17:52 01.11.2019
Շիրակի մարզի դատախազությունում ուսումնասիրվել են մարզի տարածքում գործող հանրակրթական դպրոցներում առերևույթ կոռուպցիոն հանցագործությունների հատկանիշներով հարուցված քրեական գործերի նյութերը՝ հանցագործությունների պատճառների և նպաստող պայմանների վերացման ուղղությամբ միջոցառումներ իրականացնելու համատեքստում:
Ուսումնասիրությամբ պարզվել է, որ օրինաչափորեն, քիչ չեն եղել դեպքերը, երբ որպես հանցավոր սխեմա՝ դպրոցների ուսումնաօժանդակ մասի հաստիքներին նշանակվել են անձինք, որոնք ընդհանրապես կամ մասնակիորեն աշխատանքի չեն հաճախել, ամբողջությամբ կամ լիարժեքորեն չեն կատարել իրենց աշխատանքային պարտականությունները: Եվ չնայած այդ հանգամանքին՝ ուսումնական հաստատությունների համապատասխան լիազորություններով օժտված պաշտոնատար անձանց կողմից կազմվել և հաստատվել են աշխատաժամանակի հաշվարկի բովանդակությամբ կեղծ տեղեկագրեր, որոնցում կեղծ տեղեկություններ են ներառվել այդ անձանց կողմից աշխատանքի հաճախելու և փաստացի աշխատած ժամաքանակի վերաբերյալ: Եվ այդ բովանդակությամբ կեղծ փաստաթղթերի հիման վրա նրանց անվամբ դուրս են գրվել աշխատավարձերի կամ այլ վճարների գումարներ, որոնք առերևույթ յուրացման կամ վատնման եղանակով հափշտակվել են:
Քրեական գործերի ուսումնասիրությամբ պարզված նման օրինաչափությունները հիմք են տվել ողջամիտ կասկածներ ունենալու, որ նման դրսևորումները կարող են տարածված լինել նաև մարզի հանրակրթական այլ ուսհաստատություններում:
Ելնելով դրանից՝ «Դատախազության մասին» օրենքի 29-րդ հոդվածով սահմանված կարգով պետական շահերի, այդ թվում՝ պատվիրակված լիազորությունների իրականացման համար պետության կողմից ուսումնական հաստատություններին ուղղված ֆինանսական միջոցների պաշտպանության հայց հարուցելու հարցի քննարկման, այդ միջոցների օգտագործման իրավաչափությունն ու հիմնավորվածությունն ուսումնասիրելու և ստուգելու նկատառումներից ելնելով՝ Շիրակի մարզի դատախազը 2019թ. օգոստոսի 14-ին գրությամբ դիմել էր Շիրակի մարզպետին՝ տրամադրելու 2019թ. մարզպետարանի վերահսկողության ներքո գործող ուսումնական հաստատությունների հաստիքացուցակներում ընդգրկված ուսումնաօժանդակ անձնակազմի ցուցակները։
Ստացված տեղեկատվությունը և փաստաթղթերն անմիջապես ուղարկվել են ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչություն՝ ցուցակներում ընդգրկված անձանց ՀՀ-ում գտնվելու, աշխատանքի հաճախելու և աշխատանքներ կատարելու հանգամանքները պարզելուն ուղղված օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու հանձնարարությամբ։
Արդյունքում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել են մարզի տարածքում գործող թվով յոթ դպրոցներում առերևույթ նմանատիպ հանցագործության հատկանիշներ պարունակող տվյալներ, որոնք վերաբերում են աշխատակիցների կողմից աշխատանքի չհաճախելուն կամ հաստիքացուցակով սահմանված աշխատանքներ չկատարելուն: Այդ կապակցությամբ Շիրակի մարզի դատախազության հանձնարարությամբ ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության ստորաբաժանումներում ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածների կարգով նախապատրաստվում են նյութեր։
Նկատի ունենալով, որ նման իրավիճակը կարող է ավելի լայն տարածում և աշխարհագրություն ունենալ՝ ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ նման ուսումնասիրություններ կնախաձեռնվեն նաև հանրապետության բոլոր հանրակրթական ուսումնական հաստատություններում: Դրանց արդյունքում, բավարար տվյալների առկայության դեպքում, կապահովվի օրենքով սահմանված քրեադատավարական ընթացակարգ՝ ենթադրյալ կոռուպցիոն այս սխեմաներում ներգրավված պաշտոնատար անձանց արարքներին իրավական գնահատական տալու և խնդիրը, դրա արմատավորմանը նպաստող պայմանները վերացնելու նպատակով:
22:24 15.05.2025
Կոտայքի մարզում «DAF» բեռնատարը Արզնու խճուղի ընթանալիս բախվել է բազալտե քարերով սարքված պատին, ապա հողաթմբինՄայիսի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16:30-ի սահմաններում «DAF» մակնիշի բեռնատարը Երևան-Սևան ավտոճանապարհին՝ դեպի Կոտայքի մարզ՝ Արզնու խճուղի ընթանալիս դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բազալտե քարերով սարքված պատին, ապա հողաթմբերին և մասամբ փակել ճանապարհի երթևեկելի գոտին: Ինչպես հայտնում է shasmyan.com-ը, վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ […] ...
22:17 15.05.2025
ՌԴ-ի գործիքակազմը Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատման առումով կառուցողական չէ․ Գագիկ Սաֆարյան«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է «Պաշտպան հայրենյաց» ազգային մշակութային հիմնադրամի ղեկավար, պատմաբան Գագիկ Սաֆարյանին։ Անդրադարձ է եղել Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Ուիթքոֆի հայտարարությանը, թե Հայաստանն ու Ադրբեջանը շուտով կարող են միանալ այսպես կոչված «Աբրահամի համաձայնագրերին»։ Ի՞նչ կապ ունի արաբա-իսրայելական կոնֆլիկտին առընչվող այս համաձայնագրի հետ Հայաստանը, ի՞նչ կարող է շահել մեր երկիրը։ Պատմաբանը խոսել է նաև […] ...
22:08 15.05.2025
«Աթլետիկոն» կազմը կուժեղացնի երկու ֆուտբոլիստովՄադրիդի «Աթլետիկոն» նպատակ ունի 100 միլիոն եվրո ծախսել՝ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կազմն ուժեղացնելու համար, հաղորդում է Marca-ն։ Ակումբը ցանկանում է ձեռք բերել «Տոտենհեմի» արգենտինացի պաշտպան Քրիստիան Ռոմերոյին ու «Վիլյառեալի» իսպանացի կիսապաշտպան Ալեքս Բաենային։ «Աթլետիկոն» Ռոմերոյի համար պատրաստ է վճարել 70, իսկ Բաենայի համար՝ 30 միլիոն եվրո։ ...
22:03 15.05.2025
Տիրանայում պատասխանեցի ադրբեջանցի լրագրողի հարցերին. ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Տիրանայում պատասխանեցի ադրբեջանցի լրագրողի հարցերին, ով ներկայացավ որպես Ադրբեջանի հանրային հեռուստատեսության թղթակից»: Մանրամասները՝ տեսանյութում: ...
21:49 15.05.2025
Մայիսի 15-ը՝ կլիմայի միջազգային օրՄայիսի 15-ին աշխարհը նշում է Կլիմայի միջազգային օրը՝ վերստին ընդգծելով կլիմայական ճգնաժամի համաշխարհային նշանակությունն ու դրա հաղթահարման հրատապությունը։ Այս մասին հայտնել են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից: 1980-ականների վերջերից ի վեր կլիմայի փոփոխության վերաբերյալ քննարկումները դուրս են եկել գիտական շրջանակներից՝ դառնալով միջպետական բանակցությունների, քաղաքացիական շարժումների ու տնտեսական ռազմավարությունների առանցքում։ Այս օրը կոչ է՝ գիտակցելու մարդկային գործունեության […] ...