11:24 05.11.2019
Առցանց ոլորտում ազատության մակարդակով 2019 թվականին Հայաստանը Եվրասիայի առաջատարն է ճանաչվել: Այս մասին է վկայում Freedom House իրավապաշտպան կազմակերպության Freedom on the Net 2019 զեկույցը, փոխանցում է «Ամերիկայի ձայնը»։
Համաշխարհային մակարդակով Հայաստանն առցանց ազատության ոլորտում զբաղեցրել է 8-րդ տեղը՝ Միացյալ Նահանգներից հետո, Ֆրանսիայից առաջ: Հայաստանի Հանրապետությունն առցանց ոլորտի ազատության մակարդակով առաջ է անցել ոչ միայն բոլոր հարևաններից, այլև առցանց ոլորտի առաջատար Ճապոնիայից և Հարավային Կորեայից:
Առցանց ազատության հիմնական չափանիշները երեքն են. առցանց մուտքի իրավունքի սահմանափակումներ, առցանց բովանդակության սահմանափակումներ և անցանց իրավունքների խախտում, այդ թվում՝ հսկողություն անձանց առցանց գործունեության վերաբերյալ կամ այդ գործունեության հետևանքով քրեական և այլ հետապնդում:
2019 թվականի զեկույցը վերնագրված է «Սոցիալական մեդիայի ճգնաժամ», քանի որ, ըստ զեկույցի հեղինակների, աշխարհով մեկ կառավարությունները մեծացող հաճախականությամբ են օգտագործում սոցցանցերի ընձեռված հնարավորությունները սեփական կամ այլ երկրների քաղաքացիների շրջանում կեղծ լրատվություն տարածելու, ընտրություններ կեղծելու և մարդկանց հետեւելու նպատակով: Արդյունքում, գլոբալ առցանց ազատությունն արդեն 9-րդ տարին անընդմեջ անկում է ապրում:
Ավելին, առցանց հնարավորություններից ակտիվորեն սկսել են օգտվել հենց բռնատիրական երկրների առաջնորդները, ովքեր վճարովի թրոլների բանակներ են վարձում՝ փորձելով ազդել այլ երկրների ներքին իրավիճակի և ընտրությունների վրա: «Վերջիններս բացահայտել են, որ սոցցանցերում քարոզչությունն ավելի արդյունավետ է, քան գրաքննությունը», – նշում է Freedom House-ի նախագահ Մայք Աբրամովիցը:
Զեկույցի համաձայն, այսօր ինտերնետից օգտվող 3.8 միլիարդ մարդկանց 89 տոկոսի նկատմամբ իրենց սեփական կամ որևէ այլ երկրի կառավարության կողմից հսկողություն է սահմանված առցանց ոլորտում: Մարդկանց 65 տոկոսը բնակվում է երկրներում, որտեղ քաղաքացիները բռնության են ենթարկվում կամ նույնիսկ սպանվում են իրենց առցանց գործունեության համար, մինչդեռ շուրջ 46 տոկոս համացանցի օգտատերերի կառավարությունները տարբեր, հիմնականում քաղաքական պատճառներով որոշ ժամկետով անջատել են ինտերնետը կամ բջջային ցանցերը:
2019-ին ինտերնետից օգտվող բնակչության միայն 24 տոկոսն է գտնվում ազատ ինտերնետ ունեցող երկրներում: Առցանց ազատության ոլորտում լավագույնն է իրավիճակը Իսլանդիայում, Էստոնիայում և Կանադայում: Առավել անազատ ինտերնետ ունեցող երկրներն են Սիրիան, Իրանը և Չինաստանը: Վրաստանը, որը զիջում է Հայաստանին մեկ կետով, ազատ ինտերնետ ունեցող երկիր է, Ադրբեջանը, Թուրքիան և Ռուսաստանը, աշխարհի երկրների երրորդ քառյակում են՝ անազատ:
Հայաստանը, Արգենտիանի, Կանադայի, Էստոնիայի և Իսլանդիայի հետ մեկտեղ հայտնվել է աշխարհի 5 եզակի երկրների ցուցակում, որոնց կառավարությունները որևէ քայլ չեն ձեռնարկել առցանց ոլորտը սահմանափակելու ուղղությամբ: Նախկինում, բացառությամբ 2017-ը, Հայաստանը նույնպես ճանաչվել էր առցանց ոլորտում ազատ երկիր, սակայն, աշխարհում համացանցի ազատության դասակարգման մեջ 8-րդ տեղը զբաղեցնում է առաջին անգամ:
22:10 27.07.2025
Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը կոչնչացնի ՀԱՄԱՍ-ը21:50 27.07.2025
Թուրքիայի կառավարությունը կքննարկի անտառային հրդեհների հետ կապված իրավիճակը․ SabahԹուրքիայի մի քանի նահանգներ ընդգրկած անտառային հրդեհները կլինեն երկուշաբթի օրը նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած կաբինետի նիստի հիմնական թեմաներից մեկը, հաղորդում է Sabah թերթը։ «Կառավարության նիստում նախատեսվում է գնահատել այս շաբաթ երկրի բազմաթիվ շրջաններում բռնկված անտառային հրդեհների հետ կապված իրավիճակը, և լուսաբանել դրանք մարելու ջանքերը», – գրում է հրատարակությունը։ Նախատեսվում է նաև քննարկել Գազայի հատվածում […] ...
21:28 27.07.2025
Հորդանանը և ԱՄԷ-ն 25 տոննա մարդասիրական օգնություն են ուղարկել Գազայի հատվածՀորդանանը, ԱՄԷ-ի հետ, 25 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել Գազայի հատված, ասվում է Հորդանանի զինված ուժերի հայտարարության մեջ։ Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության ուժերը (IDF) հայտարարել էին, որ վերսկսվել է մարդասիրական օգնությունը Գազայի բնակիչներին։ IDF-ն հայտնել էր, որ օդից ալյուր, շաքար և պահածոներ են նետվել։ Հայտարարության մեջ նշվում է, որ կիրակի օրը Հորդանանի զինված ուժերը մարդասիրական […] ...
21:08 27.07.2025
Ղազախստանում երրորդ օրն է՝ որոնում են անհետացած ուղղաթիռըՂազախստանի ՀՕՊ ուժերի անհետացած EC-145 ուղղաթիռի որոնումները շարունակվում են արդեն երրորդ օրը՝ շուրջօրյա, Ալմաթիի մարզի հյուսիս-արևմուտքում գտնվող Սորբուլակի ջրամբարի տարածքում, կիրակի օրը հայտնել է հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։ Հուլիսի 25-ին Ղազախստանի պաշտպանության նախարարությունը հայտնեց, որ ուղղաթիռը, որում անձնակազմի երեք անդամ կար, անհետացել է ռադարներից։ Ուղղաթիռը անհետացել է տարածաշրջանում պլանային թռիչքի ժամանակ։ Նույն օրը սկսվել […] ...
20:55 27.07.2025
«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում փրկարարներն օգնություն են ցուցաբերել քաղաքացունՀուլիսի 27-ին, ժամը 17:20-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը. իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները քաղաքացուն մոտ 300 մ պատգարակով իջեցրել և […] ...
20:50 27.07.2025
Գրենլանդիան հետաքրքրված է Եվրոպայից և ԱՄՆ-ից ներդրումներովԳրենլանդիան հետաքրքրված է Եվրոպայից և ԱՄՆ-ից ներդրումներով, սակայն զգուշանում է չինական ներդրումներից, գրում է Washington Post-ը՝ հղում անելով Գրենլանդիայի բիզնեսի, առևտրի, հանքային պաշարների, արդարադատության և գենդերային հավասարության նախարար Նաայա Նաթանիելսենին։ Հունվարին Նաթանիելսենն ասել էր, որ Գրենլանդիայում ամերիկացի ներդրողների համար լայն հնարավորություններ կան։ Նա ասել է, որ մասնավորապես հանքարդյունաբերության ոլորտը կարող է օգտակար լինել ԱՄՆ մատակարարման […] ...
20:30 27.07.2025
Ռուբիոն Կամբոջայում և Թաիլանդում հրադադարի կոչ է արելՊետքարտուղար Մարկո Ռուբիոն Կամբոջայի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Պրակ Սոխոնի և նրա թաիլանդցի գործընկեր Մարիտ Սանգյամպոնգի հետ հեռախոսազրույցների ժամանակ կոչ է արել կողմերին թուլացնել լարվածությունը և անհապաղ դադարեցնել կրակը։ «Պետքարտուղար Ռուբիոն վերահաստատեց նախագահ Դոնալդ Թրամփի խաղաղության ցանկությունը և անհապաղ հրադադարի կարևորությունը։ Միացյալ Նահանգները պատրաստ է նպաստել ապագա բանակցություններին՝ Թաիլանդի և Կամբոջայի միջև խաղաղություն և […] ...