Ըստ զեկույցի՝ Հայաստանում կանայք բավարար պաշտպանված չեն․ VOA – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 07 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.85
  • 450.25
WEATHER
+22.09 oC

Ըստ զեկույցի՝ Հայաստանում կանայք բավարար պաշտպանված չեն․ VOA

10:23 07.11.2019

Ըստ Ջորջթաուն ինստիտուտի կողմից կանանց կարգավիճակը հետազոտող զեկույցի՝ Հայաստանը 2019-ին առաջընթաց է գրանցել, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:

Կանանց խաղաղության ու անվտանգության մասին Ջորջթաուն ինստիտուտի կողմից իրականացված ամենամյա հետազոտությունը գնահատում է աշխարհի բոլոր երկրներում կանանց կարգավիճակը՝ հասարակության մեջ ներգրավվածության, հավասար իրավունքների և անվտանգության տեսակետից:

Հետազոտության համաձայն՝ Հայաստանում հաջողվել է անցած խորհրդարանական ընտրությունների արդյունքում ավելի քան կրկնապատկել կանանց ներկայությունը խորհրդարանում՝ հասցնելով այն 10-ից 24 տոկոսի: 2016-ից Հայաստանի գյուղական շրջաններում նախաձեռնված ֆինանսական տեղեկատվության տարածման ծրագրերը նույնպես թույլ են տվել 2019-ին ավելացնել Հայաստանում կանանց ներգրավվածությունը երկրի ֆինանսատնտեսական ոլորտում: Այնուամենայնիվ, թեև օրենքը տղամարդկանց ու կանանց հավասար հնարավորություններ է ընձեռում, ֆինանսական հաստատությունները հաճախ մերժում են վարկեր տրամադրել կին ֆերմերներին:

Կանանց կարգավիճակի և իրավունքների տեսանկյունից Հայաստանում մեծ խնդիր է նաև սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման խնդիրը։ Երեխայի սեռը պարզելուց հետո աբորտների թվով Հայաստանն ու Ադրբեջանը կիսում են աշխարհում նախավերջին տեղը՝ զիջելով միայն Չինաստանին։ Հայաստանի հարևան Վրաստանում, Իրանում ու Թուրքիայում իրավիճակն այս առումով անհամեմատ լավ է:

Ըստ հետազոտության, Հայաստանում կանանց կարգավիճակի առումով 2019-ին գրանցված առաջընթացը բավարար չէ ևս մի շարք ցուցանիշներով: Կանանց խաղաղության ու անվտանգության Ջորջթաուն ինստիտուտի կողմից իրականացված ամենամյա զեկույց-հետազոտության գնահատմամբ՝ 2019-ին Հայաստանին հաջողվել է առաջընթաց գրանցել 18 կետով՝ 167 երկրների ցանկից բաղկացած ցուցանիշում 2018-ի 100-րդ տեղից 82-րդ տեղում հայտնվելով։

Նշենք, որ զեկույցն ուսումնասիրում է կանանց կարգավիճակի գնահատման հետևյալ ցուցանիշները՝ կանանց կրթություն և աշխատանք ստանալու հնարավորությունը, հաղորդակցության և ֆինանսական միջոցներից օգտվելու հնարավորությունը, իշխանության մեջ ներկայացվածությունը, կանանց նկատմամբ խտրական օրենքների և հասարակական նորմերի առկայությունը, ինչպես նաև կանանց պաշտպանվածությունը բռնության տարբեր տեսակներից:

Զեկույցի համաձայն՝ Հայաստանից առաջ են ոչ միայն Եվրոպայի այլև Ասիայի ու Աֆրիկայի մի շարք երկրներ: Առաջին եռյակում են Նորվեգիան, Շվեյցարիան և Ֆինլանդիան; Գերմանիան 17-րդն է, Միացյալ Նահանգները՝ 19-րդը, Ղազախստանը 43-րդն է, Վրաստանը՝ 46-րդը, Ռուսաստանի Դաշնությունը 51-րդ տեղում է: Հայաստանից առաջ են նաև Թուրքմենստանը, Նամիբիան, Ռուանդան, Զիմբաբվեն ու Չինաստանը: Հայաստանից վատ է իրավիճակը Ուզբեկստանում, Քենիայում, Ուկրաինայում, Մեքսիկայում, Ադրբեջանում և մի քանի տասնյակ այլ երկրներում: Վերջին՝ 165-167-րդ տեղերում են Սիրիան, Աֆղանստանն ու Յեմենը:

Դժվարությամբ են փոխվում նաև հայ հասարակության մեջ կարծրացած խտրական նորմերը: Այսպես, 2016-ին անցկացված հարցման համաձայն, չափահաս հայ տղամարդկանց 17 տոկոսը համարում է, որ կնոջ համար աշխատանքի գնալն անընդունելի է: Համեմատության համար, Կանադայում այդ թիվը 0 տոկոս է կազմում, ԱՄՆ-ում, Իտալիայում՝ 1 տոկոս, Զիմբաբվեում, Պերուում և Գանայում՝ 7 տոկոս: Առավել վատն է իրավիճակը այս ոլորտում Լիբիայում, Բանգլադեշում, Իրաքում, Պակիստանում, Աֆղանստանում և Յեմենում, որտեղ տղամարդկանց կեսից ավելին համոզված է, որ կնոջը պետք է արգելել աշխատանքի գնալ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մեծ Բրիտանիան սկսել է անօդաչու օդապարիկների մշակումը հետախուզության համար

23:59 27.07.2025

Մեծ Բրիտանիան սկսել է անօդաչու օդապարիկների մշակումը հետախուզության համար

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը մշակում է անօդաչու աերոստատներ հետախուզական առաքելություններ իրականացնելու համար, ասվում է երկրի պաշտպանության նախարարության կայքում տեղադրված հրապարակման մեջ։ «Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը մշակում է անօդաչու բարձր բարձրության օդապարիկների հնարավորությունները՝ հետախուզական, հսկողության և հետախուզական առաքելություններ իրականացնելու համար՝ ամրապնդելով ազգային անվտանգությունը և իրականացնելով կառավարության «Փոփոխությունների ծրագիրը», – ասվում է Պաշտպանության նախարարության կայքում տեղադրված հայտարարության […] ...

Սլովակիայում ինքնաթիռ է կործանվել

23:52 27.07.2025

Սլովակիայում ինքնաթիռ է կործանվել

Սլովակիայի հարավ-արևմուտքում ինքնաթիռ է կործանվել։ Այս մասին հայտնել է Սլովակիայի ոստիկանությունը Facebook սոցիալական ցանցում։ Դեպքը տեղի է ունեցել հուլիսի 27-ին Նովե Զամկի շրջանի Տվրդոշովցե գյուղում: Դեպքի վայր ժամանած փրկարարական ծառայությունները հայտնաբերել են 81-ամյա օդաչուի մարմինը՝ առանց կյանքի նշանների: Մասնագետները պարզում են ինքնաթիռի կործանման պատճառները։ ...

Փրկարարներն օգնության են հասել ոտքը վնասած քաղաքացուն

23:43 27.07.2025

Փրկարարներն օգնության են հասել ոտքը վնասած քաղաքացուն

Հուլիսի 27-ին, ժամը 18:45-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մելիքգյուղ գյուղի մոտակայքում՝ Ծաղկունյաց լեռնաշղթայի Շողակաթ լեռնագագաթից իջնելիս, քաղաքացին վնասել է ոտքը․ վերջինիս իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ ...

Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը Գազայի հարցում դադարը անբավարար է համարել

23:28 27.07.2025

Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը Գազայի հարցում դադարը անբավարար է համարել

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին Իսրայելի կողմից Գազայում ռազմական գործողությունների դադարեցումը անվանել է անբավարար, քանի որ այն չի կարողանում «մեղմացնել տառապողների կարիքները»։ Համապատասխան հայտարարություն է հրապարակվել Արտաքին գործերի նախարարության կայքում։ «Մարդասիրական օգնության մատակարարումը թույլատրելու համար Իսրայելի պաշտպանության բանակի կողմից ժամանակավոր դադարեցման մասին հայտարարությունը կարևոր է, բայց վաղուց էր սպասվում։ Միայն այս հայտարարությունը չի […] ...

ՄԱԿ-ը պնդել է, որ Գազայի հատվածում սնունդը բավարար է երեք ամիս բնակչությանը կերակրելու համար

23:08 27.07.2025

ՄԱԿ-ը պնդել է, որ Գազայի հատվածում սնունդը բավարար է երեք ամիս բնակչությանը կերակրելու համար

ՄԱԿ-ի Համաշխարհային պարենի ծրագիրը (WFP) ողջունել է ԳՂազայում մարդասիրական դադարը՝ նշելով, որ կա բավարար սնունդ անկլավի բնակչությանը երեք ամիս կերակրելու համար։ Իսրայելի պաշտպանության ուժերը (IDF) կիրակի օրը հայտարարեցին, որ Մոսկվայի ժամանակով 10:00-20:00-ն ամեն օր «մարտավարական դադար» կսահմանեն Գազայի հատվածի մի քանի շրջաններում։ «WFP-ն ողջունում է Իսրայելի կողմից մարդասիրական դադարներ իրականացնելու պատրաստակամության մասին լուրը։ WFP-ն տարածաշրջանում […] ...

ԱՄՆ-ը առաջատարն է արհեստական ինտելեկտի ոլորտում

22:50 27.07.2025

ԱՄՆ-ը առաջատարն է արհեստական ինտելեկտի ոլորտում

Չինաստանի գիտատեխնոլոգիական տեղեկատվության ինստիտուտի և Պեկինի համալսարանի կողմից կազմված «Արհեստական բանականության գլոբալ նորարարության ինդեքս» զեկույցի համաձայն՝ Միացյալ Նահանգները աշխարհում առաջատարն է արհեստական բանականության (ԱԲ) ոլորտում՝ երկրորդ տեղում Չինաստանը, իսկ երրորդում՝ Մեծ Բրիտանիան։ Զեկույցը ներկայացվել է Շանհայում կայացած Արհեստական բանականության համաշխարհային համաժողովում։ Դրա հեղինակները ուսումնասիրել են 46 երկիր՝ հիմնվելով հինգ չափանիշների վրա. հիմնական աջակցություն, ռեսուրսներ և […] ...

BACK_TO_TOP