14:42 04.11.2019
Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունը, հավատարիմ լինելով մարդու և կազմակերպությունների իրավունքներն ու ազատությունները պահպանելու սկզբունքին և որպես առաջնահերթություն դիտարկելով կոռուպցիայի հակազդման և հանցավորության դեմ պայքարի օրենքով իրեն վերապահված գործառույթների իրականացումը, 2019 թ. սեպտեմբերին հանցագործության մասին հաղորդում ստանալով բուքմեյքերական ընկերությունից, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ստացել է փաստական տվյալներ, որ «Մասիս» ֆուտբոլային ակումբի ղեկավար անձնակազմի ներկայացուցիչը և մարզիկներից մեկը, նախնական համաձայնությամբ, կաշառքի դիմաց համաձայնեցված գործողությունների արդյունքում դիտավորությամբ կանխորոշել են 06.09.2019-ին կայացած «Տորպեդո Երևան» և «Մասիս» ֆուտբոլային ակումբների խաղի արդյունքը ձեռնտու հաշվով և ապահովել «Տորպեդո Երևան» ֆուտբոլային ակումբի հաղթանակը, իսկ մի շարք անձանց կողմից դրա շուրջ կատարված խաղադրույքների հետևանքով բուքմեյքերական ընկերությանը պատճառվել է խոշոր չափերով գույքային վնաս:
Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով:
Գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա հանցագործություն կատարած հիշյալ անձինք ներգրավվել են որպես մեղադրյալ, նրանց նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Պարզված հանգամանքները փոխանցվելու են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա և ՈՒԵՖԱ՝ հանցանքի կատարմանը նպաստող հանգամանքները պարզելու, նույնանման երևույթները ապագայում բացառելու նպատակով։ Նախաքննությունը շարունակվում է։
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
22:46 10.07.2025
Հայաստանի Հանրապետությունն Աբու Դաբիում տեղի ունեցած հանդիպումը համարում է հաջողված․ ՀՀ ԱԳՆՀայաստանի Հանրապետությունն Աբու Դաբիում տեղի ունեցած հանդիպումը համարում է հաջողված։ Այս մասին նշված է ՀՀ ԱՀՆ տարածած հաղորդագրության մեջ․ «ԶԼՄ-ից ստացված հարցերին ի պատասխան՝ տվել ենք հետևյալ մեկնաբանությունը. Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպման արդյունքներով երկու կողմերը հրապարակել են պաշտոնական, եթե նկատել եք՝ նույնական մամուլի հաղորդագրություններ։ Դրանից դուրս՝ խաղաղության համաձայնագրի վերաբերյալ պայմանավորվածություն լինելու դեպքում հանրությունն […] ...
21:55 10.07.2025
Բրյուսելում կայացել է Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության կոմիտեի վեցերորդ հանդիպումըՀուլիսի 8-ին Բրյուսելում կայացել է ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ներքո գործող Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության կոմիտեի վեցերորդ հանդիպումը։ ՀՀ պատվիրակության կազմում հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը, հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։ «Կողմերը քննարկել են ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման գործընթացը և Հայաստան-Եվրոպական միություն փոխգործակցության ընդլայնումը։ Հայաստանը և […] ...
21:50 10.07.2025
Արայիկ Հարությունյանը` Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) նախագահի խորհրդականՀայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանը նշանակվել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Մուհամադ Ջալուդի խորհրդական։ Այս մասին հաղորդում է ՀԾՖ մաամուլի ծառայությունը: Պատմության մեջ առաջին անգամ Հայաստանը ներկայացուցիչ է ունենում Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայում (IWF): ...
21:45 10.07.2025
Բիթքոյնի գինը գերազանցել է 112,000 դոլարըԲիթքոյնի արժեքը աճում է 3%-ով, գինը պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 112 հազար դոլարը, ըստ առևտրային տվյալների։ Առևտրի ծավալով ամենամեծ կրիպտոարժույթային բորսայում՝ Binance-ում, Մոսկվայի ժամանակով 19:26-ի դրությամբ, մեկ օրվա ընթացքում Bitcoin-ը բարձրացել է 2.9%-ով՝ հասնելով $112,327-ի։ Ցուցանիշն առաջին անգամ գերազանցել է 112,000-ի նշագիծը։ CoinMarketCap պորտալի տվյալներով, որը հաշվարկում է ավելի քան 20 բորսաների միջին […] ...
21:35 10.07.2025
Բաքվում պնդում են, որ Աբու Դաբիում քննարկվել է հայ-ադրբեջանական համաձայնագրի նախաստորագրման հարցըԱբու Դաբիում այսօր հանդիպել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Ինչպե՞ս են մեկնաբանում հանդիպման արդյունքները Բաքվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը․ «Կարծում եմ՝ անպայման արժի հիշատակել ու շեշտադրել այն, որ թեև կողմերը հանդիպման ավարտից հետո չտարածեցին համատեղ հայտարարություն, այնուամենայնիվ, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարաների առանձին տարածած հաղորդագրությունների տեքստը բառացիորեն համընկնում […] ...