18:17 29.10.2019
Հայկական ֆուտբոլում տեղի ունեցող վերջին իրադարձությունների հետ կապված՝ «Հայկական առաջին ճակատ» (First Armenian Front) ֆան-շարժումը հանդես է եկել հայտարարությամբ.
«Խստորեն դատապարտում ենք հայկական ակումբների սեփականատերերի և այլ պաշտոնատար անձանց ոչ ֆուտբոլային վարքագիծը Հայաստանի առաջնության խաղերի ժամանակ։ Մասնավորապես, որպես թարմ օրինակ «Լոռի» ՖԱ-ի սեփականատեր և ՀՖՖ գործկոմի անդամ Թովմաս Գրիգորյանի տգեղ և անվայել պահվածքը։
Ինչպես Արազը նշեց՝ «Լոռի»-«Փյունիկ» խաղի ժամանակ, խաղի տեսագրության մեջ 73-րդ րոպեից լսվում է անպարկեշտ բառապաշարով արտահայտություններ և հայհոյանք ուղված ֆուտբոլիստներին և մրցավարներին: Մեզ նոր հասած տեղեկությունով տվյալ անձի կողմից նմանատիպ բառապաշարով, վիրավորական արտահայտություններ և հայհոյանք է հնչել նաև Լիխտենշտեյն-Հայաստան արտագնա հանդիպման ժամանակ՝ մեր թիմի ֆուտբոլիստ Մարկոսի հասցեին։ Սատարելով ազգային հավաքականի ֆուտբոլիստներին՝ նման վարքագիծը համարում ենք անթույլատրելի, հայկական ֆուտբոլում որևէ անձի կողմից «նեմեցական» պահվածք այլևս չպետք է լինի: Նման դրսևորումները չկանխվելու դեպքում՝ մենք հանդես կգանք նմանատիպ երևույթների կանխարգելմանն ուղղված ակցիաներով։
ՀՖՖ-ին կոչ ենք անում վերանայել տարբեր թիմերի կողմից բողոքի առարկա դարձած մրցավարության հարցը, և բոլոր ակումբների ներկայացուցիչների հետ հանդիպումների, քննարկումների արդյունքում օպտիմալ լուծում գտնել այս հարցի շուրջ։
Լինելով Հայաստանում ֆանատական մշակույթի հիմնական ձևավորողը` հանդես ենք գալիս կոչ-խնդրանքով նաև Հայաստանի առաջնության թիմերի ֆան-ակումբներին և երկրպագուներին.
Երկար տարիներ է պահանջվել հայհոյախառն, անհիմն ֆուտբոլիստների ինքնասիրությանը կպնող վանկարկումներն ու արտահայտությունները մարզադաշտերից վերացնելու և ֆուտբոլը տոն դարձնելու համար։ Հայկական ֆուտբոլի զարգացման և հայկական ֆուտբոլը մթագնող միջադեպերից խուսափելու համար եկեք պահենք կոռեկտություն և չստեղծենք արհեստական թշնամանք»,- մասնավորապես գրված է հայտարարության մեջ:
15:28 05.08.2025
Հնդկաստանի վարչապետի ազգային անվտանգության գծով խորհրդականը նախատեսում է այս շաբաթ այցելել ՌուսաստանՀնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Աջիտ Դովալը այս շաբաթ կայցելի Մոսկվա, երեքշաբթի օրը հաղորդել է Tribune India-ն։ «Դովալի այցը Մոսկվա նախատեսված է այս շաբաթ», – ասվում է հայտարարության մեջ։ Մինչդեռ, ըստ The Times of India-ի, Մոդիի խորհրդականն արդեն ժամանել է Ռուսաստան: Հրատարակությունը նշում է, որ նրա այցը «նպատակ ունի ամրապնդել Հնդկաստանի և […] ...
15:20 05.08.2025
ԿԲ-ն ներկայացրել է Arca համակարգում վերջին օրերին գրանցված խափանումների պատճառըArca համակարգում օրեր առաջ նկատված խափանումները եղել են սարքի խափանման հետևանք: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ասուլիսում ասաց Կենտրոնական բանկի փոխնախագահ Արմեն Նուրբեկյանը: «Կենտրոնական բանկը Arca համակարգի հետ կապված ուսումնասիրությունները շարունակում է: Arca-ի խափանումը եղել է սարքի խափանման հետևանք: Դա շատ մեծ հեղինակություն ունեցող արտասահմանյան ընկերության կողմից տրամադրվող սարք է: Հիմա փաստացի հետազոտություններ են անում, նաև […] ...
14:57 05.08.2025
Գազայի հատվածում 2023 թվականից ի վեր զոհերի թիվը գերազանցել է 61 000-ըԻսրայելի կողմից 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 61,000-ը, ավելի քան 150,000 մարդ վիրավորվել է, հայտնել է պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարությունը։ Անցյալ շաբաթվա սկզբին նախարարությունը հայտարարեց, որ զոհերի թիվը գերազանցել է 60,000-ը։ Նախարարության հայտարարության համաձայն՝ վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հիվանդանոցներ է տեղափոխվել 87 մարդ, […] ...
14:50 05.08.2025
Սպիտակ համայնքի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 6-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ համայնքի Շիրակամուտ, Գեղասար, Սարահարթ, Գոգարան բնակավայրերի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։ ...
14:43 05.08.2025
Ճապոնիայում ջերմային հարվածից 18 մարդ է մահացելՃապոնիայում հուլիսի 28-ից օգոստոսի 3-ը ավելի քան 9500 մարդ շտապ տեղափոխվել է հիվանդանոցներ ջերմային հարվածներով՝ երկրում հաստատված շոգի ալիքի պատճառով, նրանցից 18-ը մահացել են: Այս մասին հայտնել է հրշեջ ծառայությունը, որը կատարում է շտապ բժշկական ծառայություններ երկրում: Այս մարդկանցից 225-ը ծանր վիճակում հոսպիտալացվել են ավելի քան երեք շաբաթ։ Ջերմային հարվածի զոհերի գրեթե 58%-ը 65 տարեկանից […] ...