17:17 02.11.2019
Նոյեմբերի 2-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին է այցելել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը և հանդիպում ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և այս օրերին Մայր Աթոռում գումարված Գերագույն հոգևոր խորհրդի ժողովի մասնակիցների հետ:
Իր խոսքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը գոհունակությամբ անդրադարձել է Գերագույն հոգևոր խորհրդի քառօրյա ժողովի արդյունքներին:
«Կարևորում ենք նման հանդիպումները ինչպես Գերագույն հոգևոր խորհրդի, այնպես էլ մեր եկեղեցականաց դասի հետ, որովհետև Ազգային ժողովը օրինաստեղծ իր գործունեությամբ կարգավորում է հանրային կյանքի բոլոր ոլորտները, քննարկվում են նաև հարցեր, որոնք առնչվում են հոգևոր կյանքին, արժեքային համակարգին: Եվ այդ առումով առավել կարևորում ենք սերտ գործակցությունը Ազգային ժողովի և Մայր Աթոռի միջև հանուն մեր երկրի ու ժողովրդի, մեր կյանքի բարօրության»,- ասել է Ամենայն Հայոց Կաթողիկոսը:
Անդրադարձ կատարելով Եկեղեցու և հոգևոր դասի լուսավորչական առաքելությանը և կարևորելով համագործակցությունը Հայոց Եկեղեցու և հայրենի իշխանությունների միջև` Արարատ Միրզոյանը մասնավորապես նշել է.
«Դարեր շարունակ, երբ մենք չենք ունեցել պետականություն, հոգևոր հայրերն իրենց ուսերին են վերցրել նաև լուսավորականության առաքելությունը։ Հարանց անապատի դպրոց, Գլաձորի համալսարան, Տաթևի համալսարան։ Սրանք հաստատություններ են, որոնք ի հեճուկս պատերազմի արհավիրքների կենդանի են պահել հայ հասարակական միտքը՝ լինելով առաջամարտիկը մտքի հեղափոխության»:
ՀՀ ԱԺ նախագահը խոսել է առկա մարտահրավերների մասին` ընդգծելով, որ համագործակցաբար է հնարավոր կերտել հայրենիքի առաջընթացը:
Հանդիպմանը ԳՀԽ անդամները լուսաբանություններ են ստացել ՀՀ ԱԺ նախագահից ժողովրդին հուզող զանազան հարցերի, եկեղեցի-պետություն հարաբերությունները կարգավորող օրենսդրության և առկա համագործակցության առնչությամբ:
12:10 27.07.2025
«Բարսելոնան» Կունդեի հետ համաձայնության է հասել13:34 27.07.2025
Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՀուլիսի 28-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Արցախի 4-րդ նրբանցքի, Բագրատունյաց, Արշակունյաց պողոտաների, Շիրակի, Շևչենկոյի փողոցների մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ Այս մասին հայտնել են ՆԳՆ ՓԾ-ից։ ...
13:16 27.07.2025
AP. ԱՄՆ-ում դանակահարության հետևանքով առնվազն 11 մարդ է վիրավորվելԱռնվազն 11 մարդ հոսպիտալացվել է շաբաթ օրը՝ ամերիկյան Տրավերս Սիթի (Միչիգան) քաղաքում Walmart սուպերմարկետի վրա անհայտ անձի հարձակումից հետո։ Այս մասին հաղորդում է Associated Press-ը։ Իր հերթին, նահանգային ոստիկանությունը հայտնել է, որ կասկածյալը ձերբակալվել է։ «Կասկածյալը կալանքի տակ է, միջադեպի մանրամասների վերաբերյալ տեղեկատվությունն այս պահին սահմանափակ է», – նշվում է տեղական իրավապահ մարմինների X-ի գրառման […] ...
13:01 27.07.2025
Ֆլիկը դժգոհ է «Բարսելոնայի» խաղացողների չափից շատ մեդիաակտիվությունից«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը խստացրել է հանդերձարանում վարքագծի կանոնները։ Այս մասին գրում է Diario Sport-ը։ Գերմանացին դժգոհ է ակումբի խաղացողների չափազանց մեդիաակտիվությունից։ 60-ամյա մարզչի որոշմամբ՝ այժմ ֆուտբոլիստները նվազագույն չափով կներգրավվեն «Բարսելոնայի» կոմերցիոն ու մարքեթինգային արշավներին։ Ֆլիկն ուզում է, որ ֆուտբոլիստները չշեղվեն իրենց առօրյայից ու անմիջական պարտականություններից։ ...
12:49 27.07.2025
Ուիտկոֆը հայտարարել է, որ կցանկանար լուծել Ուկրաինայի հարցը մինչև Թրամփի պաշտոնավարման ժամկետի ավարտըԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը հայտարարել է, որ կցանկանար հասնել Ուկրաինայի հարցի կարգավորմանը և Մերձավոր Արևելքում երկարաժամկետ խաղաղության՝ մինչև Դոնալդ Թրամփի նախագահական ժամկետի ավարտը։ Fox News-ին տված հարցազրույցում Ուիտկոֆին հարցրել են, թե ինչպիսին կլիներ նրա՝ որպես հատուկ բանագնացի պաշտոնավարման արժանի ավարտը Թրամփի նախագահական ժամկետի ավարտից հետո՝ երեքուկես տարի անց։ «Եթե մենք լուծենք Ռուսաստանի և […] ...
12:34 27.07.2025
Սևանում մեկնարկել է պարեկների հաղորդակցության վերաբերյալ ՆԳՆ նոր նախաձեռնությունըՍևանում մեկնարկել է պարեկների հաղորդակցության վերաբերյալ ՆԳՆ նոր նախաձեռնությունը, ուժեղացված հսկողությունից առաջ նախարարը հետևել է նաև ՆԳՆ Փրկարար ծառայության և Ոստիկանության աշխատանքին: Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից: Մանրամասները՝ տեսանյութում: ...
12:22 27.07.2025
Al Jazeera. Իսրայելի հարվածների հետևանքով Գազայի հատվածում 71 պաղեստինցի է զոհվելՎերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածին Իսրայելի կողմից իրականացված հարվածների հետևանքով զոհվել է ավելի քան 70 պաղեստինցի, հաղորդում է Al Jazeera հեռուստաալիքը։ Շաբաթ օրը զոհվել է առնվազն 71 մարդ, այդ թվում՝ 42 մարդ, որոնք սպասում էին մարդասիրական օգնության, ևս 5 պաղեստինցի մահացել է սովից, հաղորդում է հեռուստաալիքը։ Հեռուստաալիքի տվյալներով՝ անօդաչու թռչող սարքերի հարվածների հետևանքով զոհվածների թվում […] ...