11:45 05.11.2019
«Քվանտային արագության ընթերցման» հակասական տեխնիկան դասավանդվում է Չինաստանի Ցզյանսու նահանգի Յանչեն քաղաքում գտնվող ուսումնական կենտրոնում: Համաշխարհային հանրությունն այդ մասին իմացավ այն բանից հետո, երբ վերջերս համացանցում հայտնվեց տեսանյութ, որում երեխաները «կարդում են» այդ տեխնիկայով, չնայած, կարծես, ուսանողները պարզապես արագորեն թերթում են էջերը:
Պեկինի Սինչժիտուն Ցիգուան կրթական տեխնոլոգիաների ուսումնական կենտրոնի պաշտոնատար անձինք հերքում են ցանկացած կապը քվանտային ընթերցման տեխնոլոգիայի հետ: Այնուամենայնիվ, Weibo սոցիալական ցանցում տեղադրված պաստառների և գովազդների համաձայն, դասընթացը նախատեսված է 10-16 տարեկան երեխաների համար: Կազմակերպիչները խոստանում են, որ ուսանողները կկարողանան մի քանի րոպեում կարդալ 100 000 բառ և նույնիսկ մտքում պահել իրենց կարդացածը:
Տեխնիկան մշակվել է ճապոնացի ուսուցիչ Յումիկո Տոբիտանիի կողմից, ով նաև գրել է գիրք քվանտային արագության ընթերցման վերաբերյալ, գրում է Oddity Central-ը: Մեթոդը ենթադրում է, որ ընթերցողի մտքում հարյուրավոր էջեր փոխարկելիս սկսում են ձևավորվել պատկերներ, որոնք օգնում են հասկանալ իրենց ընթերցանությունը: Եվ, ենթադրաբար, կարևոր չէ, թե որ լեզվով է գրված տեքստը:
«Նույնիսկ եթե տեքստը գրված է ֆրանսերեն, գերմաներեն կամ անգլերեն լեզուներով, թվում է, թե այն թարգմանվում է ձեր սեփական լեզվով և կապված է տեսողական պատկերների հետ, որպեսզի միանգամից հասկանաք գիրքը»:
Այնուամենայնիվ, փորձագետներն ու գիտնականները պնդում են, որ տեխնոլոգիան պարզապես կեղծիք է, և դրա համար չկա գիտական հիմնավորում: «Քվանտային արագության ընթերցման» պրակտիկայով զբաղվող երեխաների տեսագրությունները ծաղրի են արժանանում համացանցում: Մեկնաբաններից շատերը ցավում էին, որ այդպիսի դասընթացների համար ծնողները վճարել են, և սա, ի դեպ, գրեթե 2,5 միլիոն ռուբլի արժի:
13:20 04.07.2025
ԿՈՆԿԱԿԱՖ-ի գավաթի խաղարկության եզրափակչում կհանդիպեն ԱՄՆ-ի ու Մեքսիկայի հավաքականներըԿՈՆԿԱԿԱՖ-ի գավաթի խաղարկության եզրափակչում կհանդիպեն ԱՄՆ-ի ու Մեքսիկայի հավաքականները: Կիսաեզրափակչում ԱՄՆ-ի հավաքականը 2-1 հաշվով հաղթել է Գվատեմալայի թիմին, իսկ մեքսիկացիները 1-0 հաշվով՝ Հոնդուրասի ընտրանուն: Մրցաշարի գլխավոր հանդիպումը կկայանա հուլիսի 7-ին Հյուսթոնում: Մեքսիկայի հավաքականը ԿՈՆԿԱԿԱՖ-ի գավաթի գործող հաղթողն է և ռեկորդակիրը տիտղոսների քանակով: Մեքսիկացիները տիտղոսին տիրացել են 7 անգամ։ ...
13:10 04.07.2025
Շրջանառությունից հանվել է առանձնապես խոշոր չափերի մեթամֆետամին ու մարիխուանա․ հերթական բացահայտումըՔրեական ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ծառայողները մաքսանենգ ճանապարհով առանձնապես խոշոր չափերի սինթետիկ ու բուսական ծագման թմրամիջոցներ Հայաստան ներմուծելու վերաբերյալ հերթական օպերատիվ տեղեկությունն են ստացել: Հայաստանի Հանրապետության Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ: Օրեր տևած համագործակցված նախապատրաստական աշխատանքից հետո իրավապահներն անցան տեղեկության իրացման գործին, որին մասնակցեցին նաև Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ […] ...
13:02 04.07.2025
Արդեն երրորդ անգամ անցկացվում է Կապանի միջազգային երաժշտական փառատոնըՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ հուլիսի 4-ից 15-ն անցկացվում է Կապանի միջազգային երաժշտական փառատոնը: Փառատոնը երրորդ տարին անընդմեջ շարունակում է մշակութային վերածնունդը՝ միավորելով միջազգային ճանաչում ունեցող երաժիշտների և հայ հանդիսատեսին ներկայացնելով բազմազան երաժշտական ժանրեր: Այս տարվա փառատոնի կարևորագույն իրադարձությունը լեգենդար դաշնակահար, 2016 թվականի Քենեդիի կենտրոնի պատվավոր դափնեկիր Մարթա Արգերիխի հայաստանյան մեկնարկային կատարումն […] ...
12:53 04.07.2025
Կոբախիձե. Եվրոպացի բյուրոկրատները չեն կարող ընդունել վրաց ժողովրդի կամքըՎրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն կարծում է, որ «եվրոպական բյուրոկրատիայում» կան մարդիկ, ովքեր չեն կարող ընդունել վրաց ժողովրդի կամքը։ «Մենք տեսնում ենք, որ եվրոպական բյուրոկրատիայում կան մարդիկ, ովքեր չեն կարողանում հարմարվել վրաց ժողովրդի կամքին երկրի խաղաղության և զարգացման վերաբերյալ։ Բացի այդ, ԱՄՆ նախորդ վարչակազմում կային բազմաթիվ բյուրոկրատներ, որոնք նույնպես չէին կարողանում հաշտվել վրաց ժողովրդի կամքի հետ։ […] ...
12:45 04.07.2025
114 տարվա պատմություն ունեցող «Բրեշիան» զրկվել է պրոֆեսիոնալ ակումբի կարգավիճակիցԻտալիայի երկրորդ՝ Բ Սերիայում հանդես եկող «Բրեշիան» պաշտոնապես զրկվել է պրոֆեսիոնալ ակումբի կարգավիճակից և չի կարող մասնակցել նույնիսկ C Սերիային, հայտնում է ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։ «Բրեշիան» 2024/25 մրցաշրջանում 43 միավորով զբաղեցրել է 15-րդ տեղը և մեծ դժվարությամբ պահել տեղը Բ Սերիայում, սակայն չի վճարել 3 միլիոն եվրո պարտքը, ինչի հետևանքով այժմ ակումբին սպառնում է սնանկացում։ […] ...
12:36 04.07.2025
Անահիտ Ավանեսյանը մասնակցում է Մադրիդում ընթացող Հայկական Բժշկական Համաշխարհային ԿոնգրեսինԱռողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է Մադրիդում ընթացող Հայկական Բժշկական Համաշխարհային Կոնգրեսին (AMWC2025): Այս համաժողովը համախմբում է առողջապահության ոլորտի մասնագետներին, ներդրողներին և կազմակերպություններին՝ Հայաստանի առողջապահական զարգացմանն ու համագործակցությանը նպաստելու նպատակով: «Բժշկությունը շարժման մեջ. Գիտական պատկերացումները՝ գործողության վերածելով» խորագրով համաժողովին նախարարը նախ պանելային քննարկմանն է մասնակցել` ներկայացնելով ոլորտում ընթացող բարեփոխումները: Նախարարն իր ելույթում` ողջունելով […] ...