Չիլիում անկարգությունների հետևանքով հոսպիտալացվել է 1659 մարդ, կեսից ավելին՝ հրազենային վնասվածքներով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 07 2025
  • $
    384.46
  • RUBLE
    4.89
  • 453.47
WEATHER
+25.09 oC

Չիլիում անկարգությունների հետևանքով հոսպիտալացվել է 1659 մարդ, կեսից ավելին՝ հրազենային վնասվածքներով

11:55 05.11.2019

Մարդու իրավունքների Չիլիի ազգային ինստիտուտը թարմացրել է երկրում բողոքի ցույցերի ընթացքում զոհվածների և ձերբակալվածների վերաբերյալ տվյալները. գրեթե 3 շաբաթ տևած անկարգությունների հետևանքով հոսպիտալացվել է 1,659 մարդ, կեսից ավելին՝ հրազենային վնասվածքներով:

«Թվերը հավաքվել են ինստիտուտի կողմից հոկտեմբերիի 17-ից նոյեմբերի 4-ը՝ ժամը 12:00-ն ընկած ժամանակահատվածում՝ ցույցերի, ոստիկանության բաժանմունքների և բժշկական կենտրոնների իրականացրած մոնիտորինգի ընթացքում»:

Ըստ ինստիտուտի տվյալների՝ հիվանդանոցներում հայտնված վիրավորներից 849-ը հրազենային վնասվածքներ ունեն, 160 մարդու մոտ առկա է աչքի վնասվածք: Իրավապաշտպանների տվյալներով ՝ անկարգություններին մասնակցելու համար ձերբակալվել է 4 364 մարդ, այդ թվում ՝ 670 կին և 479 անչափահաս: Ըստ իշխանությունների, բախումների ընթացքում զոհվել է 19 մարդ, այդ թվում ՝ իրավապահ և պաշտպանական ուժերի 5 ներկայացուցիչ։

Չիլիի նախագահ Սեբաստիան Պիներան երկրում շարունակվող բողոքի ցույցերի ֆոնին փոխարինեց կառավարության հիմնական նախարարներին, ներառյալ ներքին գործերի նախարարին:

Հոկտեմբերի 27-ին Չիլիի իշխանությունները վերացրին անկարգությունների պատճառով սահմանված արտակարգ դրությունը։ Չիլիում զանգվածային բողոքի սկսման պատճառը հոկտեմբերի սկզբին մետրոյի ուղեվարձի բարձրացումն էր: Այնուամենայնիվ, սա պատճառներից միայն մեկն է: Բնակիչները բողոքում են, որ չեն կարողանում արժանապատիվ, անվճար կրթություն և առողջապահական ծառայություններ ստանալ, ունեն ցածր աշխատավարձ և բարձրացող սակագներ:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հանցավոր խմբի անդամներն իրացրել են առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ՝ կատարելով 84 մլն դրամի փողերի լվացում

13:46 04.07.2025

Հանցավոր խմբի անդամներն իրացրել են առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ՝ կատարելով 84 մլն դրամի փողերի լվացում

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Զ.Ա.-ն 2021-2023 թվականների ընթացքում այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ «Տելեգրամ» հեռահաղորդակցման հավելվածում գրանցված տարբեր օգտատերերից իրացնելու նպատակով ապօրինի […] ...

Ներքին գործերի նախարարության և «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերության միջև կնքվել է փոխգործակցության հուշագիր

13:38 04.07.2025

Ներքին գործերի նախարարության և «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերության միջև կնքվել է փոխգործակցության հուշագիր

Հուլիսի 3-ին Փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանն ու «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը ստորագրել են փոխգործակցության հուշագիր՝ երկաթուղային ենթակառուցվածքներում վտանգավոր բեռներով վթարային իրավիճակների հետևանքների վերացման բնագավառում։ Փրկարար ծառայության տնօրենն, անդրադառնալով ոլորտային համագործակցության խորացման և համատեղ ծրագրերի արդյունավետ իրագործման նշանակությանը, ընդգծել է, որ փոխըմբռնման հուշագրի ստորագրումը հետապնդում է մարդասիրական նպատակներ։ Ալեքսեյ […] ...

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 3-4-ը

13:30 04.07.2025

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 3-4-ը

Բացահայտվել է 108 հանցագործություն, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 15-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, թմրանյութի հայտնաբերման, 9-ական դեպք՝ ֆիզիկական ներգործության, խարդախության, 7-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 6 դեպք՝ պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, 5 դեպք՝ հոգեկան ներգործության, 4 […] ...

ԿՈՆԿԱԿԱՖ-ի գավաթի խաղարկության եզրափակչում կհանդիպեն ԱՄՆ-ի ու Մեքսիկայի հավաքականները

13:20 04.07.2025

ԿՈՆԿԱԿԱՖ-ի գավաթի խաղարկության եզրափակչում կհանդիպեն ԱՄՆ-ի ու Մեքսիկայի հավաքականները

ԿՈՆԿԱԿԱՖ-ի գավաթի խաղարկության եզրափակչում կհանդիպեն ԱՄՆ-ի ու Մեքսիկայի հավաքականները: Կիսաեզրափակչում ԱՄՆ-ի հավաքականը 2-1 հաշվով հաղթել է Գվատեմալայի թիմին, իսկ մեքսիկացիները 1-0 հաշվով՝ Հոնդուրասի ընտրանուն: Մրցաշարի գլխավոր հանդիպումը կկայանա հուլիսի 7-ին Հյուսթոնում: Մեքսիկայի հավաքականը ԿՈՆԿԱԿԱՖ-ի գավաթի գործող հաղթողն է և ռեկորդակիրը տիտղոսների քանակով: Մեքսիկացիները տիտղոսին տիրացել են 7 անգամ։ ...

Շրջանառությունից հանվել է առանձնապես խոշոր չափերի մեթամֆետամին ու մարիխուանա․ հերթական բացահայտումը

13:10 04.07.2025

Շրջանառությունից հանվել է առանձնապես խոշոր չափերի մեթամֆետամին ու մարիխուանա․ հերթական բացահայտումը

Քրեական ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ծառայողները մաքսանենգ ճանապարհով առանձնապես խոշոր չափերի սինթետիկ ու բուսական ծագման թմրամիջոցներ Հայաստան ներմուծելու վերաբերյալ հերթական օպերատիվ տեղեկությունն են ստացել: Հայաստանի Հանրապետության Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ: Օրեր տևած համագործակցված նախապատրաստական աշխատանքից հետո իրավապահներն անցան տեղեկության իրացման գործին, որին մասնակցեցին նաև Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ […] ...

Արդեն երրորդ անգամ անցկացվում է Կապանի միջազգային երաժշտական ​​փառատոնը

13:02 04.07.2025

Արդեն երրորդ անգամ անցկացվում է Կապանի միջազգային երաժշտական ​​փառատոնը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ հուլիսի 4-ից 15-ն անցկացվում է Կապանի միջազգային երաժշտական ​​փառատոնը: Փառատոնը երրորդ տարին անընդմեջ շարունակում է մշակութային վերածնունդը՝ միավորելով միջազգային ճանաչում ունեցող երաժիշտների և հայ հանդիսատեսին ներկայացնելով բազմազան երաժշտական ​​ժանրեր: Այս տարվա փառատոնի կարևորագույն իրադարձությունը լեգենդար դաշնակահար, 2016 թվականի Քենեդիի կենտրոնի պատվավոր դափնեկիր Մարթա Արգերիխի հայաստանյան մեկնարկային կատարումն […] ...

BACK_TO_TOP