Ովքե՞ր են պետական կառույցներում թանկ ավիատոմսերով գործուղումների մեկնողները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 07 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.85
  • 450.25
WEATHER
+26.09 oC

Ովքե՞ր են պետական կառույցներում թանկ ավիատոմսերով գործուղումների մեկնողները

21:45 05.11.2019

«Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն» ՀԿ-ն այսօր ներկայացրել է պետական գնումների համակարգում իրականացված հերթական ուսումնասիրությունների արդյունքները: Այս անգամ խոսքը վերաբերում է իշխանությունների ներկայացուցիչների պետական գործուղումներին:
Ինչպես է փոխվել նոր իշխանությունների վարքագիծը պետական գործուղումների նկատմամբ մեկ տարվա ընթացքում: Ուսումնասիրվել է 2018 և 2019 թվականների ամառային ամիսների ժամանակահատվածը:

Պարզվել է, որ 2019-ի ամռանը պետական պաշտոնյաները գործուղումների համար ձեռք են բերել 1586 ավիատոմս, որի ընդհանուր գումարը կազմել է 355 միլիոն դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ տոմսերն ավելացել են 334-ով, գումարն էլ՝ 54 միլիոն դրամով:

Այս աճը ինչ-որ իմաստով հասկանալի  է: 2018-ի ամռանը նոր-նոր ձևավորված իշխանությունում դեռ ոչ բոլորը գիտեին իրենց հստակ տեղն ու դիրքը, ու նաև թե ով, երբ, ուր ու ինչ ժամկետով է գործուղման մեկնելու: Խոսքը պետական կառույցների պաշտոնյաների մասին է, Ազգային ժողովն այս ցուցիչներում ներառված չէ: Իսկ պետական կառույցներից առաջատարը գործուղումների թվով Պաշտպանության նախարարությունն է: Թե՛ այս, թե՛ նախորդ ամռանը ՊՆ-ն առաջին տեղում է: Ձեռք է բերել գործուղումների համար 604 տոմս, ծախսել ՝ 102 մլն դրամ:
 
Ամենահետաքրքիր բացահայտումները կապված են հենց տոմսերի արժեքի հետ:  Նախ նշենք, որ նախորդ տարվա համեմատ տոմսերի միջին գնի որոշակի նվազում է արձանագրվել: 2019-ի ամռանը վարչապետի աշխատակազմից ավելի շատ գործուղումներ են եղել 2018-ի նույն ժամանակահատվածի  համեմատ, բայց ծախսերը 2 միլիոնով նվազել են: Իսկ ահա նախագահի աշխատակազմի գործուղումների համար ավիատոմսերի թե՛ քանակը, թե՛ ընդհանուր արժեքը քառապատկվել են: Ահա ևս մի քանի հետաքրքիր փաստ:

 «2019 թվականի ամռան ընթացքում Առողջապահության նախարարությունը ձեռք է բերել Երևան-Սինգապուր-Երևան ուղղությամբ մեկ ավիատոմս՝ ծախսելով 1․1 մլն դրամ, այն դեպքում, երբ շուկայական գինը սկսվում է 600 հազար դրամից: «Դասական երաժշտության աջակցության» ՀԿ-ը ձեռք է բերել երկու ավիատոմս Երևան-Վիեննա-Երևան ուղղությամբ՝ յուրաքանչյուրի համար վճարելով 819 հազար դրամ, այն դեպքում, երբ շուկայական գինը սկսվում է 200 հազար դրամից: Ոստիկանությունը գնել է երկու ավիատոմս Երևան-Վիեննա-Երևան ուղղությամբ՝ յուրաքանչյուրի համար վճարելով 763 հազար դրամ: 2018 թվականը նույնպես զերծ չի մնացել նման պայմանագրերից: Օրինակ՝ նախագահի աշխատակազմի կողմից գնվել է երկու բիզնես դասի ավիատոմս Երևան-Մոսկվա-Երևան ուղղությամբ, յուրաքանչյուրի արժեքը եղել է 919 հազար դրամ, այն դեպքում, երբ շուկայական գինը կազմել է 500 հազար դրամ»,- ասել է «Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն» ՀԿ-ի ներկայացուցիչ Աստղիկ Ավչյանը:

Ի դեպ, եթե անցած տարի ամռանը պետական պաշտոնյաները ընդամենը 4 բիզնես դասի տոմս են գնել, ապա այս ամռանը բիզնես դասի տոմս ընդհանրապես չի գնվել: Պետական գործուղումների նկատմամբ նախորդ իշխանությունների վարքագծի հետ համեմատականում սա որպես կարևոր գործոն է նշվում:  

«Հետհեղափոխական շրջանում, իհարկե, ունենք դրական միտում, հենց առաջինը այն, որ բիզնես դասի տոմսեր այլևս չեն գնվում»,- ընդգծել է «Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն» ՀԿ-ի գործադիր տնօրեն Արմենուհի Բուռնազյանը:

Դրականը, սակայն, հարաբերական է: 2019-ին 2018-ի համեմատ պետական գնումների համակարգում ընդհանուր առմամբ ոչ մրցակցային գնումներն ավելացել են: 2016 թվականից ավիատոմսերի ձեռքբերումը կենտրոնացված բնույթ է կրում, և այն իրականացնում է կոնկրետ մի ընկերություն, որը պետք է մատչելի գներ առաջարկեր: Գները միշտ չէ, որ մատչելի են, ավելին, երբեմն կարող են նույնիսկ անգամներով տարբերվել միջին գներից, թեև ընկերությունը չի պարտադրում պետական պաշտոնյային կոնկրետ իր ծառայության միջոցով տոմս ձեռք բերել: Վերջինս կարող է օգտվել այլ միջոցներից, սեփական նախաձեռնությամբ, առանց պետական գնումների համակարգի: Բայց թե էժան տոմսի փնտրտուքը ավելորդ գլխացավանք կլինի, հատկապես,  եթե տոմսի գումարը ոչ թե սեփական գրպանից է, այլ պետության:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մեծ Բրիտանիան սկսել է անօդաչու օդապարիկների մշակումը հետախուզության համար

23:59 27.07.2025

Մեծ Բրիտանիան սկսել է անօդաչու օդապարիկների մշակումը հետախուզության համար

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը մշակում է անօդաչու աերոստատներ հետախուզական առաքելություններ իրականացնելու համար, ասվում է երկրի պաշտպանության նախարարության կայքում տեղադրված հրապարակման մեջ։ «Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը մշակում է անօդաչու բարձր բարձրության օդապարիկների հնարավորությունները՝ հետախուզական, հսկողության և հետախուզական առաքելություններ իրականացնելու համար՝ ամրապնդելով ազգային անվտանգությունը և իրականացնելով կառավարության «Փոփոխությունների ծրագիրը», – ասվում է Պաշտպանության նախարարության կայքում տեղադրված հայտարարության […] ...

Սլովակիայում ինքնաթիռ է կործանվել

23:52 27.07.2025

Սլովակիայում ինքնաթիռ է կործանվել

Սլովակիայի հարավ-արևմուտքում ինքնաթիռ է կործանվել։ Այս մասին հայտնել է Սլովակիայի ոստիկանությունը Facebook սոցիալական ցանցում։ Դեպքը տեղի է ունեցել հուլիսի 27-ին Նովե Զամկի շրջանի Տվրդոշովցե գյուղում: Դեպքի վայր ժամանած փրկարարական ծառայությունները հայտնաբերել են 81-ամյա օդաչուի մարմինը՝ առանց կյանքի նշանների: Մասնագետները պարզում են ինքնաթիռի կործանման պատճառները։ ...

Փրկարարներն օգնության են հասել ոտքը վնասած քաղաքացուն

23:43 27.07.2025

Փրկարարներն օգնության են հասել ոտքը վնասած քաղաքացուն

Հուլիսի 27-ին, ժամը 18:45-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մելիքգյուղ գյուղի մոտակայքում՝ Ծաղկունյաց լեռնաշղթայի Շողակաթ լեռնագագաթից իջնելիս, քաղաքացին վնասել է ոտքը․ վերջինիս իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ ...

Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը Գազայի հարցում դադարը անբավարար է համարել

23:28 27.07.2025

Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը Գազայի հարցում դադարը անբավարար է համարել

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին Իսրայելի կողմից Գազայում ռազմական գործողությունների դադարեցումը անվանել է անբավարար, քանի որ այն չի կարողանում «մեղմացնել տառապողների կարիքները»։ Համապատասխան հայտարարություն է հրապարակվել Արտաքին գործերի նախարարության կայքում։ «Մարդասիրական օգնության մատակարարումը թույլատրելու համար Իսրայելի պաշտպանության բանակի կողմից ժամանակավոր դադարեցման մասին հայտարարությունը կարևոր է, բայց վաղուց էր սպասվում։ Միայն այս հայտարարությունը չի […] ...

ՄԱԿ-ը պնդել է, որ Գազայի հատվածում սնունդը բավարար է երեք ամիս բնակչությանը կերակրելու համար

23:08 27.07.2025

ՄԱԿ-ը պնդել է, որ Գազայի հատվածում սնունդը բավարար է երեք ամիս բնակչությանը կերակրելու համար

ՄԱԿ-ի Համաշխարհային պարենի ծրագիրը (WFP) ողջունել է ԳՂազայում մարդասիրական դադարը՝ նշելով, որ կա բավարար սնունդ անկլավի բնակչությանը երեք ամիս կերակրելու համար։ Իսրայելի պաշտպանության ուժերը (IDF) կիրակի օրը հայտարարեցին, որ Մոսկվայի ժամանակով 10:00-20:00-ն ամեն օր «մարտավարական դադար» կսահմանեն Գազայի հատվածի մի քանի շրջաններում։ «WFP-ն ողջունում է Իսրայելի կողմից մարդասիրական դադարներ իրականացնելու պատրաստակամության մասին լուրը։ WFP-ն տարածաշրջանում […] ...

ԱՄՆ-ը առաջատարն է արհեստական ինտելեկտի ոլորտում

22:50 27.07.2025

ԱՄՆ-ը առաջատարն է արհեստական ինտելեկտի ոլորտում

Չինաստանի գիտատեխնոլոգիական տեղեկատվության ինստիտուտի և Պեկինի համալսարանի կողմից կազմված «Արհեստական բանականության գլոբալ նորարարության ինդեքս» զեկույցի համաձայն՝ Միացյալ Նահանգները աշխարհում առաջատարն է արհեստական բանականության (ԱԲ) ոլորտում՝ երկրորդ տեղում Չինաստանը, իսկ երրորդում՝ Մեծ Բրիտանիան։ Զեկույցը ներկայացվել է Շանհայում կայացած Արհեստական բանականության համաշխարհային համաժողովում։ Դրա հեղինակները ուսումնասիրել են 46 երկիր՝ հիմնվելով հինգ չափանիշների վրա. հիմնական աջակցություն, ռեսուրսներ և […] ...

BACK_TO_TOP