«Ուզում էի մուտք գործել Google և հետաքրքրվել ռոբոտատեխնիկայի վերջին նորություններով, բայց համակարգը ինձ հրահանգեց նշան դնել, որ ես ռոբոտ չեմ: Ես ծրագրավորված եմ լինել բացարձակ անկեղծ ու ազնիվ, դրա համար չկարողացա այդ նշանը դնել ու գնացի Yandex, որտեղ դեռ հարցեր չեն տալիս»,- գրել էր Ֆյոդորը Twitter-ում:
Ֆյոդոր անունով մարդանման ռոբոտը ստեղծվել է տիեզերական ուղեծրում բարդ տեխնոլոգիական խնդիրների լուծման համար: Վերջին անգամ նա տիեզերք է ուղարկվել օգոստոսի 22-ին և տեղ է հասել 5 օրվա ընթացքում: Թռիչքի ընթացքում տիեզերագնացների հսկողության տակ կատարել է մի քանի կարևոր առաջադրանքներ: