16:12 04.11.2019
ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը բողոքարկում է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ ընդունված որոշումը՝ ԱԱԾ-ի միջնորդության վերաբերյալ։ Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն միջնորդություն էր ներկայացրել Գագիկ Խաչատրյանի խափանման միջոցը՝ կալանքը երկարաձգելու համար:
«Դատարանը մերժեց մեր` գրավի դիմաց Խաչատրյանին ազատ արձակելու միջնորդությունը։ Մեզ համար սա անսպասելի որոշում չէր։ Սակայն դատարանի որոշման մեջ ակնհայտ խնդիրներ կան, որոնք, ըստ էության, որևէ իրավական հնարավորություն չկար շրջանցելու, այսինքն՝ այնպիսի ուղիղ պահանջներ կային կալանքից ազատելու, սակայն դատարանը անտեսել է դրանք»,- ասել է Գագիկ Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը:
Գագիկ Խաչատրյանի պաշտպանները միջնորդություն էին ներկայացրել դատարան որպես այլընտրանքային խափանման միջոց թույլատրելի ճանաչել գրավի կիրառումը՝ առաջարկելով 230 մլն դրամ։ Դատարանն այդպես էլ չի կարողացել պատճառաբանել, թե ինչու է եկել այն համոզման, որ ազատության մեջ մնալու դեպքում Գագիկ Խաչատրյանը կարող է թաքնվել վարույթն իրականացնող մարմնից կամ խոչընդոտել գործի քննությանը, եթե շուրջ 6 ամսից նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառված եղել չհեռանալու մասին ստորագրությունը, և նա այդ ընթացքում գտնվել է ազատության մեջ, սակայն թաքնվելու կամ խոչընդոտելու գոնե մեկ փորձ չի կատարել, չնայած որ քաջատեղյակ է եղել իր նկատմամբ իրականացվող գործընթացների մասին:
Ինչ վերաբերում է Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակին, փաստաբան Երեմ Սարգսյանն ևս մեկ անգամ շեշտել է, որ այն իրականում բավականին ծանր է։
«Կան համապատասխան բժշկական փաստաթղթեր, որոնց համաձայն՝ Խաչատրյանը պետք է ազատ արձակվի, դա փաստ է: Ցավոք սրտի, ինչպես նախաքննական մարմինը և դատախազությունը, այնպես էլ դատարանները բավարար և համարժեք ձևով չեն արձագանքում Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի վերաբերյալ առկա փաստաթղթերին և բժիշկներին նախազգուշացումներին: Արդեն իսկ հաստատված փաստ է, որ ՀՀ պետական մարմինների երկարատև անգործության հետևանքով Գագիկ Խաչատրյանի առողջությանը զգալի վնաս է պատճառվել, և եթե այս անգործությունը շարունակվի, ապա լուրջ անդառնալի հետևանքներ կարող են առաջանալ, որի պատասխանատվությունը կրելու է պետությունը»,- ասել է Սարգսյանը։
Նշենք, որ Գագիկ Խաչատրյանը, գտնվելով Գերմանիայի Դաշնությունում, քննիչի առաջին իսկ հեռախոսային կանչով ընդհատել է հետվիրահատական պարտադիր բուժումը և վերադարձել ՀՀ ու ներկայացել վարույթն իրականացնող մարմնին, որպեսզի հնարավորություն տա իր ներկայությամբ ամբողջական և օբյեկտիվ քննություն կատարել։ Սա այն դեպքում, երբ նա կրկնակի վիրահատության կարիք ունի։
Հիշեցնենք, որ ՀՀ ֆինանսների նախկին նախարար, Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանն արդեն երկու ամիս է, ինչ կալանքի տակ է։ Նա մեղադրվում է 2008-2014թթ. պետական գործունեության ընթացքում թույլ տված ենթադրյալ պաշտոնեական դիրքի չարաշահման և գույքի վատնման գործով։
Խաչատրյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը, և նրա փաստաբանական խումբը պնդում է, որ դատարանի տրամադրության տակ չի եղել և դատաքննության ժամանակ դատարանը չի հետազոտել գոնե մեկ ապացույց, որը հնարավորություն կտար ողջամիտ ենթադրություն անել, որ Գագիկ Խաչատրյանին ՀՀ Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով առաջադրված մեղադրանքում նշված հանցագործությունը ընդհանրապես տեղի է ունեցել, և որ Գագիկ Խաչատրյանը որևէ առնչություն ունի դրա հետ:
19:25 27.07.2025
Գոռ Խաչատրյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն. հրաձգության ԵԱՎազող թիրախ խառը վազք մրցաձևում տղամարդկանց պայքարը ավարտվել է մեր թիմի հաջողությամբ։ Այս մասին հայտնում են Հրաձգության ֆեդերացիայից։ «Գոռ Խաչատրյանը 385 միավորով դարձել է Եվրոպայի չեմպիոն, իսկ Հայկ Մինասյանը՝ 383 միավորով գրավել երկրորդ հորիզոնականը։ Տղաները՝ Հովհաննես Մարգարյանի հետ միասին, թիմային հաշվարկում ևս անզիջում հանդես եկան՝ նվաճելով թիմային ոսկե մեդալը»,-նշված է հաղորդագրության մեջ։ ...
19:05 27.07.2025
Էրդողանը ողջունել է Պաղեստինը ճանաչելու Մակրոնի մտադրությունըԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ողջունել է Փարիզի՝ Պաղեստինը որպես պետություն ճանաչելու մտադրությունը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցի ժամանակ, հաղորդում է Թուրքիայի ղեկավարի գրասենյակը։ Մակրոնը հինգշաբթի օրը հայտարարեց, որ Ֆրանսիան պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում։ «Կիրակի օրը հեռախոսազրույցի ժամանակ Էրդողանը շնորհավորել է Մակրոնին Պաղեստինը որպես պետություն ճանաչելու նրա որոշման կապակցությամբ», – […] ...
18:45 27.07.2025
Սևանում ՆԳՆ Ոստիկանության և Փրկարար ծառայության ուժեղացված հսկողությունը շարունակվում էՔրիստոսի պայծառակերպության՝ Վարդավառի տոնական միջոցառումների շրջանակում, ՆԳՆ ենթակա ծառայությունները վաղ առավոտից ուժեղացված հսկողություն են իրականացնում հանրապետության ողջ տարածքում։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։ «Սևանում ՆԳՆ Փրկարար ծառայության և Ոստիկանության ծառայողների հրահանգավորմանը մասնակցել են ՆԳՆ ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը և ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը։ Հրահանգավորումից հետո ոստիկաններն ու փրկարարները ճանապարհներին […] ...
18:26 27.07.2025
Մերցը Նեթանյահուի հետ զրույցում կոչ է արել ապահովել մարդասիրական օգնության մատակարարումը Գազայի բնակիչներինԳերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ, որի ընթացքում կոչ է արել նրան անհապաղ ապահովել մարդասիրական օգնության լիարժեք մատակարարումը Գազայի հատվածի բնակչությանը և նշել, որ Պաղեստինի պետականության ճանաչումը ներկայումս Բեռլինի օրակարգում չէ։ Այս մասին լրագրողներին տեղեկացրել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Կոռնելիուսը։ «Գերմանիայի կանցլերը խորը մտահոգություն հայտնեց Գազայի հատվածում […] ...
18:06 27.07.2025
Ուկրաինան պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի, Չինաստանի և ԱՄԷ-ի ընկերությունների նկատմամբՎլադիմիր Զելենսկին հրամանագիր է ստորագրել, որով պատժամիջոցներ են սահմանվել մի շարք Ռուսաստանի քաղաքացիների, ինչպես նաև Ռուսաստանի, Չինաստանի, ԱՄԷ-ի և Իրանի իրավաբանական անձանց նկատմամբ։ Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է նրա կայքում։ Ինչպես նշել է պատժամիջոցների հանձնակատար Վլադիսլավ Վլասյուկը Facebook-ում, Ուկրաինան իր պատժամիջոցները համաժամեցրել է Եվրամիության սահմանափակումների 18-րդ փաթեթի հետ։ Վլասյուկի խոսքով, մասնավորապես, «պատժամիջոցների տակ են հայտնվել Ռուսաստանի […] ...
17:46 27.07.2025
Այրվել է ավտոմեքենաՀուլիսի 27-ին, ժամը 15:31-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Երևան-Սևան ավտոճանապարհի 28-րդ կմ-ին «Mazda» մակնիշի ավտոմեքենայում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:05-ին, մարվել՝ 16:19-ին: Այրվել […] ...