Նյութական պահանջ չունեմ. Ալեն Սիմոնյանը դատարանում է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 04 2024
  • $
    390.04
  • RUBLE
    4.18
  • 415.63
WEATHER
+12.09 oC

Նյութական պահանջ չունեմ. Ալեն Սիմոնյանը դատարանում է

15:31 01.11.2019

«Նյութական պահանջ չունեմ: Իմ միակ պահանջն էն է եղել, որ նախկին ոստիկանապետի հետ էլ հանդիպել եմ, և կարծես թե լուծել ենք այդ խնդիրը, որ այդ նռնակներն այլևս չկիրառվեն, որովհետև Մարտի 1-ին դրա պատճառով զոհ է եղել: Եվ այդ օրը Բաղրամյանում բազմաթիվ մարդիկ տուժեցին, իմ վնասվածքը, թերևս, ամենաթեթևն է եղել՝  ոտքիս մեջ 3 բեկոր կար, բայց էնտեղ մի աղջկա դեմքն էր վնասվել, մի տղայի ոտքի հետ կապված մինչև օրս խնդիրներ կան: Նման բաների կիրառումը ՀՀ-ում այլևս պետք է արգելվի»,- ասել է  ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն այսօր Ավան – Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, որտեղ շարունակվում էր ՀՀ ոստիկանության պետի նախկին տեղակալ Լևոն Երանոսյանի դեմ հարուցված քրեական գործի քննությունը: Ալեն Սիմոնյանը գործով  տուժող  է:

Հիշեցնենք՝ ՀՀ ոստիկանության պետի նախկին տեղակալ, ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար Լևոն Երանոսյանին ՀՀ Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով մեղադրանք է առաջադրվել հանրորեն վտանգավոր այն արարքների համար, որ նա հատուկ միջոցների գործադրմամբ դիտավորությամբ կատարել է այնպիսի գործողություններ, որոնք ակնհայտորեն դուրս են եկել իր լիազորությունների շրջանակից և էական վնաս են պատճառել քաղաքացիների իրավունքներին ու օրինական շահերին, ինչպես նաև անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ:

Մասնավորապես, ըստ առաջադրված մեղադրանքի` Լևոն Երանոսյանը, հատուկ միջոցների գործադրման անհրաժեշտություն առաջացնող իրադրություններում գործելու ունակությունը որոշող ստուգումներ անցած չլինելով, չունենալով հատուկ որակավորում և դրանով իսկ պայմանավորված` չունենալով հատուկ միջոցառումների իրականացման միջոց հանդիսացող «Զարյա» տեսակի լուսաձայնային նռնակներ ստանալու և անձամբ գործադրելու լիազորություն, դրանց կիրառման համար թույլատրելի չափանիշների խախտմամբ, այն է՝ չպահպանելով մարդկանցից առնվազն 2.5 մետր հեռավորությունը, 2018 թվականի ապրիլի 16-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայում անցկացվող բողոքի զանգվածային ակցիայի ժամանակ գործադրել է 4  «Զարյա» տեսակի լուսաձայնային նռնակ, ինչի հետևանքով ցույցի  ավելի քան 40 մասնակիցներ  ստացել են ծանր և միջին ծանրության մարմնական վնասվածքներ:

Լևոն Երանոսյանի կողմից հատուկ միջոցների գործադրման հետևանքով Բաղրամյան պողոտայում ծառայություն իրականացնող ՀՀ ոստիկանության զորքերի զինծառայողներից 6 հոգի նույնպես ստացել են մարմնական վնասվածքներ: Բացի դրանից՝ 2018 թվականի ապրիլի 22-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Արցախի պողոտայում անցկացվող բողոքի զանգվածային ակցիայի ժամանակ, կիրառման համար թույլատրելի նույն չափանիշների խախտմամբ, Լևոն Երանոսյանը ցուցարարների նկատմամբ գործադրել է 4 հատ «Զարյա» տեսակի լուսաձայնային նռնակ, ինչի հետևանքով ցույցի մասնակիցներից ևս 6-ը ստացել են մարմնական վնասվածքներ:

Լևոն Երանոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է ԼՂ-ը. Եղիշե Կիրակոսյան

21:31 24.04.2024

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է ԼՂ-ը. Եղիշե Կիրակոսյան

Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը, ելույթ ունենալով ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում, նշել է, որ դժվար է տեսնել, թե Ադրբեջանի ներկայացուցիչը ինչպես կարող է սույն Դատարանի առջև պնդել, թե միջազգային համայնքը մերժել է ինքնորոշման մասին հարցը: «Ադրբեջանը մեծապես ընդգծում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի այն վճիռը, որի համաձայն Հայաստանը Եվրոպական կոնվենցիայի 1-ին հոդվածի իմաստով […] ...

Թուրքիայում ապրող ոչ մի հայազգի քաղաքացի իրեն հասարակությունից դուրս, երկրորդ կարգի չի զգա․ Էրդողան

14:40 24.04.2024

Թուրքիայում ապրող ոչ մի հայազգի քաղաքացի իրեն հասարակությունից դուրս, երկրորդ կարգի չի զգա․ Էրդողան

Թուրքիայում ապրող ոչ մի հայազգի քաղաքացի իրեն հասարակությունից դուրս, երկրորդ կարգի չի զգա։ Այս մասին հայ համայնքին եւ Պոլսո հայոց պատրիարք Սահակ Մաշալյանին ուղղված նամակում հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ «Մեր հայ քաղաքացիների անվտանգությունը, բարեկեցությունը և երջանկությունը, ովքեր հարստացրել են Անատոլիայի հողերն իրենց մշակույթով և մարդկային ռեսուրսներով, այսօր երաշխավորված են և թույլ չենք […] ...

Զախարովան ասել է, որ ՆԱՏՕ-ի զորավարժությունները Ռուսաստանի սահմանների մոտ սադրիչ բնույթ են կրում

14:17 24.04.2024

Զախարովան ասել է, որ ՆԱՏՕ-ի զորավարժությունները Ռուսաստանի սահմանների մոտ սադրիչ բնույթ են կրում

ՆԱՏՕ-ի զորավարժությունները Ֆինլանդիայում Ռուսաստանի սահմանների մոտ կրում են սադրիչ բնույթ, դրանց նպատակը Ռուսաստանի Դաշնության վրա ճնշում գործադրելն է։ Այս մասին ասված է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մեկնաբանության մեջ։ «ՆԱՏՕ-ի զորավարժությունները Ռուսաստանի սահմանների մոտ սադրիչ բնույթ են կրում, նրանց խնդիրն է ուժի ցուցադրման միջոցով ռազմական ճնշում գործադրել Ռուսաստանի Դաշնության վրա»,- ասել է դիվանագետը։ Նա […] ...

Մենք սգում ենք հայ ժողովրդի հետ միասին․ ՀՀ-ում ՌԴ դեսպանություն

11:58 24.04.2024

Մենք սգում ենք հայ ժողովրդի հետ միասին․ ՀՀ-ում ՌԴ դեսպանություն

Երևանում Ռուսաստանի դեսպանությունը Telegram-ում հայտարարել է, որ հայ ժողովրդի հետ միասին սգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը։ «Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է, մենք սգում ենք հայ ժողովրդի հետ միասին»,- ասվում է դիվանագիտական ​​առաքելության Telegram ալիքում: Հիշեցնենք, որ 1995 թվականին Պետդուման ընդունել է «1915-1922 թվականներին հայ ժողովրդի ցեղասպանությունը իր պատմական […] ...

Վահագն Խաչատուրյանը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

11:54 24.04.2024

Վահագն Խաչատուրյանը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի և երկրի բարձրագույն ղեկավարության հետ Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Նախագահ Խաչատուրյանը ծաղիկներ է խոնարհել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ: ...

Այսօր մենք պետք է ավելին անենք, քան անցյալի ջարդերը սգալը. ժամանակն է քայլեր ձեռնարկել՝ կանխելու ապագայի ջարդերը. Նուբար Աֆեյան

11:30 24.04.2024

Այսօր մենք պետք է ավելին անենք, քան անցյալի ջարդերը սգալը. ժամանակն է քայլեր ձեռնարկել՝ կանխելու ապագայի ջարդերը. Նուբար Աֆեյան

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը Հայոց ցեղասպանության հիշատակի 109-րդ տարելիցին հանդես է եկել համաշխարհային կոչով՝ կանխելու Հայոց երկրորդ ցեղասպանությունը: Նուբար Աֆեյանի՝ քայլեր ձեռնարկելու համաշխարհային կոչը հրապարակվել է The New York Times, The Washington Post եւ The London Times պարբերականներում, ինչպես նաեւ սոցիալական ցանցերում: Քայլեր ձեռնարկելու կոչն ընդգծում է վայրագությունների նմանությունները, որոնք տեղի են ունեցել […] ...

BACK_TO_TOP