Համանախագահները՝ խաղաղության մասին․ ի՞նչ է փոխվել ԱՄՆ-ում հայտնի բանաձևի ընդունումից հետո․ «Ժողովուրդ» – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 07 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.85
  • 450.25
WEATHER
+26.09 oC

Համանախագահները՝ խաղաղության մասին․ ի՞նչ է փոխվել ԱՄՆ-ում հայտնի բանաձևի ընդունումից հետո․ «Ժողովուրդ»

08:10 06.11.2019

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Միջազգային հանրությունն արդեն ձեռագիր է դարձրել Բաքվի յուրաքանչյուր սադրանքից հետո անհասցե հայտարարություն անելը, ընդհանրապես չարձագանքելը կամ էլ արձագանքի նմանվող հերթապահ ձևակերպումները:

Հիշեցնենք, որ հայկական սահմանների, Տավուշի բնակչության նկատմամբ ադրբեջանական հերթական ոտնձգությունը ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումից անմիջապես հետո եղավ: Ադրբեջանը հոկտեմբերի 29-ի լույս 30-ի գիշերը և վաղ առավոտյան գնդակոծեց Տավուշի մարզի խաղաղ բնակավայրերն ու դիրքերը:

ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակն ասել էր, թե չի բացառում, որ ադրբեջանական կողմի այս սադրանքը կապված է Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի ընդունած թիվ 296 բանաձևի հետ:

Ինչպե՞ս է գնահատում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող ԱՄՆ-ն Ադրբեջանի այս սադրիչ կեցվածքը: «Ժողովուրդ» օրաթերթի հարցին ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ ու լիազոր դեսպան Լին Թրեյսին պատասխանել է. «Միացյալ Նահանգները`որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, շարունակում է հավատարիմ մնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման արդարացի ու խաղաղ լուծման հարցում կողմերին օգնելու իր ամուր հանձնառությանը: Դեսպանությունը լիովին համամիտ է Մինսկի խմբի համանախագահների հայտարարություններին, որոնք կողմերին կոչ են անում խստիվ պահպանել հրադադարը և զերծ մնալ սադրիչ գործողություններից: Այս հակամարտությունը ռազմական լուծում չունի: Զսպվածության հանդես բերումը խիստ էական է պահպանելու այն միջավայրը, որը նպաստավոր է խաղաղության և կարգավորման շուրջ բանակցություններում առաջընթաց գրանցելու համար»:

Իսկի՞նչ է այս մասին մտածում ՀԱՊԿ-ն, որը համարվում է կայունության ևանվտանգության երաշխավորը: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող մյուս երկրի՝ Ռուսաստանի պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը երեկ հայկական լրատվամիջոցներին ասել է, թե Հայաստանը չի դիմել ՀԱՊԿ-ին իր տարածքի գնդակոծության առնչությամբ:

Նա ընդգծել է` Ռուսաստանը Հայաստանին համարում է իր դաշնակիցը, և իրական սպառնալիքի դեպքում Մոսկվան պատրաստ է գործադրել ՀԱՊԿ մեխանիզմը նրա պաշտպանության նպատակով:«Ուզում եմ ձեզ հիշեցնել, որ Հայաստանի տարածքում է գտնվում ռուսական 102-րդ ռազմակայանը, որն այստեղ գեղեցկության համար չի տեղակայված»,- ամփոփել է Զատուլինը»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մեծ Բրիտանիան սկսել է անօդաչու օդապարիկների մշակումը հետախուզության համար

23:59 27.07.2025

Մեծ Բրիտանիան սկսել է անօդաչու օդապարիկների մշակումը հետախուզության համար

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը մշակում է անօդաչու աերոստատներ հետախուզական առաքելություններ իրականացնելու համար, ասվում է երկրի պաշտպանության նախարարության կայքում տեղադրված հրապարակման մեջ։ «Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը մշակում է անօդաչու բարձր բարձրության օդապարիկների հնարավորությունները՝ հետախուզական, հսկողության և հետախուզական առաքելություններ իրականացնելու համար՝ ամրապնդելով ազգային անվտանգությունը և իրականացնելով կառավարության «Փոփոխությունների ծրագիրը», – ասվում է Պաշտպանության նախարարության կայքում տեղադրված հայտարարության […] ...

Սլովակիայում ինքնաթիռ է կործանվել

23:52 27.07.2025

Սլովակիայում ինքնաթիռ է կործանվել

Սլովակիայի հարավ-արևմուտքում ինքնաթիռ է կործանվել։ Այս մասին հայտնել է Սլովակիայի ոստիկանությունը Facebook սոցիալական ցանցում։ Դեպքը տեղի է ունեցել հուլիսի 27-ին Նովե Զամկի շրջանի Տվրդոշովցե գյուղում: Դեպքի վայր ժամանած փրկարարական ծառայությունները հայտնաբերել են 81-ամյա օդաչուի մարմինը՝ առանց կյանքի նշանների: Մասնագետները պարզում են ինքնաթիռի կործանման պատճառները։ ...

Փրկարարներն օգնության են հասել ոտքը վնասած քաղաքացուն

23:43 27.07.2025

Փրկարարներն օգնության են հասել ոտքը վնասած քաղաքացուն

Հուլիսի 27-ին, ժամը 18:45-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մելիքգյուղ գյուղի մոտակայքում՝ Ծաղկունյաց լեռնաշղթայի Շողակաթ լեռնագագաթից իջնելիս, քաղաքացին վնասել է ոտքը․ վերջինիս իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ ...

Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը Գազայի հարցում դադարը անբավարար է համարել

23:28 27.07.2025

Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը Գազայի հարցում դադարը անբավարար է համարել

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին Իսրայելի կողմից Գազայում ռազմական գործողությունների դադարեցումը անվանել է անբավարար, քանի որ այն չի կարողանում «մեղմացնել տառապողների կարիքները»։ Համապատասխան հայտարարություն է հրապարակվել Արտաքին գործերի նախարարության կայքում։ «Մարդասիրական օգնության մատակարարումը թույլատրելու համար Իսրայելի պաշտպանության բանակի կողմից ժամանակավոր դադարեցման մասին հայտարարությունը կարևոր է, բայց վաղուց էր սպասվում։ Միայն այս հայտարարությունը չի […] ...

ՄԱԿ-ը պնդել է, որ Գազայի հատվածում սնունդը բավարար է երեք ամիս բնակչությանը կերակրելու համար

23:08 27.07.2025

ՄԱԿ-ը պնդել է, որ Գազայի հատվածում սնունդը բավարար է երեք ամիս բնակչությանը կերակրելու համար

ՄԱԿ-ի Համաշխարհային պարենի ծրագիրը (WFP) ողջունել է ԳՂազայում մարդասիրական դադարը՝ նշելով, որ կա բավարար սնունդ անկլավի բնակչությանը երեք ամիս կերակրելու համար։ Իսրայելի պաշտպանության ուժերը (IDF) կիրակի օրը հայտարարեցին, որ Մոսկվայի ժամանակով 10:00-20:00-ն ամեն օր «մարտավարական դադար» կսահմանեն Գազայի հատվածի մի քանի շրջաններում։ «WFP-ն ողջունում է Իսրայելի կողմից մարդասիրական դադարներ իրականացնելու պատրաստակամության մասին լուրը։ WFP-ն տարածաշրջանում […] ...

ԱՄՆ-ը առաջատարն է արհեստական ինտելեկտի ոլորտում

22:50 27.07.2025

ԱՄՆ-ը առաջատարն է արհեստական ինտելեկտի ոլորտում

Չինաստանի գիտատեխնոլոգիական տեղեկատվության ինստիտուտի և Պեկինի համալսարանի կողմից կազմված «Արհեստական բանականության գլոբալ նորարարության ինդեքս» զեկույցի համաձայն՝ Միացյալ Նահանգները աշխարհում առաջատարն է արհեստական բանականության (ԱԲ) ոլորտում՝ երկրորդ տեղում Չինաստանը, իսկ երրորդում՝ Մեծ Բրիտանիան։ Զեկույցը ներկայացվել է Շանհայում կայացած Արհեստական բանականության համաշխարհային համաժողովում։ Դրա հեղինակները ուսումնասիրել են 46 երկիր՝ հիմնվելով հինգ չափանիշների վրա. հիմնական աջակցություն, ռեսուրսներ և […] ...

BACK_TO_TOP