Այս պահին հրաժարական տալու որևէ մտադրություն չունեմ. Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 04 2024
  • $
    390.04
  • RUBLE
    4.18
  • 415.63
WEATHER
+15.09 oC

Այս պահին հրաժարական տալու որևէ մտադրություն չունեմ. Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ

17:06 04.11.2019

«Ես այս պահին հրաժարական տալու որևէ մտադրություն չունեմ»,- նոյեմբերի 4-ին` լրագրողների հետ զրույցում, ասաց Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Արամ Կարախանյանը:

Նա նշեց, որ այս պահին ինքը միայն երկու հրաժարականների մասին է տեղյակ` մեկը Կոմիտեի ղեկավարն է, մյուսը` տեղակալը՝ Լևոն Մելիքյանը, որն այսօր ևս հրաժարականի դիմում է ներկայացրել:

Հարցին, թե ինչո՞վ են պայմանավորված հրաժարականները, ի՞նչ խնդիրներ կան Կոմիտեում, Կարախանյանը մեկնաբանություններ անել չցանկացավ` նշելով, որ Կոմիտեի ղեկավարն իր հրաժարականի մասին մանրամասն գրել է:

«Կադաստրի կոմիտեում նորմալ աշխատանքային վիճակ է, և հրաժարականից հետո չկան ծրագրեր, որոնք դադարեցվելու են հրաժարականով պայմանավորված»,- ասաց նա:

Հարցին` եթե իրեն առաջարկ լինի` ստանձնել ղեկավարի պաշտոնը, կհամաձայնի՞ արդյոք, Կարախանյանը պատասխանեց, որ եթե առաջարկ լինի, կմտածի:

Մանրամասները` տեսանյութում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո է անցկացվել

19:55 24.04.2024

Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո է անցկացվել

Չինաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանատանն ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված հիշատակի երեկո է անցկացվել: «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ, հիշատակի միջոցառման սկզբում դեսպանության տարածքում տեղադրված խաչքարի մոտ տեղի է ունեցել խնկարկման արարողություն և մոմավառություն։ Այնուհետև ՀՀ դեսպան Վահե Գևորգյանը, դեսպանության աշխատակիցները, Չինաստանի հայ համայնքի ներկայացուցիչներն ու այդ երկրում կրթություն ստացող հայ ուսանողները մեկ րոպե լռությամբ հարգել […] ...

Հայոց ցեղասպանության մասին մտածելիս ինձ համակում են զգացմունքներն ու զայրույթը․ Վալերի Բուայե

19:45 24.04.2024

Հայոց ցեղասպանության մասին մտածելիս ինձ համակում են զգացմունքներն ու զայրույթը․ Վալերի Բուայե

Ֆրանսիայի Սենատի «Հանրապետականներ» խմբակցության անդամ Վալերի Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ: «Զգացմունքներն ու զայրույթը, որ համակել են ինձ այսօր առավոտյան Հայոց ցեղասպանության հիշատակի կապակցությամբ: Էմոցիաներ այս ցեղասպանության մասին մտածելիս, որին զոհ գնաց ավելի քան մեկ միլիոն մարդ։ Զայրույթ Արցախում տեղի ունեցած նոր էթնիկ զտումների, այդ թվում՝ քաղբանտարկյալների առկայության համար»,- X-ի […] ...

Հայոց ցեղասպանությունն ինչպե՞ս ազդեց ազգային ինքնության ձևավորման վրա

19:00 24.04.2024

Հայոց ցեղասպանությունն ինչպե՞ս ազդեց ազգային ինքնության ձևավորման վրա

Հայոց ցեղասպանությունը առանցքային  նշանակություն ունեցավ հայկական ինքնության ձևավորման վրա: Այս մասին խոսել է ՀՀ ԳԱԱ Հնագիտության ու ազգագրության ինստիտուտի գլխավոր գիտաշխատող Հարություն Մարությանը:  Այսքան տարի հետո Արցախում տեղի ունեցած էթնիկ զտումներն ու հայաթափումը դարձյալ ակտուալ դարձրին այդ ինքնության պահպանման հարցը: Այս ու այլ թեմաների մասին Հարություն Մարությանը խոսել է «Հեռանկար»-ի տաղավարում: Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում: ...

Թուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը

18:54 24.04.2024

Թուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը

Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին Թուրքիայում քրդամետ քաղաքական կուսակցություններն ու կազմակերպությունները կրկին կոչ են անում ճանաչել անցյալի վայրագությունները և ապագայում հավասար վերաբերմունք ցուցաբերել բոլոր քաղաքացիների նկատմամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Medyanews-ը՝ մեջբերելով հայտարարությունը, որում կազմակերպություններն ու կուսակցությունները Թուրքիային կոչ են անում առերեսվել սեփական պատմության հետ։ Հայտարարության մեջ նշվում է, որ թուրքական պետությունը մինչ օրս […] ...

Հայոց ցեղասպանության վերաբերյալ կրթությունն ու իրազեկումը առաջնահերթություն են. ամփոփում է Էդիտա Գզոյանը

18:45 24.04.2024

Հայոց ցեղասպանության վերաբերյալ կրթությունն ու իրազեկումը առաջնահերթություն են. ամփոփում է Էդիտա Գզոյանը

Հայոց ցեղասպանության վկայությունները, փաստաթղթերը ուշադրության կենտրոնում են ոչ միայն այսօր: Դրանք նաև բազմաթիվ մասնագետների ուսումնասիրման առարկան են: Համալրվող փաստաթղթերը ցեղասպանության թանգարան-ինստիտուտում են: Այս հարցերի մասին խոսել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը «Հեռանկար»-ի տաղավարում: Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում: ...

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

18:25 24.04.2024

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիրիայի ժողովրդական ժողովի փոխնախագահ Ակրամ ալ-Աջլանիի գլխավորած պատվիրակությունն ապրիլի 24-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ Սիրիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Գևորգյանի և ՀՀ-ում Սիրիայի արտակարգ և լիազոր դեսպան Նորա Արիսյանի ուղեկցությամբ: Պատվիրակության կազմում էր նաև Սիրիայի Ժողովրդական ժողովի Սիրիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Լյուսի Էսգենյանը: Հյուրերին դիմավորել և դեպի հուշահամալիր է ուղեկցել Հայոց ցեղասպանության […] ...

BACK_TO_TOP