Մեգանի քույրը «կրակի վրա յուղ է լցրել».Սկանդալային հարցազրույցի արձագանքը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 06 2025
  • $
    384.47
  • RUBLE
    4.90
  • 450.83
WEATHER
+19.09 oC

Մեգանի քույրը «կրակի վրա յուղ է լցրել».Սկանդալային հարցազրույցի արձագանքը

22:07 04.11.2019

Միջազգային մամուլը ակտիվ  քննարկում է թագավորական ընտանիքի երկու անդամների՝ Մեգան Մարքլի և արքայազն Հարրիի հարցազրույցը, որը տվել են ՀԱՀ այցից առաջ: Լրագրողին զույգը պատմել է այն հասարակական ճնշման մասին, որն ամեն օր զգում են իրենք: Մեգանն ասել է, որ կյանքն արքայական պալատում ավելի դժվար է, քան ինքն էր պատկերացնում: Իսկ Հարրին պաշտպանել է կնոջը՝ համեմատելով նրան իր մոր հետ: Պատմել է նաև եղբոր հետ լարված հարաբերությունների մասին:

Հարցազրույցի՝ եթեր հեռարձակումից հետո զույգը հայտնվեց քննադատության թիրախում: Անգամ Մեգանի ավագ քույրը՝ Սամանտա Մարքլը, ևս չկարողացավ դիմանալ քրոջը քարկոծելու գայթակղությանը:

Հիշեցնենք՝ Սամանտան հաճախ է ոչ ականջահաճո խոսքեր ասում քրոջ հասցեին: Բացի այդ, նա գիրք էր գրել՝ «Դուրսպրծուկ արքայադստեր քրոջ օրագիրը» վերնագրով:


«Կարծում եմ, իսկապես ծիծաղելի  է, երբ ինչ-որ մեկը, որ մասնավոր ինքնաթիռով աշխարհով մեկ շրջագայում է, և նրա անվտանգության ապահովման համար միլիոնավոր դոլարներ են ծախսվում, կարող է բողոքել ինչ-որ բանից: Նա  բողոքում է, որ իրեն ոչ ոք չի հարցնում, թե ինչպես է ինքը զգում: Իսկ դու ինքդ երբևէ  հարցրե՞լ  ես հայրիկին՝ ինչպես է զգում երկու սրտի կաթվածից հետո,- գրել է Սամանտան Inside Edition պարբերականում:

Մեգանի և Հարրիի հետ հարցազրույցն անցկացրած լրագրողն ասել է, որ չէր պատկերացնում, որ հարցազրույցն այսքան անկեղծ կստացվի:

«Ես մտադիր էի ֆիլմ նկարահանել իրենց ՀԱՀ ճամփորդության մասին ու մի քիչ էլ զրուցել իրենց կյանքից: Ես գիտեի, որ կադրից դուրս ամեն ինչ չէ, որ հարթ է: Ես հանդիպել էի նրանց հետ մինչ ճամփորդությունը և որոշակի պատկերացնում էի, թե ինչ լարվածություն կա: Ճամփորդության ժամանակ Հարրիի հետ մի քանի անկեղծ զրույց ունեցա,  հետո ասացի՝  արի պարզապես խոսենք, և դու կասես ողջ ճշմարտությունը: Հարրին միշտ անկեղծ է՝ լավ լինի դա, թե վատ:

Մինչ նկարահանումը ես զգուշացրի, որ սուր հարցեր եմ տալու: Եվ իրականությունը, որն ինձ  հաջողվեց բացահայտել, այն է, որ այդ  զույգը շատ ու շատ խոցելի է»,- պատմել է լրագրողը Good Morning America ծրագրում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 30.06.2025

SHANTNEWS

Ինչո՞ւ Մարուքյանը առաջարկեց Աջապահյանի, այլ ոչ թե Բագրատ Գալստանյանի թեկնածությունը

21:34 30.06.2025

Ինչո՞ւ Մարուքյանը առաջարկեց Աջապահյանի, այլ ոչ թե Բագրատ Գալստանյանի թեկնածությունը

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն առաջարկում է վարչապետին իմպիչմենտ հայտնել և իր փոխարեն վարչապետի թեկնածու ներկայացնել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին: Հիշեցնենք, Շիրակի թեմի առաջնորդը կալանավորվեց ռազմական հեղաշրջում իրականացնելու կոչեր հնչեցնելու մեղադրանքով: Թեմային «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է Էդմոն Մարուքյանը: ...

Արզական-Բջնի ավտոճանապարհին վթար է  տեղի ունեցել, 6 մարդ տեղափոխվել է հիվանդան

21:29 30.06.2025

Արզական-Բջնի ավտոճանապարհին վթար է տեղի ունեցել, 6 մարդ տեղափոխվել է հիվանդան

Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունիսի 30-ին ժամը 13:48-ին ահազանգ է ստացվել, որ Արզական-Բջնի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ: Ըստ Փրկարար ծառայության տարածած հաղորդագրության, դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ Արզական-Բջնի ավտոճանապարհի 2-րդ կմ-ի մոտակայքում բախվել է երկու «Opel» մակնիշի ավտոմեքենա:Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդները և չորս ուղևոր հոսպիտալացվել […] ...

Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները զրուցել են տարածաշրջանային զարգացումների շուրջ

21:22 30.06.2025

Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները զրուցել են տարածաշրջանային զարգացումների շուրջ

ՄԱԿ-ի Զարգացման ֆինանսավորման չորրորդ միջազգային համաժողովի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը զրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Նախագահներն անդրադարձել են տարածաշրջանային ընդհանուր իրավիճակին և զարգացումներին։ Մտքեր են փոխանակվել երկկողմ համագործակցության օրակարգային հարցերի շուրջ։ ...

Կանադան վերսկսում է առևտրային բանակցությունները ԱՄՆ-ի հետ

21:13 30.06.2025

Կանադան վերսկսում է առևտրային բանակցությունները ԱՄՆ-ի հետ

Կանադան և Միացյալ Նահանգները վերսկսում են առևտրային բանակցությունները, կողմերին հաջողվում է ժամանակավորապես լուծել իրենց տարաձայնությունները։ Նախկինում Կանադան, ի պատասխան Թրամփի 25% մաքսատուրքերի, նախատեսում էր թվային ծառայությունների հարկ սահմանել ամերիկյան ընկերությունների վրա. ծրագիրը նախատեսում էր Amazon-ի, Google-ի և Meta-ի նման ընկերությունների կանադական շահույթի 3%-ը գանձել։ Հարկերը կկիրառվեին հետադարձ ուժով, այնպես որ ընկերությունները ստիպված կլինեին անմիջապես վճարել […] ...

ՀՀ ժողովրդավարական արժեքները պետք է պաշտպանվեն՝ հիբրիդային սպառնալիքների և երկրի ներքին գործերին միջամտելու փորձերի պայմաններում. Կալասը՝ Փաշինյանին

21:06 30.06.2025

ՀՀ ժողովրդավարական արժեքները պետք է պաշտպանվեն՝ հիբրիդային սպառնալիքների և երկրի ներքին գործերին միջամտելու փորձերի պայմաններում. Կալասը՝ Փաշինյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, hանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների օրակարգին, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, իրավունքի գերակայության և կառավարման բարեփոխումների ուղղությամբ համագործակցության խորացման հնարավորություններին վերաբերող հարցեր:Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին՝ Հայաստանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար և […] ...

BACK_TO_TOP