Առաջին հայ կին մարտիկը փայլուն հաղթանակ է տարել UFC-ում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 07 2025
  • $
    383.84
  • RUBLE
    4.70
  • 442.91
WEATHER
+35.09 oC

Առաջին հայ կին մարտիկը փայլուն հաղթանակ է տարել UFC-ում

10:10 04.11.2019

Նյու Յորքում կայացել է UFC-ի (Ultimate Fighting Championship) 500-րդ հոբելյանական մրցաշարը, որին փայլուն է հանդես եկել ամերիկահայ Քեթլին Չուկագյանը: Նա վստահ հաղթանակ է տարել Ջենիֆեր Մայայի նկատմամբ և այժմ պայքարելու է UFC-ի չեմպիոնական կոչման համար: Մրցամարտից հետո Չուկագյանը հայտարարել է, որ ցանկանում է մրցել թեթևագույն քաշային կարգում  UFC-ի չեմպիոն Վալենտինա Շևչենկոյի հետ:

«UFC-ն գիտի՝ ես ինչ եմ ուզում: Ես վաստակել եմ Շևչենկոյի հետ մրցելու իրավունքը: Ես հաղթել եմ բոլորին, ում հարկավոր էր հաղթել Շևչենկոյի հետ մրցամարտի դուրս գալու համար: Նրանք այլ ընտրություն արդեն չունեն, ես լինելու եմ Վալենտինայի հաջորդ մրցակիցը: Եթե Վալենտինային ինձ չտան, ես կշարունակեմ ծեծել թոփ հնգյակի աղջիկներին այնքան, մինչև իմ ուզած մարտն ինձ նվիրեն: Շնորհակալություն հանդիսատեսին, հատկապես հայերին, ովքեր ինձ շատ օգնեցին: Դա ինձ համար շատ կարևոր է»,- ասել է Քեթլինը լրագրողներին տված հարցազրույցում:

Քեթլին Չուկագյանը ծնվել է Նյու Ջերսիում, հայկական ընտանիքում: Նա UFC-ում առաջին հայ կին մարտիկն է, իսկ ընդհանուր առմամբ խառը մենամարտերով բաղվում է 2014 թվականից: Տարբեր մրցաշարերի ժամանակ Քեթլինը շատ հաճախ է հիշատակում իր հայկական արմատների մասին և յուրաքանչյուր մենամարտից հետո շնորհակալություն հայտնում հայ հանդիսատեսին:

 

View this post on Instagram

 

Отличная работа! Кетлин Чукагян (13-2) одерживает уверенную победу над Дженнифер Майя (17-6) на UFC 244 в Нью-Йорке и подтверждает свой статус претендентки на титул. Мы можем получить первого армянского чемпиона UFC ———————————————— Katlyn Chookagian took on confident win over Jennifer Maya at UFC 244 in New-York and confirmed her status as a title challenger. We can get the first Armenian UFC champion ————————————————— #Armenia_MMA #ArmeniaMMA #UFCArmenia #katlynchookagian @blondefighter

A post shared by Armenian Invasion (@armeniamma_official) on Nov 2, 2019 at 5:07pm PDT

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Խաչանովը դուրս է եկել Տորոնտոյի «Մասթերսի» տղամարդկանց մենախաղի երրորդ շրջան

20:25 30.07.2025

Խաչանովը դուրս է եկել Տորոնտոյի «Մասթերսի» տղամարդկանց մենախաղի երրորդ շրջան

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը (16-րդ ռակետ) դուրս է եկել Տորոնտոյի «Մասթերսի» տղամարդկանց մենախաղի երրորդ շրջան։ Մրցաշարի երկրորդ փուլում Խաչանովը 6-4, 6-2 հաշվով հաղթել է Խուան Պաբլո Ֆիկովիչին (Արգենտինա, 140-րդ ռակետ)։ Խաչանովի հաջորդ մրցակիցը կլինի Էմիլիո Նավան (ԱՄՆ, 114-րդ ռակետ)։ ...

Հրդեհ Եղիպատրուշ գյուղում․ տուժածներ չկան

20:14 30.07.2025

Հրդեհ Եղիպատրուշ գյուղում․ տուժածներ չկան

Հուլիսի 30-ին, ժամը 14:11-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղիպատրուշ գյուղի 2-րդ փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 3-րդ փողոցի տաներից մեկի և կից հացատան տանիքներում (ընդհանուր մոտ […] ...

SHANTNEWS

20:00 30.07.2025

SHANTNEWS

Կիլիան Մբապեն կլինի Մադրիդի «Ռեալի» նոր «10» համարը

19:54 30.07.2025

Կիլիան Մբապեն կլինի Մադրիդի «Ռեալի» նոր «10» համարը

Կիլիան Մբապեն կլինի Մադրիդի «Ռեալի» նոր «10» համարը։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Ֆրանսիացին ակումբում առաջին մրցաշրջանում հանդես էր գալիս «9» համարով։ «Ռեալում» 2017 թվականից «10» համարով խաղում էր Լուկա Մոդրիչը։ Ժամանակին այդ խաղահամարով հանդես են եկել նաև Խամես Ռոդրիգեսը, Մեսութ Օզիլը, Լասանա Դիարան, Ուեսլի Սնեյդերը, Ռոբինյոն, Լուիշ Ֆիգուն, Կլարենս Զեդորֆը և այլ […] ...

Առողջապահության նախարարն աշխատանքային այցով եղել է «Վանաձոր» բժշկական կենտրոնում

19:50 30.07.2025

Առողջապահության նախարարն աշխատանքային այցով եղել է «Վանաձոր» բժշկական կենտրոնում

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային այցով «Վանաձոր» բժշկական կենտրոնում է: Ծանոթանալով բուժկենտրոնի անընդհատ բարելավվող պայմաններին ու լավարկվող հնարավորություններին` նախարարը եղել է նորաբաց «Պրոտոն» գիտակրթական- ախտորոշիչ կենտրոնում: Նորագույն սարքավորումներով, մասնավորապես` ՄՌՏ սարքով համալրված ախտորոշիչ կենտրոնը նոր ու առավել լայն հնարավորություն է տալու Վանաձորում ներդրված Կաթվածի ազգային պիլոտային ծրագրի շարունակականությունը համակողմանի ապահովելու համար: Մինչ այս Կաթվածի ազգային […] ...

Վահան Կոստանյանը Նյու Յորքում հանդիպել է Իտալիայի ԱԳ նախարարի տեղակալի հետ

19:46 30.07.2025

Վահան Կոստանյանը Նյու Յորքում հանդիպել է Իտալիայի ԱԳ նախարարի տեղակալի հետ

Հուլիսի 29-ին Նյու Յորքում ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպել է Իտալիայի ԱԳ նախարարի տեղակալ Մարիա Տրիպոդիի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները՝ երկուստեք ընդգծելով տնտեսական և առևտրային կապերի ակտիվացման պատրաստակամությունը: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը զրուցակցին է ներկայացրել ՀՀ-ԵՄ հարաբերությունների խորացման ներկա ընթացքը, Հարավային Կովկասում Հայաստանի շուրջ առկա իրադրությունը և ՀՀ […] ...

BACK_TO_TOP