Նարեկ Գուրուրյանը դեռ Ռուսաստանում է. ՌԴ-ում Հայաստանի դեսպան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 07 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.85
  • 450.25
WEATHER
+29.09 oC

Նարեկ Գուրուրյանը դեռ Ռուսաստանում է. ՌԴ-ում Հայաստանի դեսպան

12:20 05.11.2019

Ղազախստանում դատարանը հրապարակել է Կարագանդա քաղաքում հայերի, ադրբեջանցիների ու ղազախների մասնակցությամբ ծեծկռտուքի ու սպանության գործով դատավճիռները: Հստակ չէր, սակայն, ծեծկռտուքի մասնակիցներից ՀՀ քաղաքացի Նարեկ Գուրուրյանի ճակատագիրը: Վերջինս թաքնվել էր իրավապահներից, ապա արդեն Ռուսաստանում հանձնվել իրավապահներին:

Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Վարդան Տողանյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ Գուրուրյանը դեռ Ռուսաստանում է, արտահանձնման գործընթաց կա, բայց դեռ ավարտին չի մոտեցել: Ըստ դեսպանի՝ այդ գործընթացը մի քիչ երկար կարող է տևել:

«Իրավական պրոցեսներ են, որովհետև ինքը ՀՀ քաղաքացի է, բայց ՌԴ-ում է: Ղազախական կողմը պետք է համապատասխան փաստաթուղթ ներկայացնի, ղազախական և ռուսական կողմի իրավապահները շփվում են, կա գործընթաց, բայց կոնկրետ բան այս պահին չեմ կարող ասել»,- նշեց դեսպանը:

Հարցին՝ Գուրուրյանի նկատմամբ կայացված դատավճիռ չկա՞, Տողանյանն ասաց.

«Այս պահին՝ ոչ, որովհետև եթե նույնիսկ դատավճիռը լինի, Գուրուրյանի փաստաբանները պատրաստվում են բողոքարկել, խոսքը վերջնական որոշման մասին է, դեռ չկա»:

Հետաքրքրվեցինք՝ Հայաստանն ի՞նչ կարող է անել, հնարավո՞ր է դիմել՝ Նարեկին Հայաստան արտահանձնելու համար:

«Մենք այս ուղղությամբ զբաղվում ենք, իրավական նորմեր կան, պետք է տեսնենք՝ ինչով կվերջանա ղազախական կողմից փաստաթղթի ներկայացումը, ռուսական կողմը պահանջել էր էլ ավելի մանրամասնել, որովհետև այնտեղ դեռ քննություն է, որից հետո գուցե արդեն մենք էլ կարող ենք հայտ ներկայացնել Հայաստան արտահանձնման: Մենք հետևում ենք, փաստաբանների հետ կապի մեջ ենք, մեր հայրենակիցներն էլ ժամանակ առ ժամանակ Օմսկում տեսակցության հնարավորություն ունեն»,- տեղեկացրեց դեսպանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թուրքիայի կառավարությունը կքննարկի անտառային հրդեհների հետ կապված իրավիճակը․ Sabah

21:50 27.07.2025

Թուրքիայի կառավարությունը կքննարկի անտառային հրդեհների հետ կապված իրավիճակը․ Sabah

Թուրքիայի մի քանի նահանգներ ընդգրկած անտառային հրդեհները կլինեն երկուշաբթի օրը նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած կաբինետի նիստի հիմնական թեմաներից մեկը, հաղորդում է Sabah թերթը։ «Կառավարության նիստում նախատեսվում է գնահատել այս շաբաթ երկրի բազմաթիվ շրջաններում բռնկված անտառային հրդեհների հետ կապված իրավիճակը, և լուսաբանել դրանք մարելու ջանքերը», – գրում է հրատարակությունը։ Նախատեսվում է նաև քննարկել Գազայի հատվածում […] ...

Հորդանանը և ԱՄԷ-ն 25 տոննա մարդասիրական օգնություն են ուղարկել Գազայի հատված

21:28 27.07.2025

Հորդանանը և ԱՄԷ-ն 25 տոննա մարդասիրական օգնություն են ուղարկել Գազայի հատված

Հորդանանը, ԱՄԷ-ի հետ, 25 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել Գազայի հատված, ասվում է Հորդանանի զինված ուժերի հայտարարության մեջ։ Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության ուժերը (IDF) հայտարարել էին, որ վերսկսվել է մարդասիրական օգնությունը Գազայի բնակիչներին։ IDF-ն հայտնել էր, որ օդից ալյուր, շաքար և պահածոներ են նետվել։ Հայտարարության մեջ նշվում է, որ կիրակի օրը Հորդանանի զինված ուժերը մարդասիրական […] ...

Ղազախստանում երրորդ օրն է՝ որոնում են անհետացած ուղղաթիռը

21:08 27.07.2025

Ղազախստանում երրորդ օրն է՝ որոնում են անհետացած ուղղաթիռը

Ղազախստանի ՀՕՊ ուժերի անհետացած EC-145 ուղղաթիռի որոնումները շարունակվում են արդեն երրորդ օրը՝ շուրջօրյա, Ալմաթիի մարզի հյուսիս-արևմուտքում գտնվող Սորբուլակի ջրամբարի տարածքում, կիրակի օրը հայտնել է հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։ Հուլիսի 25-ին Ղազախստանի պաշտպանության նախարարությունը հայտնեց, որ ուղղաթիռը, որում անձնակազմի երեք անդամ կար, անհետացել է ռադարներից։ Ուղղաթիռը անհետացել է տարածաշրջանում պլանային թռիչքի ժամանակ։ Նույն օրը սկսվել […] ...

«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում փրկարարներն օգնություն են ցուցաբերել քաղաքացուն

20:55 27.07.2025

«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում փրկարարներն օգնություն են ցուցաբերել քաղաքացուն

Հուլիսի 27-ին, ժամը 17:20-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը. իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները քաղաքացուն մոտ 300 մ պատգարակով իջեցրել և […] ...

Գրենլանդիան հետաքրքրված է Եվրոպայից և ԱՄՆ-ից ներդրումներով

20:50 27.07.2025

Գրենլանդիան հետաքրքրված է Եվրոպայից և ԱՄՆ-ից ներդրումներով

Գրենլանդիան հետաքրքրված է Եվրոպայից և ԱՄՆ-ից ներդրումներով, սակայն զգուշանում է չինական ներդրումներից, գրում է Washington Post-ը՝ հղում անելով Գրենլանդիայի բիզնեսի, առևտրի, հանքային պաշարների, արդարադատության և գենդերային հավասարության նախարար Նաայա Նաթանիելսենին։ Հունվարին Նաթանիելսենն ասել էր, որ Գրենլանդիայում ամերիկացի ներդրողների համար լայն հնարավորություններ կան։ Նա ասել է, որ մասնավորապես հանքարդյունաբերության ոլորտը կարող է օգտակար լինել ԱՄՆ մատակարարման […] ...

Ռուբիոն Կամբոջայում և Թաիլանդում հրադադարի կոչ է արել

20:30 27.07.2025

Ռուբիոն Կամբոջայում և Թաիլանդում հրադադարի կոչ է արել

Պետքարտուղար Մարկո Ռուբիոն Կամբոջայի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Պրակ Սոխոնի և նրա թաիլանդցի գործընկեր Մարիտ Սանգյամպոնգի հետ հեռախոսազրույցների ժամանակ կոչ է արել կողմերին թուլացնել լարվածությունը և անհապաղ դադարեցնել կրակը։ «Պետքարտուղար Ռուբիոն վերահաստատեց նախագահ Դոնալդ Թրամփի խաղաղության ցանկությունը և անհապաղ հրադադարի կարևորությունը։ Միացյալ Նահանգները պատրաստ է նպաստել ապագա բանակցություններին՝ Թաիլանդի և Կամբոջայի միջև խաղաղություն և […] ...

BACK_TO_TOP