21:57 02.11.2019
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, այսօր՝ նոյեմբերի 2-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության քննիչի որոշմամբ ձերբակալվել է Արմավիրի մարզի Շենավան գյուղի բնակիչ, 39-ամյա Արթուր Մկրտչյանը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ վերջինիս նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քր․-օր․-ի 131 հոդվածի 1-ին մասի (անձի առևանգում) հատկանիշներով:
Աղբյուրի տեղեկություններով, Ա. Մկրտչյանը, ով Շենավանի գյուղապետն է, հնարավոր է, մեղադրվի նաև մեկ այլ հանցագոծության փաստով, որի մասին այս պահին նախաքննության շահերից ելնելով՝ չենք հրապարակվում:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր աղբյուրը, ոստիկանության Մեծամորի բաժնի հետաքննչական բաժանմունքում անձի առևանգման փաստով նյութեր էին նախապատրաստվում:
Հոկտեմբերի 26-ին ոստիկանության Մեծամորի բաժին էր դիմել Մեծամոր քաղաքի բնակիչ, 27-ամյա Հովհաննես Հունանյանը և հայտնել, որ նույն օրը՝ ժամը 16:00-ի սահմաններում, ոմն Արամը իր ընկերների հետ իրեն տնից դուրս է կանչել, իր Mercedes մակնիշի ավտոմեքենան գնելու պատրվակով, իսկ հետո՝ արհեստավորի մոտ գնալու ճանապարին, Մայիսյան գյուղի խաչմերուկի մոտ, Արամի հետ եկած անձանցից մեկը հարվածել է ձախ աչքին, ու ստիպողաբար դուրս են բերել ավտոմեքենայից և ստիպողաբար նստեցրել մեկ այլ ավտոմեքենա և տարել Հուշակերտ գյուղի դաշտեր: Հ. Հունանյանը հայտնել էր նաև, որ դրանից հետո նրանց են միացել մի քանի անծանոթ անձինք, որոնք ծեծի են ենթարկել իրեն, ինչի հետևանքով ինքը մարմնական վնասվածքներ է ստացել:
Աղբյուրի տեղեկություններով՝ ոստիկանները պարզել են, որ Հ. Հունանյանի հայտնած Արամը հանդիսանում է Մեծամոր քաղաքի բնակիչ, 38-ամյա Արամ Կարապետյանը:
Ոստիկանները պարզել էին նաև, որ Ա. Կարապետյանի հետ Հ. Հունանյանին ծեծի ենթարկող անհայտ անձինք են. Շենավան գյուղի բնակիչներ, 39-ամյա Արթուր Մկրտչյանը և 43-ամյա Արման Մկրտչյանը: Գ.Շամշյանի տեղեկություններով, նշված երեք անձինք հայտնաբերվել են, բերման ենթարկվել ոստիկանության Մեծամորի բաժին: Իսկ Արթուր Մկրտչյանը Շենավան համայնքի ղեկավարն է: Ինչպես ավելի վաղ հայտնել էին լրատվամիջոցները, հենց Արթուր Մկրտչյանն է եղել այն անձը, որը Կարմիր գրքում գրանցված սպիտակագլուխ անգղեր էր որսացել, իսկ հետո լուսանկարնվել: Արթուր Մկրտչյանը համայնքի ղեկավար է 2005թ.-ից:
22:46 10.07.2025
Հայաստանի Հանրապետությունն Աբու Դաբիում տեղի ունեցած հանդիպումը համարում է հաջողված․ ՀՀ ԱԳՆՀայաստանի Հանրապետությունն Աբու Դաբիում տեղի ունեցած հանդիպումը համարում է հաջողված։ Այս մասին նշված է ՀՀ ԱՀՆ տարածած հաղորդագրության մեջ․ «ԶԼՄ-ից ստացված հարցերին ի պատասխան՝ տվել ենք հետևյալ մեկնաբանությունը. Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպման արդյունքներով երկու կողմերը հրապարակել են պաշտոնական, եթե նկատել եք՝ նույնական մամուլի հաղորդագրություններ։ Դրանից դուրս՝ խաղաղության համաձայնագրի վերաբերյալ պայմանավորվածություն լինելու դեպքում հանրությունն […] ...
21:55 10.07.2025
Բրյուսելում կայացել է Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության կոմիտեի վեցերորդ հանդիպումըՀուլիսի 8-ին Բրյուսելում կայացել է ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ներքո գործող Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության կոմիտեի վեցերորդ հանդիպումը։ ՀՀ պատվիրակության կազմում հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը, հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։ «Կողմերը քննարկել են ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման գործընթացը և Հայաստան-Եվրոպական միություն փոխգործակցության ընդլայնումը։ Հայաստանը և […] ...
21:50 10.07.2025
Արայիկ Հարությունյանը` Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) նախագահի խորհրդականՀայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանը նշանակվել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Մուհամադ Ջալուդի խորհրդական։ Այս մասին հաղորդում է ՀԾՖ մաամուլի ծառայությունը: Պատմության մեջ առաջին անգամ Հայաստանը ներկայացուցիչ է ունենում Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայում (IWF): ...
21:45 10.07.2025
Բիթքոյնի գինը գերազանցել է 112,000 դոլարըԲիթքոյնի արժեքը աճում է 3%-ով, գինը պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 112 հազար դոլարը, ըստ առևտրային տվյալների։ Առևտրի ծավալով ամենամեծ կրիպտոարժույթային բորսայում՝ Binance-ում, Մոսկվայի ժամանակով 19:26-ի դրությամբ, մեկ օրվա ընթացքում Bitcoin-ը բարձրացել է 2.9%-ով՝ հասնելով $112,327-ի։ Ցուցանիշն առաջին անգամ գերազանցել է 112,000-ի նշագիծը։ CoinMarketCap պորտալի տվյալներով, որը հաշվարկում է ավելի քան 20 բորսաների միջին […] ...
21:35 10.07.2025
Բաքվում պնդում են, որ Աբու Դաբիում քննարկվել է հայ-ադրբեջանական համաձայնագրի նախաստորագրման հարցըԱբու Դաբիում այսօր հանդիպել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Ինչպե՞ս են մեկնաբանում հանդիպման արդյունքները Բաքվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը․ «Կարծում եմ՝ անպայման արժի հիշատակել ու շեշտադրել այն, որ թեև կողմերը հանդիպման ավարտից հետո չտարածեցին համատեղ հայտարարություն, այնուամենայնիվ, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարաների առանձին տարածած հաղորդագրությունների տեքստը բառացիորեն համընկնում […] ...