14:22 05.11.2019
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստն է: Նիստի ընթացքում քննարկվում է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց գրավը կիրառելու միջնորդությունը։
Հիշեցնենք, որ Հայաստանի երկրորդ նախագահը կալանքի տակ է հունիսի 25-ից:
Քոչարյանի պաշտպանական թիմի ներկայացուցիչ Հայկ Ալումյանը հայտարարեց, որ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցը պետք է քննարկվի առաջնային կարևորությամբ։
Հովհաննես Խուդոյանը նշեց, որ ներկայացված միջնորդություններից անհրաժեշտ է քննել խափանման միջոցի հարցը, քանի որ ազատությունը մարդու հիմնարար իրավունքներից է, ուստի պետք է առաջնային քննել գրավի միջնորդությունը։
Անդրադառնալով Քոչարյանի խափանման միջոցի հարցին՝ տուժող կողմը հայտնեց, որ այդ հարցի առաջնային քննությունը ոչ հավասար մոտեցում է, քանի որ միջնորդությունների մեծամասնությունը ներկայացվել է պաշտպանական կողմից:
Տուժողների ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը դատարանին կոչ արեց քայլեր ձեռնարկել Քոչարյանի պաշտպանների անվերջ միջնորդությունների դեմ:
«Դատարանը պետք է միջոց ձեռնարկի, որ պաշտպանության կողմն իր իրավունքների չարաշահում թույլ չտա այն պատճառաբանությամբ, թե դրանք հրատապ լուծման հարցեր են: Նախորդ դատական նիստում ենք մենք քննարկել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցը, Վերաքննիչում գործ կա, Վճռաբեկում գործ կա և այսպես անվերջ: Տպավորություն է, որ դատարանը միայն դրանով է զբաղված: Ես կարծում եմ, որ դատական նիստը պետք է շարունակել այլ հարցերի քննությամբ և պաշտպանական կողմի՝ նույն միջնորդությամբ հանդես գալու իրավունքը սահմանափակել»:
Ի պատասխան` դատավոր Աննա Դանիբեկյանը նշեց, որ Դատարանը հնարավորություն է տվել, որ տուժող կողմը ներկայացնի իր դիրքորոշումը և անհատապես դիմելու պարտավորություն չունի։
Գրավի միջնորդությունը ներկայացրեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի անդամ, փաստաբան Արամ Վարդևանյանը։ Վերջինս ընդգծեց, որ գրավի միջնորդությունը մերժվել էր այն պատճառաբանությամբ, որ գրավը չի կարող զսպել գործի խոչընդոտման ռիսկը, իսկ այդ որոշման ժամանակից անցել է մոտ 2 ամիս, և ամեն օրը նվազեցնում է խոչընդոտման ռիսկը։
«Քոչարյանը հինգ ամիս ազատության մեջ է եղել։ Ուզում եմ իմանալ` կա՞ն փաստական տվյալներ, որ նա նախաքննության ընթացքը փորձել է խոչընդոտել։ Միջնորդում ենք գրավի դիմեց փոխել Քոչարյանի խափանման միջոց կալանքը»:
Վարդևանյանը հայտնեց, որ գրավի չափը թողնում են դատարանի հայեցողությանը։
13:56 09.06.2025
Հիմնանորոգվում է Արևիկ-Տանձուտ ավտոճանապարհը՝ 3.4կմՀիմնանորոգվում է Արևիկ-Տանձուտ ավտոճանապարհը՝ 3.4կմ։ Այս մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: Մանրամասները՝ տեսանյութում: ...
13:44 09.06.2025
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը կնվազի«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնել են, որ Երևանում հունիսի 9-ի և 12-14-ի երեկոյան, 10-ի գիշերը և երեկոյան հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Հունիսի 11-ին, 12-13-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում հունիսի 9-ի, 11-13-ի կեսօրից հետո, 10-ի և 14-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում […] ...
13:37 09.06.2025
Արարատի մարզի մի շարք բնակավայրերում ջուր չի լինի«Վեոլիա ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված՝ հունիսի 10-ին՝ ժամը 10:00-ից մինչև հունիսի 11-ը ժամը 10:00-ը, կդադարեցվի Արարատի մարզի` Արտաշատ, Արարատ և Վեդի քաղաքների, Աբովյան, Արևշատ, Նշավան, Բյուրավան, Մխչյան, Մրգավետ, Դիմիտրով, Արաքսավան, Մասիս, Բուրաստան, Ազատավան, Բաղրամյան, Բերքանուշ, Դալար, Մրգավան, Գետազատ, Այգեստան, Մրգանուշ, Վարդաշեն, Դեղձուտ, Կանաչուտ, Վերին Դվին, Դվին, […] ...
13:31 09.06.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 6-ից 9-ըԲացահայտվել է 215 հանցագործություն, որոնցից 8-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 25 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 21-ական դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու և մարմնական վնասվածք պատճառելու, 19 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 18 դեպք՝ հոգեկան ներգործության, 11-ական դեպք՝ խուլիգանության ու անձնական ունեցվածքի գողության,10-ական դեպք՝ խարդախության և […] ...
13:24 09.06.2025
Գրանցվել է 595 դեպք, որից 195-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթըՀունիսի 2-ից 8-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 595 դեպք, որից 195-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 124, փլուզման՝ 4, պայթյունի, կենսաապահովման կոմունալ համակարգերում վթարի, արդյունաբերական կեղտաջրերի մաքրման կայաններում վթարի, քարաթափման, ուժեղ քամու, տեղատարաո անձրևի, երկրաշարժի, դիակի հայտնաբերման՝ 1-ական, վայրի կենդանիների հարձակման՝ 8, կեղծ ահազանգի՝ 9, ուժեղ կարկուտի, որոնողափրկարարական, թունավորման՝ 3-ական, ջրահեղձման, զինամթերքի հայտնաբերման՝ […] ...
13:17 09.06.2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով մեկնել է ՖրանսիաՀունիսի 9-11-ը Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով կգտնվի Ֆրանսիայի Նիցցա քաղաքում՝ մասնակցելու ՄԱԿ-ի օվկիանոսի հարցերով երրորդ համաժողովին։ Նախագահ Խաչատուրյանը հանդես կգա ելույթով համաժողովի բացման նիստում։ Այցի ընթացքում նախատեսվում են նաև մի շարք երկկողմ հանդիպումներ՝ համաժողովին ներկա տարբեր պետությունների ղեկավարների և գործընկերների հետ՝ նպատակ ունենալով քննարկել բնապահպանական և միջազգային համագործակցության օրակարգային հարցեր։ ...