22:33 02.11.2019
Այս կանանց երբեք չեք տեսնի Քուվեյթի փողոցներում: Նրանք գրեթե իրավունքներ չունեն, չեն կարող հեռանալ երկրից: Նրանց վաճառում և վերավաճառում են բոլոր այն մարդկանց, որոնք կարող են վճարել:
BBC-ի արաբական ծառայությունն ուսումնասիրել է էժան աշխատուժի սև շուկան: Իսկ այդ ծրագիրը հասանելի է Google Play և Apple App Store-ում, նաև Instagram-ում ՝ բանալի հեշթեգերի օգտագործման միջոցով:
Ստրուկների շուկան
Փաստորեն դա ստրուկների առցանց շուկա է: Քուվեյթում 10-ից 9-ը օգտվում են այդ առցանց ծառայությունից: Տնային աշխատողները տեղաշարժվում են Պարսկական ծոցի երկրներով՝ հուսալով գտնել քիչ թե շատ բարձր վարձատրվող աշխատանք, որպեսզի գումարն ուղարկեն իրենց ընտանիքներին:
Ծրագրի օգտատերերից մեկը պատմել է, որ տնային աշխատողները շատ բարեհամբույր են, նրանք կարող են ժպտալ անգամ այն դեպքում, եթե ստիպես աշխատել մինչև առավոտյան ժամը 05:00-ն:
Տնային աշխատողների ծառայությունից օգտվողների կարծիքով՝ սպասուհիները ապրանք են, նրանց գնում են 600 դինարով, որը հավասար է 3000 դոլարի, հետո վերավաճառում են 3300 դոլարով: Գնորդները զրկում են այդ կանանց անձնագրից, այսինքն՝ ինքնուրույն տեղաշարժվելու հնարավորությունից: Սպասուհիները զրկված են նաև հեռախոսներից :
«Իրական դժոխք»
BBC-ի հետաքննական թիմը մեկնել է Քուվեյթ՝ հասկանալու, թե ինչ է կատարվում այնտեղ: Պարզվել է, որ տարեկան հարյուրավոր կանայք են Գվինեայից տեղափոխվում Քուվեյթ որպես սպասուհի աշխատելու համար:
«Քուվեյթում իրական դժոխք է, ո՛չ քուն, ո՛չ սնունդ: Շատերը քնում են գոմում»,- պատմել են սպասուհիներից ոմանք:
Պարսկական ծոցի շատ երկրնեից սպասուհիներին բերում են հատուկ գործակալությունները: Կանայք հաշվառման են կանգնում պետական կազմակերպություններում: Պոտենցիալ գնորդները որոշակի տոկոսներ են վճարում գործակալություններին և դառնում են սպասուհիների հովանավորները: Այդ համակարգի համաձայն՝ սպասուհին չի կարող լքել աշխատավայրը կամ հեռանալ երկրից առանց հովանավորի թույլտվության:
21:34 30.06.2025
Ինչո՞ւ Մարուքյանը առաջարկեց Աջապահյանի, այլ ոչ թե Բագրատ Գալստանյանի թեկնածությունը«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն առաջարկում է վարչապետին իմպիչմենտ հայտնել և իր փոխարեն վարչապետի թեկնածու ներկայացնել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին: Հիշեցնենք, Շիրակի թեմի առաջնորդը կալանավորվեց ռազմական հեղաշրջում իրականացնելու կոչեր հնչեցնելու մեղադրանքով: Թեմային «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է Էդմոն Մարուքյանը: ...
21:29 30.06.2025
Արզական-Բջնի ավտոճանապարհին վթար է տեղի ունեցել, 6 մարդ տեղափոխվել է հիվանդանԿոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունիսի 30-ին ժամը 13:48-ին ահազանգ է ստացվել, որ Արզական-Բջնի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ: Ըստ Փրկարար ծառայության տարածած հաղորդագրության, դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ Արզական-Բջնի ավտոճանապարհի 2-րդ կմ-ի մոտակայքում բախվել է երկու «Opel» մակնիշի ավտոմեքենա:Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդները և չորս ուղևոր հոսպիտալացվել […] ...
21:22 30.06.2025
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները զրուցել են տարածաշրջանային զարգացումների շուրջՄԱԿ-ի Զարգացման ֆինանսավորման չորրորդ միջազգային համաժողովի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը զրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Նախագահներն անդրադարձել են տարածաշրջանային ընդհանուր իրավիճակին և զարգացումներին։ Մտքեր են փոխանակվել երկկողմ համագործակցության օրակարգային հարցերի շուրջ։ ...
21:13 30.06.2025
Կանադան վերսկսում է առևտրային բանակցությունները ԱՄՆ-ի հետԿանադան և Միացյալ Նահանգները վերսկսում են առևտրային բանակցությունները, կողմերին հաջողվում է ժամանակավորապես լուծել իրենց տարաձայնությունները։ Նախկինում Կանադան, ի պատասխան Թրամփի 25% մաքսատուրքերի, նախատեսում էր թվային ծառայությունների հարկ սահմանել ամերիկյան ընկերությունների վրա. ծրագիրը նախատեսում էր Amazon-ի, Google-ի և Meta-ի նման ընկերությունների կանադական շահույթի 3%-ը գանձել։ Հարկերը կկիրառվեին հետադարձ ուժով, այնպես որ ընկերությունները ստիպված կլինեին անմիջապես վճարել […] ...
21:06 30.06.2025
ՀՀ ժողովրդավարական արժեքները պետք է պաշտպանվեն՝ հիբրիդային սպառնալիքների և երկրի ներքին գործերին միջամտելու փորձերի պայմաններում. Կալասը՝ ՓաշինյանինՎարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, hանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների օրակարգին, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, իրավունքի գերակայության և կառավարման բարեփոխումների ուղղությամբ համագործակցության խորացման հնարավորություններին վերաբերող հարցեր:Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին՝ Հայաստանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար և […] ...