14:08 06.11.2019
«Պահանջում ենք գիտության ֆինանսավորում» խմբի համակարգող, գիտությունների դոկտոր Արթուր Իշխանյանն այսօր ԱԺ-ում հրավիրված քննարկման ժամանակ կոշտ ելույթով հանդես եկավ՝ ուղղված իշխանություններին:
«Մեկ բառով կարելի է ասել, որ մեր գիտությունը գտնվում է կոմայի մեջ և գնում է մահվան: Անկախացումից ի վեր պահվել է նվազագույն ֆինանսավորման, գոյատևմամբ ռեժիմում, արդյունքում ունենք գիտնականների թվի կրճատում, գիտության ծերացում, ենթակառուցվածքները մաշված են, գիտական հանրությունը հոգնած է»,- ասաց նա:
Գիտնականը ներկայացրեց, որ չպետք է կառավարությանը բացատրել գիտության կարևորությունը, կառավարությունն ինքը պետք է գիտակցի այն, նշեց.
«Ոչինչ բացատրել պետք չէ, ամեն ինչ բացատրված է, և այն կառավարությունը, որին պետք է բացատրել, այդ կառավարությունը ոչինչ չարժի, չի կարելի ստանձնել գիտության պատասխանատվությունը՝ չգիտակցելով դրա կարևորությունը, ուստի եկեք հասկանանք, որ այս կառավարությունը, նաև ցավով եմ ասում, իրեն դիրքավորել է որպես հակառակորդ, այլ ոչ որպես գործընկեր»:
Նա նշեց, որ գիտնականի գործը գիտական արդյունք տալն է, իսկ պահանջել գիտական աշխատողից անել առաջարկություններ, ըստ նրա, ծիծաղելի է, դրա համար գոյություն ունեն պատկան մարմիններ.
«Ես պահանջում եմ, որ կառավարությունը ոչ գիտության բյուջեից, այլ իր պահուստային ֆոնդից հատկացնի 125 հազար դոլարը 25 ծրագրեր իրականացնելու համար, որն անում են արտասահմանյան գործընկերները»:
Նիստը վարող Հովհաննես Հովհաննիսյանը արձագանքեց.
«Եկեք ձևակերպենք պահանջ-առաջարկ, որ չկռվենք»:
«Չէ՛, մենք պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում, պահանջում ենք սա կատարել, եթե չի կատարում, գնահատականը դնում ենք 2: Մենք պահանջում ենք ԵԳԱԾ-ի (Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագիր) անհապաղ վերականգնումը և դրա չկարողանալ վերականգնելը, գցելը գիտության բյուջեի վրա, դիտում եմ որպես հանցագործություն: Պարոն Հարությունյանն իր հարցազրույցում ասել է, որ այդ 7 տոկոսի կրճատումը ողբերգություն էր, երրորդ տարին է` դա տեղի է ունենում»,- ասաց Իշխանյանը:
Խոսեց նաև կառավարության կամքի մասին՝ ասելով, որ «կամքի բացակայությունն է, որ միշտ եղել է այս տարիներին և ցավոք սրտի շարունակվում է»:
Նրա ելույթի ավարտին Հովհաննես Հովհաննիսյանը դիտարկում արեց:
«Որ ասում եք ձևական քննարկում անելու են գնան, գիտեք, որ ես եմ ձեզ հրավիրել, և նախաձեռնությունը ԱԺ-ն է արել առանց կառավարության հետ խորհրդակցելու, և բյուջեի քննարկումից առաջ ենք արել, որպեսզի ձեր նշած խնդիրները բարձրաձայնվեն և լուծումներ գտնեն»,- ասաց «Իմ քայլի» պատգամավորը:
Մանրամասները` տեսանյութում:
23:59 27.07.2025
Մեծ Բրիտանիան սկսել է անօդաչու օդապարիկների մշակումը հետախուզության համարՄեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը մշակում է անօդաչու աերոստատներ հետախուզական առաքելություններ իրականացնելու համար, ասվում է երկրի պաշտպանության նախարարության կայքում տեղադրված հրապարակման մեջ։ «Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը մշակում է անօդաչու բարձր բարձրության օդապարիկների հնարավորությունները՝ հետախուզական, հսկողության և հետախուզական առաքելություններ իրականացնելու համար՝ ամրապնդելով ազգային անվտանգությունը և իրականացնելով կառավարության «Փոփոխությունների ծրագիրը», – ասվում է Պաշտպանության նախարարության կայքում տեղադրված հայտարարության […] ...
23:52 27.07.2025
Սլովակիայում ինքնաթիռ է կործանվելՍլովակիայի հարավ-արևմուտքում ինքնաթիռ է կործանվել։ Այս մասին հայտնել է Սլովակիայի ոստիկանությունը Facebook սոցիալական ցանցում։ Դեպքը տեղի է ունեցել հուլիսի 27-ին Նովե Զամկի շրջանի Տվրդոշովցե գյուղում: Դեպքի վայր ժամանած փրկարարական ծառայությունները հայտնաբերել են 81-ամյա օդաչուի մարմինը՝ առանց կյանքի նշանների: Մասնագետները պարզում են ինքնաթիռի կործանման պատճառները։ ...
23:43 27.07.2025
Փրկարարներն օգնության են հասել ոտքը վնասած քաղաքացունՀուլիսի 27-ին, ժամը 18:45-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մելիքգյուղ գյուղի մոտակայքում՝ Ծաղկունյաց լեռնաշղթայի Շողակաթ լեռնագագաթից իջնելիս, քաղաքացին վնասել է ոտքը․ վերջինիս իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ ...
23:28 27.07.2025
Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը Գազայի հարցում դադարը անբավարար է համարելՄեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին Իսրայելի կողմից Գազայում ռազմական գործողությունների դադարեցումը անվանել է անբավարար, քանի որ այն չի կարողանում «մեղմացնել տառապողների կարիքները»։ Համապատասխան հայտարարություն է հրապարակվել Արտաքին գործերի նախարարության կայքում։ «Մարդասիրական օգնության մատակարարումը թույլատրելու համար Իսրայելի պաշտպանության բանակի կողմից ժամանակավոր դադարեցման մասին հայտարարությունը կարևոր է, բայց վաղուց էր սպասվում։ Միայն այս հայտարարությունը չի […] ...
23:08 27.07.2025
ՄԱԿ-ը պնդել է, որ Գազայի հատվածում սնունդը բավարար է երեք ամիս բնակչությանը կերակրելու համարՄԱԿ-ի Համաշխարհային պարենի ծրագիրը (WFP) ողջունել է ԳՂազայում մարդասիրական դադարը՝ նշելով, որ կա բավարար սնունդ անկլավի բնակչությանը երեք ամիս կերակրելու համար։ Իսրայելի պաշտպանության ուժերը (IDF) կիրակի օրը հայտարարեցին, որ Մոսկվայի ժամանակով 10:00-20:00-ն ամեն օր «մարտավարական դադար» կսահմանեն Գազայի հատվածի մի քանի շրջաններում։ «WFP-ն ողջունում է Իսրայելի կողմից մարդասիրական դադարներ իրականացնելու պատրաստակամության մասին լուրը։ WFP-ն տարածաշրջանում […] ...
22:50 27.07.2025
ԱՄՆ-ը առաջատարն է արհեստական ինտելեկտի ոլորտումՉինաստանի գիտատեխնոլոգիական տեղեկատվության ինստիտուտի և Պեկինի համալսարանի կողմից կազմված «Արհեստական բանականության գլոբալ նորարարության ինդեքս» զեկույցի համաձայն՝ Միացյալ Նահանգները աշխարհում առաջատարն է արհեստական բանականության (ԱԲ) ոլորտում՝ երկրորդ տեղում Չինաստանը, իսկ երրորդում՝ Մեծ Բրիտանիան։ Զեկույցը ներկայացվել է Շանհայում կայացած Արհեստական բանականության համաշխարհային համաժողովում։ Դրա հեղինակները ուսումնասիրել են 46 երկիր՝ հիմնվելով հինգ չափանիշների վրա. հիմնական աջակցություն, ռեսուրսներ և […] ...