14:05 04.11.2019
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ այսօր շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանի հետ քննարկել է Նորք-Մարաշ վարչական շրջանի և Սարի Թաղի հատման կետում գտնվող ամայի տարածքների անտառապատման հնարավորությունները։
«Բոլորդ հավանաբար տեղյակ են, որ մինչ 90-ականներ այս տեղում սաղարթախիտ անտառ էր, որն էլ երևանցիները կոչում էին «Երևանի Թոքեր».
Եվ ահա, ուրախ եմ արձանագրել, որ «Երևանի Թոքեր»-ի վերականգնման աշխատանքները շուտով կսկսվեն։ Ըստ պայմանավորվածության՝ այսօր շրջանառության մեջ կդրվի սույն նախագծի նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման համար նախարարությանը գումար հատկացնելու մասին կառավարության որոշման նախագիծ, որով կգնահատվեն տվյալ տարածքում կաթիլային համակարգի ներդրման հնարավորությունն ու դրա ֆինանսական գնահատականը։ Ի դեպ, այս որոշումը պետք է դիտարկել որպես ՀՀ վարչապետի կողմից հայտարարված 2019-ին 10 միլիոն ծառերի տնկման ծրագրի մաս»։
19:25 27.07.2025
Գոռ Խաչատրյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն. հրաձգության ԵԱՎազող թիրախ խառը վազք մրցաձևում տղամարդկանց պայքարը ավարտվել է մեր թիմի հաջողությամբ։ Այս մասին հայտնում են Հրաձգության ֆեդերացիայից։ «Գոռ Խաչատրյանը 385 միավորով դարձել է Եվրոպայի չեմպիոն, իսկ Հայկ Մինասյանը՝ 383 միավորով գրավել երկրորդ հորիզոնականը։ Տղաները՝ Հովհաննես Մարգարյանի հետ միասին, թիմային հաշվարկում ևս անզիջում հանդես եկան՝ նվաճելով թիմային ոսկե մեդալը»,-նշված է հաղորդագրության մեջ։ ...
19:05 27.07.2025
Էրդողանը ողջունել է Պաղեստինը ճանաչելու Մակրոնի մտադրությունըԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ողջունել է Փարիզի՝ Պաղեստինը որպես պետություն ճանաչելու մտադրությունը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցի ժամանակ, հաղորդում է Թուրքիայի ղեկավարի գրասենյակը։ Մակրոնը հինգշաբթի օրը հայտարարեց, որ Ֆրանսիան պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում։ «Կիրակի օրը հեռախոսազրույցի ժամանակ Էրդողանը շնորհավորել է Մակրոնին Պաղեստինը որպես պետություն ճանաչելու նրա որոշման կապակցությամբ», – […] ...
18:45 27.07.2025
Սևանում ՆԳՆ Ոստիկանության և Փրկարար ծառայության ուժեղացված հսկողությունը շարունակվում էՔրիստոսի պայծառակերպության՝ Վարդավառի տոնական միջոցառումների շրջանակում, ՆԳՆ ենթակա ծառայությունները վաղ առավոտից ուժեղացված հսկողություն են իրականացնում հանրապետության ողջ տարածքում։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։ «Սևանում ՆԳՆ Փրկարար ծառայության և Ոստիկանության ծառայողների հրահանգավորմանը մասնակցել են ՆԳՆ ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը և ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը։ Հրահանգավորումից հետո ոստիկաններն ու փրկարարները ճանապարհներին […] ...
18:26 27.07.2025
Մերցը Նեթանյահուի հետ զրույցում կոչ է արել ապահովել մարդասիրական օգնության մատակարարումը Գազայի բնակիչներինԳերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ, որի ընթացքում կոչ է արել նրան անհապաղ ապահովել մարդասիրական օգնության լիարժեք մատակարարումը Գազայի հատվածի բնակչությանը և նշել, որ Պաղեստինի պետականության ճանաչումը ներկայումս Բեռլինի օրակարգում չէ։ Այս մասին լրագրողներին տեղեկացրել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Կոռնելիուսը։ «Գերմանիայի կանցլերը խորը մտահոգություն հայտնեց Գազայի հատվածում […] ...
18:06 27.07.2025
Ուկրաինան պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի, Չինաստանի և ԱՄԷ-ի ընկերությունների նկատմամբՎլադիմիր Զելենսկին հրամանագիր է ստորագրել, որով պատժամիջոցներ են սահմանվել մի շարք Ռուսաստանի քաղաքացիների, ինչպես նաև Ռուսաստանի, Չինաստանի, ԱՄԷ-ի և Իրանի իրավաբանական անձանց նկատմամբ։ Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է նրա կայքում։ Ինչպես նշել է պատժամիջոցների հանձնակատար Վլադիսլավ Վլասյուկը Facebook-ում, Ուկրաինան իր պատժամիջոցները համաժամեցրել է Եվրամիության սահմանափակումների 18-րդ փաթեթի հետ։ Վլասյուկի խոսքով, մասնավորապես, «պատժամիջոցների տակ են հայտնվել Ռուսաստանի […] ...
17:46 27.07.2025
Այրվել է ավտոմեքենաՀուլիսի 27-ին, ժամը 15:31-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Երևան-Սևան ավտոճանապարհի 28-րդ կմ-ին «Mazda» մակնիշի ավտոմեքենայում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:05-ին, մարվել՝ 16:19-ին: Այրվել […] ...