Եվրոպական հանձնաժողովի առաջին կին նախագահը ապրում է ժուժկալ կյանքով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 08 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.79
  • 447.84
WEATHER
+29.09 oC

Եվրոպական հանձնաժողովի առաջին կին նախագահը ապրում է ժուժկալ կյանքով

15:34 31.10.2019

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը հոկտեմբերի 31-ին պետք է վայր դներ լիազորությունները և պաշտոնը փոխանցեր Գերմանիայի նախկին պաշտպանության նախարար Ուրսուլա ֆոն դեր Լայենին:

Սակայն ինչպես փոխանցում է Politico պարբերականը, Եվրոպական հանձնաժողովի նախագահի լիազորությունների փոխանցումը կհետաձգվի առնվազն մինչև դեկտեմբեր, քանի որ Եվրոպայի խորհրդարանը չի հաստատել եվրոպական երկրներից 3-ի ներկայացրած հանձնակատարների բոլոր թեկնածուներին:

Ի դեպ, 7 երեխաների մայր Ուրսուլա ֆոն դեր Լայենը կդառնա Եվրոպական հանձնաժողովի առաջին կին նախագահը: Չնայած հանձնաժողովի բոլոր պաշտոնյաները բարձր աշխատավարձ են ստանում և բնակարանային խնդիր չունեն, DW պարբերականը հայտնել է, որ Ուրսուլա ֆոն դեր Լայենը որոշել է բնակվել հենց հանձնաժողովի շենքում՝ 13-րդ հարկում, որտեղ արդեն իր համար ընտրել է 25 քառ. մետր մակերես ունեցող մի սենյակ: Եվրոպական հանձնաժողովի նոր նախագահն այդպես ցանկանում է խնայել միջոցներ և ժամանակ:

Գերմանիայի պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնելիս էլ նա աշխատանքային օրերին բնակվում էր նախարարության 7.5 քառ. մետրանոց սենյակում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

15:00 16.08.2025

SHANTNEWS

Պակիստանում ջրհեղեղի հետևանքով զոհվել է ավելի քան 320 մարդ

14:50 16.08.2025

Պակիստանում ջրհեղեղի հետևանքով զոհվել է ավելի քան 320 մարդ

Պակիստանի հյուսիսում ջրհեղեղների, սողանքների և անձրևների հետևանքով վերջին 48 ժամվա ընթացքում զոհվել է ավելի քան 320 մարդ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Geo News-ը՝ հղում անելով Պակիստանի աղետների ազգային վարչությանը: Նշվում է, որ փրկարարական գործողություններ են իրականացվում տուժած շրջաններում բնականոն կյանքը վերականգնելու համար: ...

Ի՞նչ է շահում Հայաստանը Թրամփի նախաձեռնությունից. Հեռանկար բանավեճ

14:32 16.08.2025

Ի՞նչ է շահում Հայաստանը Թրամփի նախաձեռնությունից. Հեռանկար բանավեճ

Վաշինգտոնում ձեռքբերված համաձայնությունները խոստանում են դառնալ տարվա գլխավոր իրադարձությունը։ Դրանց գնահատականները հակասական են։ Ի՞նչ տվեց մեզ Դոնալդ Թրամփի նախաձեռնությունը. տարածքային ամբողջականությունը երաշխավորելու հնարավորությո՞ւն, թե՞ միակողմանի զիջում կատարելու պարտադրանք։ Տրանսպորտային շրջափակումը բեկելու իրական շա՞նս, թե՞ տնտեսական կախվածության մեջ հայտնվելու հեռանկար։ Անվտանգությունը ամրապնդելու գործի՞ք, թե՞ Արևմտյան Ադրբեջանի նախագիծը իրականացնելու համար Բաքվին տրվող հենարան։ Այս թեմաները քննարկվել են […] ...

Բիչախչյանի գոլային փոխանցումն ու «Լեգիայի» հաղթանակը բավարար չէին

14:16 16.08.2025

Բիչախչյանի գոլային փոխանցումն ու «Լեգիայի» հաղթանակը բավարար չէին

Վարշավայի «Լեգիան», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը, ավարտել է պայքարը ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայում: Լառնակայի ԱԵԿ-ի դեմ որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում Լեհաստանի տիտղոսակիր թիմը տանը հաղթել է 2-1 հաշվով, դիմակայության առաջին խաղում սակայն կիպրական թիմը հաղթել էր 4-1 հաշվով: Բիչախչյանը պատասխան խաղի մեկնարկից է դուրս եկել խաղադաշտ և 16-րդ […] ...

Վթար Ճամբարակ-Վարդենիս ավտոճանապարհին․ կան տուժածներ

13:58 16.08.2025

Վթար Ճամբարակ-Վարդենիս ավտոճանապարհին․ կան տուժածներ

Այսօր՝ օգոստոսի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 11։40-ի սահմաններում Ճամբարակ-Վարդենիս ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում Երևանի բնակիչ 55-ամյա Լենա Վ․-ն իր վարած «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մասամբ հայտնվել ձորակում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով ուղևորներ, Երևանի բնակիչներ 22-ամյա Արփի Ա․-ն և 24-ամյա Դիանա Մ․-ն տեղափոխվել […] ...

ԱՄՆ օրենքները խախտելը կարող է լուրջ հետևանքներ ունենալ ուսանողական վիզայի վրա

13:47 16.08.2025

ԱՄՆ օրենքները խախտելը կարող է լուրջ հետևանքներ ունենալ ուսանողական վիզայի վրա

ԱՄՆ օրենքները խախտելը կարող է լուրջ հետևանքներ ունենալ ուսանողական վիզայի վրա։ Այս մասին հայտնում են Հայաստանում ԱՄՆ դեսպանությունից: «Եթե ձերբակալվել եք կամ խախտել ԱՄՆ որևէ օրենք, ձեր վիզան կարող է հետ կանչվել, իսկ ձեզ կարող են արտաքսել ու զրկել հետագայում ԱՄՆ վիզա ստանալու հնարավորությունից։ Եղե՛ք օրինապահ և զե՛րծ մնացեք այնպիսի քայլերից ու արարքներից, որոնք կարող […] ...

BACK_TO_TOP