Հունաստանը ԵՄ-ում՝ թիվ մեկ գործընկերը Հայաստանի համար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 07 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.85
  • 450.25
WEATHER
+28.09 oC

Հունաստանը ԵՄ-ում՝ թիվ մեկ գործընկերը Հայաստանի համար

18:23 05.11.2019

Հունաստանի և Հայաստանի  ղեկավարների համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հայտնեց, որ  Հունաստանի Հանրապետության նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսը Հայաստանի Հանրապետության նախագահն Արմեն Սարգսյանին առաջարկել է, որ իր երկիրը դառնա Եվրոպական Միությունում Հայաստանի թիվ մեկ գործընկերը:

«Իմ բարեկամն առաջարկեց, որպեսզի Հունաստանը դառնա Եվրոպական Միությունում Հայաստանի համար թիվ մեկ գործընկերը՝ նշելով, իհարկե, որ Հայաստանն ունի շատ այլ բարեկամներ` Ֆրանսիան, Գերմանիան և ուրիշները»:

Իսկ Հայաստանի նախագահը  Հունաստանի Հանրապետության նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսին առաջարկել է Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ ձևաչափով հերթական հանդիպումն անցկացնել Հայաստանում:

«Ես առաջարկեցի պարոն նախագահին, որպեսզի դիտարկեն Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ հանդիպումը մյուս տարի հուլիսին Հայաստանում անցկացնելու հնարավորությունը, որին կմասնակցեն և´ պետական գործիչները, և´ սփյուռքի ներկայացուցիչները, ու կկարողանանք համագործակցության ծրագիր մշակել»:

Հիշեցնեն, որ Հայաստան-Հունաստան Կիպրոս ձևաչափով առաջին եռակողմ հանդիպումը տեղի է ունեցել 2019թ. հունիսի 4-ին Նիկոսիայում ՝ երկրների ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի, Յորգոս Կատրուգալոսի և Նիկոս Խրիստոդուլիդեսի մասնակցությամբ: Արտգործնախարարները համաձայնության են եկել Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ գործընկերության հաստատման շուրջ, որի նպատակն ընդլայնված քաղաքական երկխոսության և համագործակցության միջոցով երեք երկրների միջև խաղաղության, կայունության և բարգավաճման խթանումն է:

2 երկրների նախագահները քննարկել են նաև  տնտեսական ոլորտում համագործակցության խորացման հնարավորությունները:

«Ակնկալվում է համագործակցությունը խորացնել նաև տնտեսության ոլորտում: Մենք խոսեցինք պարոն նախագահի հետ, որ Հայաստանը կարող է դառնալ Հունաստանի համար դարպաս դեպի ԵԱՏՄ: Հունաստանը Հայաստանի միջոցով կարող է մուտք ունենալ դեպի 200 միլիոնանոց շուկա»,- ասել է Հունաստանի նախագահը:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մեծ Բրիտանիան սկսել է անօդաչու օդապարիկների մշակումը հետախուզության համար

23:59 27.07.2025

Մեծ Բրիտանիան սկսել է անօդաչու օդապարիկների մշակումը հետախուզության համար

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը մշակում է անօդաչու աերոստատներ հետախուզական առաքելություններ իրականացնելու համար, ասվում է երկրի պաշտպանության նախարարության կայքում տեղադրված հրապարակման մեջ։ «Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը մշակում է անօդաչու բարձր բարձրության օդապարիկների հնարավորությունները՝ հետախուզական, հսկողության և հետախուզական առաքելություններ իրականացնելու համար՝ ամրապնդելով ազգային անվտանգությունը և իրականացնելով կառավարության «Փոփոխությունների ծրագիրը», – ասվում է Պաշտպանության նախարարության կայքում տեղադրված հայտարարության […] ...

Սլովակիայում ինքնաթիռ է կործանվել

23:52 27.07.2025

Սլովակիայում ինքնաթիռ է կործանվել

Սլովակիայի հարավ-արևմուտքում ինքնաթիռ է կործանվել։ Այս մասին հայտնել է Սլովակիայի ոստիկանությունը Facebook սոցիալական ցանցում։ Դեպքը տեղի է ունեցել հուլիսի 27-ին Նովե Զամկի շրջանի Տվրդոշովցե գյուղում: Դեպքի վայր ժամանած փրկարարական ծառայությունները հայտնաբերել են 81-ամյա օդաչուի մարմինը՝ առանց կյանքի նշանների: Մասնագետները պարզում են ինքնաթիռի կործանման պատճառները։ ...

Փրկարարներն օգնության են հասել ոտքը վնասած քաղաքացուն

23:43 27.07.2025

Փրկարարներն օգնության են հասել ոտքը վնասած քաղաքացուն

Հուլիսի 27-ին, ժամը 18:45-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մելիքգյուղ գյուղի մոտակայքում՝ Ծաղկունյաց լեռնաշղթայի Շողակաթ լեռնագագաթից իջնելիս, քաղաքացին վնասել է ոտքը․ վերջինիս իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ ...

Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը Գազայի հարցում դադարը անբավարար է համարել

23:28 27.07.2025

Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը Գազայի հարցում դադարը անբավարար է համարել

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին Իսրայելի կողմից Գազայում ռազմական գործողությունների դադարեցումը անվանել է անբավարար, քանի որ այն չի կարողանում «մեղմացնել տառապողների կարիքները»։ Համապատասխան հայտարարություն է հրապարակվել Արտաքին գործերի նախարարության կայքում։ «Մարդասիրական օգնության մատակարարումը թույլատրելու համար Իսրայելի պաշտպանության բանակի կողմից ժամանակավոր դադարեցման մասին հայտարարությունը կարևոր է, բայց վաղուց էր սպասվում։ Միայն այս հայտարարությունը չի […] ...

ՄԱԿ-ը պնդել է, որ Գազայի հատվածում սնունդը բավարար է երեք ամիս բնակչությանը կերակրելու համար

23:08 27.07.2025

ՄԱԿ-ը պնդել է, որ Գազայի հատվածում սնունդը բավարար է երեք ամիս բնակչությանը կերակրելու համար

ՄԱԿ-ի Համաշխարհային պարենի ծրագիրը (WFP) ողջունել է ԳՂազայում մարդասիրական դադարը՝ նշելով, որ կա բավարար սնունդ անկլավի բնակչությանը երեք ամիս կերակրելու համար։ Իսրայելի պաշտպանության ուժերը (IDF) կիրակի օրը հայտարարեցին, որ Մոսկվայի ժամանակով 10:00-20:00-ն ամեն օր «մարտավարական դադար» կսահմանեն Գազայի հատվածի մի քանի շրջաններում։ «WFP-ն ողջունում է Իսրայելի կողմից մարդասիրական դադարներ իրականացնելու պատրաստակամության մասին լուրը։ WFP-ն տարածաշրջանում […] ...

ԱՄՆ-ը առաջատարն է արհեստական ինտելեկտի ոլորտում

22:50 27.07.2025

ԱՄՆ-ը առաջատարն է արհեստական ինտելեկտի ոլորտում

Չինաստանի գիտատեխնոլոգիական տեղեկատվության ինստիտուտի և Պեկինի համալսարանի կողմից կազմված «Արհեստական բանականության գլոբալ նորարարության ինդեքս» զեկույցի համաձայն՝ Միացյալ Նահանգները աշխարհում առաջատարն է արհեստական բանականության (ԱԲ) ոլորտում՝ երկրորդ տեղում Չինաստանը, իսկ երրորդում՝ Մեծ Բրիտանիան։ Զեկույցը ներկայացվել է Շանհայում կայացած Արհեստական բանականության համաշխարհային համաժողովում։ Դրա հեղինակները ուսումնասիրել են 46 երկիր՝ հիմնվելով հինգ չափանիշների վրա. հիմնական աջակցություն, ռեսուրսներ և […] ...

BACK_TO_TOP