվածի միջոցով ֆիքսել ու ուղարկել ճանապարհների սպասարկման կամ թերությունների մասին ինֆորմացիա, ստանալ տեղեկություն դրանց վերացման վերաբերյալ և հետևել ընթացքին: Բջջային հավելվածն անվճար է, հասանելի PlayMarket-ում և AppStore-ում։ Աշխատում է ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության […] ...

Շանզ Էլիզեում շքերթ կանցկացվի Ֆրանսիայի Ազգային օրվա առթիվ

09:30 14.07.2025

Շանզ Էլիզեում շքերթ կանցկացվի Ֆրանսիայի Ազգային օրվա առթիվ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երկուշաբթի օրը Փարիզի Շանզ-Էլիզեում կանցկացնի ռազմական շքերթ՝ նվիրված երկրի Ազգային օրվան: Տոնակատարությունները կսկսվեն տեղական ժամանակով 10:00-ին (Մոսկվայի ժամանակով 11:00-ին): Շքերթը կրկին տեղի կունենա Ֆրանսիայի մայրաքաղաքի գլխավոր փողոցում, այն բանից հետո, երբ անցյալ տարի այն տեղափոխվել էր մոտակա Ֆոշ պողոտա՝ 2024 թվականի Փարիզի Օլիմպիական խաղերի պատճառով։ Ֆրանսիայի իշխանությունները, որոնք ռազմական ծախսերի ավելացման […] ...

Մերցը հայտնել է, որ դժգոհ է Իսրայելի գործողություններից Գազայում

09:19 14.07.2025

Մերցը հայտնել է, որ դժգոհ է Իսրայելի գործողություններից Գազայում

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը անընդունելի է անվանել Գազայի հատվածում ստեղծված իրավիճակը և հայտարարել, որ մի քանի շաբաթ է՝ դժգոհ է Իսրայելի գործողություններից անկլավում։ «Ինձ դուր չի գալիս այն, ինչ Իսրայելի կառավարությունը շաբաթներ շարունակ անում է Գազայի հատվածում», – ասել է Մերցը ARD հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։ Նա հավելել է, որ մի քանի անգամ քննարկել է իրավիճակը […] ...

BACK_TO_TOP