Իրանական միջուկային գործարքը. ի՞նչ է դա և ի՞նչ ճանապարհ է անցել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 05 2025
  • $
    386.94
  • RUBLE
    4.81
  • 433.30
WEATHER
+10.6 oC

Իրանական միջուկային գործարքը. ի՞նչ է դա և ի՞նչ ճանապարհ է անցել

20:00 07.11.2019

Այսօր Վիեննայում արտահերթ նիստ է գումարելու Ատոմային Էներգիայի Միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ): Օրակարգում Իրանի միջուկային ծրագիրն է:

Հիշեցնենք՝ Իրանը հայտարարում է, որ Ֆորդոյի ստորգետնյա միջուկային գործարանում սկսում է ուրանի հարստացումը, ինչպես շեշտում են՝ բացառապես խաղաղ նպատակով: ԱԷՄԳ ներկայացուցիչները գտնվում են Իրանում և Վիեննայի գրասենյակ են փոխանցելու այն բոլոր տեղեկությունները, որ կստանան Իրանից: Այս ամենը նշանակում է, որ Իրանը դուրս է գալիս 2015 թվականին 6 երկրների՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Չինաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի հետ կնքած պայմանագրից: Եկեք վերհիշենք, թե ինչ ճանապարհ է անցել Իրանի միջուկային ծրագիրը և որ հանգրվանից է վերսկսվում ուրանի հարստացումը:
Եվրաեռյակ+ 3

Ի՞նչ է համապարփակ համաձայնագիրը

Փաստաթուղթը, որը ստորագրվեց 2015 թվականի հուլիսի 14-ին Վիեննայում Իրանի Իսլամական Հանրապետության և 6 երկրների՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Չինաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի միջև, կոչվում էր Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ գործողությունների համատեղ և համապարփակ ծրագիր: 6 երկրները այդ ծրագրում հանդես էին գալիս որպես  միջազգային միջնորդ: Փաստաթղթի ստորագրմանը նախորդել էին 18 ամիս տևած  բանակցություններ, որոնք բազմիս համարյա ձախողման եզրին էին հասնում: 2004-ին  բանակցում էին Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան: 2006-ին նրանց միացան ԱՄՆ-ը, ՌԴ-ն և Չինաստանը: Այստեղից էլ միջնորդական խումբը ստացավ Եվրաեռյակ +3 անվանումը:

Պայմանագրի ստորագրումը տրիումֆ էր, հաղթանակ, որը նշանակում էր Իրանի և աշխարհի հզորագույն տերությունների միջև տարիներ շարունակ ձգվող ճգնաժամի հաղթահարում: Այդ  լարվածությունը սկսվել էր դեռ 2004 թվականին, երբ արևմտյան երկրները լուրջ կասկածներ էին հայտնել, թե Իրանը միջուկային զենք է ստեղծում: Արդյունքում՝ Թեհրանի դեմ պատժամիջոցներ կիրառվեցին: Երկիրը հայտնվեց միջազգային մեկուսացման մեջ:

Հիմնական դրույթները

Համապարփակ համաձայնագիրը պարտադրում է կողմերին փոխադարձ պարտավորություններ: Իրանը պարտավորվում էր 15 տարվա ընթացքում չհարստացնել ուրան ավելի քան 3.67 տոկոսով: Այդչափ հարստացված ուրանը կարող է օգտագործվել միայն էներգետիկ ռեակտորներում, մինչև 20 տոկոս  հարստացված ուրանը՝ հետազոտական և փորձարարական նպատակներով, 20 տոկոսից ավելի հարստացման դեպքում ուրանն օգտագործվում է միջուկային զենքի համար:

Իրանը պարտավորվում էր նաև պահպանել ուրանի իր պահեստային ֆոնդը 300 կգ-ի սահմաններում, պարտավոր էր Ֆորդոյի ուրանի հարստացման գործարանը վերապրոֆիլավորել  որպես միջուկային  տեխնոլոգիական կենտրոն: Ուրանի ավելցուկն Իրանը պարտավոր էր վաճառել կամ փոխանակել բնական ուրանով, իսկ մշակված և հարստացված միջուկային վառելիքը երկրի սահմաններից դուրս հանել:

25 տարի շարունակ ՄԱԳԱՏԷ-ի փորձագետները պետք է վերահսկեին Իրանի միջուկային օբյեկտները: Համաձայնագրի պարտավորությունների պահպանումն Իրանի համար երաշխավորում էր ՄԱԿ-ի, ԵՄ և  այլ երկրների կողմից առևտրին, տեխնոլոգիաներին, ֆինանսներին և էներգետիկ ռեսուրսներին վերաբերող պատժամիջոցների փուլային վերացում: Եվրոպական երկրները խոստանում էին ապահովել Իրանի նավթի անարգել արդյունահանումը, ներդրումների հոսք, աջակցություն նավթային և գազային սեկտորներին, անարգել նավագնացություն և ազատ օդային տարածք: Իրանին զենք չվաճառելու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի էմբարգոն պահպանվելու էր 5 տարի: Բալիստիկ հրթիռների մատակարարման արգելքը գործելու էր 8 տարի: Համապարփակ պայմանագրի չկատարումը Իրանի կողմից կվերականգներ բոլոր միջազգային պատժամիջոցները:

Պայմանագրի իրագործման քայլերը

2015 թվականի հուլիսի 20-ին Համապարփակ պայմանագիրը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից համընդհանուր հավանության արժանացավ: Հոկտեմբերի 13-ին հավանություն տվեց նաև Իրանի Մեջլիսը: Հոկտեմբերի 18-ին մտավ ուժի մեջ: Այդ օրվանից կողմերը սկսեցին քայլեր ձեռնարկել պայմանագրի դրույքները կատարելու ուղղությամբ: Միջազգային փորձագետները թույլտվություն ստացան Իրանի միջուկային տարածքներ մտնելու համար, դեկտեմբերի 15-ին ՄԱԳԱՏԷ-ն փակեց Իրանի միջուկային «գործը» և դրա ռազմական ուղղվածության հարցը:

Պայմանագրի համաձայն՝ Իրանը 2015 դեկտեմբերին Ռուսաստան էր ուղարկելու մոտ 11 տոննա 20 տոկոս հարստացված ուրան: ՌԴ-ն իր կողմից Իրանին փոխանցեց 197 տոննա ուրանային խտանյութ, որն օգտագործվում է ատոմակայանի կարիքների համար: Ղազախստանն իր հերթին տվեց 60 տոննա բնական  ուրան։ 2016 թվականի հունվարի 16-ին ՄԱԳԱՏԷ-ն հաստատեց, որ Համապարփակ պայմանագրի բոլոր կետերը Իրանը պարտաճանաչ կատարում է: Նույն օրը ԵՄ-ն, ՄԱԿ-ը և ԱՄՆ-ը  չեղարկեցին մի շարք պատժամիջոցներ:


Համատեղ հանձնաժողով

Ստեղծվեց համատեղ հանձնաժողով՝ Եվրաեռյակի և Իրանի միջև բոլոր վիճահարույց հարցերը քննարկելու համար: Հանձնաժողովի նիստերն անց էին կացվում Նյու Յորքում կամ Ժնևում: Եթե որևէ կողմ թերանում էր իր պարտականություններում, հանձնաժողովն իրավասու էր հարցը դնել քննարկման:

 


Ինչո՞ւ ԱՄՆ-ը դուրս եկավ պայմանագրից

Բարաք Օբամայի նախագահության տարիներին՝ 2009-2017 թվականներին, ԱՄՆ-ն ակտիվորեն  մասնակցել էր Համապարփակ համաձայնագրի մշակմանը: 2017 թվականին Թրամփը մեղադրեց Իրանին համաձայնագրի դրույթները չկատարելու  համար: ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի ամբիոնից 2017 թվականի սեպտեմբերին Թրամփն Իրանի հետ Համապարփակ համաձայնագիրն անվանեց «ԱՄՆ պատմության մեջ ամենավատ գործարքը», իսկ Իրանին անվանեց «անտեսված երկիր, որը բռնություն, արյուն և քաոս է արտահանում»: Թրամփի կարծիքով՝ փաստաթղթում թերի են մնացել Իրանին հսկելու մեխանիզմները:

2018 թվականի մայիսի 8-ին, չնայած ՄԱԳԱՏԷ-ի բոլոր հավաստիացումներին, թե Իրանը կատարում է իր պարտավորությունները, ԱՄՆ-ը միակողմանի դուրս եկավ պայմանագրից: Օգոստոսից ԱՄՆ-ը մասնակի վերականգնեց պատժամիջոցները: Իսկ նոյեմբերից վերականգնվեցին բոլոր պատժամիջոցները, այդ թվում՝ նավթի արտահանումը: 700-ից ավելի բանկեր և ֆիզիկական անձինք, ինչպես նաև Իրանի հետ առևտրով զբաղվող բազմաթիվ երկրներ ենթարկվեցին  պատժամիջոցների:

Իրանը փորձե՞ց  պահպանել համաձայնագիրը

Իրանի նախագահ Հասան Ռոհանին ասաց, որ ԱՄՆ-ի քայլն իրենց համար «ճանապարհ է բացում ցանկացած քայլերի համար»: Ռոհանին նաև ասաց, թե  այդ պահից սկսած՝ պայմանագիրը գործում է Իրանի և 5 երկրի միջև: Հետո Ռոհանին ավելացրեց՝ եթե եվրոպական երկրները կարողանան փոխհատուցել ԱՄՆ պատժամիջոցների հետևանքները Իրանի տնտեսության համար: Բացի դրանից՝ երաշխիքներ պահանջեց, որ եվրոպական բանկերը կշարունակեն համագործակցել Իրանի հետ:

2018 թվականի հուլիսին 5 երկրները՝ ՌԴ-ն, Չինաստանը, Գերմանիան, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան որոշեցին շարունակել պայմանագիրը և ավելացնել տնտեսական համագործակցության  սահմաններն Իրանի հետ: Միևնույն ժամանակ որոշեցին պաշտպանել իրենց բանկային համակարգը ԱՄՆ ներգործությունից: Որոշվեց նաև ստեղծել հատուկ ֆինանսական մեխանիզմ, որի միջոցով հնարավոր կլիներ շարունակել համագործակցել Իրանի հետ՝ շրջանցելով ԱՄՆ պատժամիջոցները: Մշակվեց  INSTEX-ը՝  առևտրային հաշվարկների աջակցման գործիք կոչվող մեխանիզմը:

Սպառնալիքներ

2019 թվականի մայիսի 8-ին՝ ԱՄՆ պայմանագրից դուրս գալուց ուղիղ մեկ տարի անց, Թեհրանը տեղեկացրեց հնգյակի երկրներին, որ դադարեցնում է իր պարտականությունների կատարումը 2 ամսով՝ մինչև հուլիսի 7-ը: Դա ժամանակ էր Եվրաեռյակին, որպեսզի վերջիններս կատարեին Իրանի տնտեսությանն օժանդակելու՝ նավթի արտահանման և բանկային պատժամիջոցների շրջանցմանը վերաբերող խոստումները:

Մայիսի 15-ին Իրանը դադարեցրեց հարստացված ուրանի վաճառքն այլ երկրներին: Հունիսի 17-ին հայտարարեց, որ իրեն իրավունք է վերապահում իր երկրի տարածքում պահել ավելի քան 300 կգ հարստացված ուրան: Հուլիսի 1-ի դրությամբ՝ երկրում հարստացված ուրանի պաշարները գերազանցեցին 300 կգ-ը: Դա փաստեցին ՄԱԳԱՏԷ-ի փորձագետները:

Հուլիսի 1-ին երկրի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարեց, որ հաջորդ քայլը լինելու է  Համապարփակ համաձայնագրից հրաժարումը կոնկրետ 3․67% ուրանի հարստացման մասով: Դա նշանակում է, որ Իրանը չի բացառում «դարձ ի շրջանս յուր», այսինքն՝ վերադարձ դեպի նախնական փուլ, երբ չկար ստորագրված ոչ մի համաձայնագիր: Երկրի նախագահը հայտարարեց, որ Իրանը կկատարի իր պարտականությունները, եթե մյուս կողմը ևս կատարի իր պարտականությունները:

Գործարկում են  INSTEX մեխանիզմը

2019 թվականի հունիսի 28-ին Գերմանիան, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան գործարկեցին INSTEX մեխանիզմը: Դրան կարող են միանալ  նաև երրորդ երկրներ: Այդ վճարային համակարգը ենթադրում է առևտրային գործարքներ առանց դոլարի, այսինքն՝ շրջանցելով ԱՄՆ պատժամիջոցները: Առաջին փուլում դա վերաբերելու է բժշկական սարքավորումներին և դեղերին, արդյունաբերական ապրանքներին, սարքավորումներին: Թեհրանում չեն բացառում, որ նոր վճարային համակարգից շուտով կօգտվեն նաև իրանական նավթի արտահանման դեպքում:

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանի հեռուստաաշտարակը նոր լուսավորման համակարգ կունենա. ԲՏԱ նախարար

23:59 15.05.2025

Երևանի հեռուստաաշտարակը նոր լուսավորման համակարգ կունենա. ԲՏԱ նախարար

ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ Երևանի հեռուստաաշտարակը նոր լուսավորման համակարգ կունենա: «Երևանի հեռուստաաշտարակի արդիականացման ծրագրի նպատակն է փոխարինել հեռուստաաշտարակի գեղազարդ լուսավորման համակարգը՝ ներդնելով ժամանակակից, բազմաֆունկցիոնալ և գեղագիտական բարձր արժեք ունեցող նոր լուսային լուծումներ, ինչը ոչ միայն կընդգծի մայրաքաղաքի ճարտարապետական ինքնատիպությունը, այլև զգալիորեն կբարձրացնի տուրիստական գրավչությունը»,- գրել է նա։ ...

Մերց. Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների փաթեթը պատրաստ է և կընդունվի մայիսի 20-ին

23:57 15.05.2025

Մերց. Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների փաթեթը պատրաստ է և կընդունվի մայիսի 20-ին

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթը պատրաստ է և կընդունվի Բրյուսելում մայիսի 20-ին։ «Այս (խմբ.պատժամիջոցների) փաթեթը պատրաստ է և կընդունվի հաջորդ երեքշաբթի Բրյուսելում։ Խորհրդակցություններն ավարտվել են», – ասել է Մերցը ZDF հեռուստաընկերության եթերում: Միաժամանակ, Գերմանիայի կառավարության ղեկավարը նշել է, որ պատժամիջոցները ուժի մեջ կմտնեն անմիջապես։ «Դրանք (խմբ.սահմանափակումները) պատրաստ են, […] ...

TASS. Թուրքիայի, Ռուսաստանի և Ուկրաինայի եռակողմ հանդիպումը նախատեսված է մայիսի 16-ին Ստամբուլում

23:54 15.05.2025

TASS. Թուրքիայի, Ռուսաստանի և Ուկրաինայի եռակողմ հանդիպումը նախատեսված է մայիսի 16-ին Ստամբուլում

Թուրքիայի, Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների եռակողմ հանդիպումը նախատեսված է ուրբաթ օրը Ստամբուլում։ Այս մասին TASS-ին հայտնել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության աղբյուրը։ «Վաղը կկայանան հանդիպումների ևս մի շարք՝ տարբեր ձևաչափերով։ Դրանք են՝ ԱՄՆ-ն, Ուկրաինան, Թուրքիան։ Օրակարգում են նաև Ռուսաստանի Դաշնության, Ուկրաինայի և Թուրքիայի միջև եռակողմ բանակցությունները», – ասել է աղբյուրը: Նշվում է, որ «դեռևս հայտնի […] ...

Սպիտակ տունը հույս ունի, որ Թրամփ-Պուտին հանդիպումը կկայանա շատ շուտով

23:49 15.05.2025

Սպիտակ տունը հույս ունի, որ Թրամփ-Պուտին հանդիպումը կկայանա շատ շուտով

ԱՄՆ վարչակազմը սպասում է, որ շատ շուտով կկայանա ամերիկացի առաջնորդ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի հակաահաբեկչական հարցերով ավագ տնօրեն Սեբաստիան Գորկան։ «Գործարքները կախված են ժամանակից։ Երբ ժամանակը գա, այդ ժամանակ (խմբ.Միացյալ Նահանգների) նախագահ Դոնալդ Թրամփը կլինի (խմբ.Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր) Պուտինի հետ նույն սենյակում։ […] ...

Արագածոտնի մարզում բախվել են «Infiniti»-ն և «Mercedes»-ը․ կա վիրավոր

23:44 15.05.2025

Արագածոտնի մարզում բախվել են «Infiniti»-ն և «Mercedes»-ը․ կա վիրավոր

Մայիսի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։20-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհի 24 կմ հատվածում բախվել են Արագածոտնի մարզի բնակիչ 41-ամյա Դավիթ Ասատրյանի վարած «Mercedes» և Կոտայքի մարզի բնակիչ 20-ամյա Արայիկ Նազարյանի վարած «Infiniti» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Վթարի մասին ՊԾ Արագածոտնի մարզի […] ...

Ծիծեռնակաբերդի բարձունքի՝ տարիներ շարունակ անխնամ մնացած տարածքն անտառային գոտու է վերածվել

23:37 15.05.2025

Ծիծեռնակաբերդի բարձունքի՝ տարիներ շարունակ անխնամ մնացած տարածքն անտառային գոտու է վերածվել

Ծիծեռնակաբերդի բարձունքի՝ տարիներ շարունակ անխնամ մնացած ու աղբով պատված, համայնքին պատկանող շուրջ 9 հա տարածքը անտառային գոտու է վերածվել: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Տարածքում տնկվել է շուրջ 5000 ծառաթփատեսակ: Քաղաքային անտառն ապահովված է ոռոգման համակարգով. նախագծի շրջանակում անցկացվել է 2300 գծմ մայր ոռոգման համակարգ և 1600 մ ոռոգման ցանց»,- […] ...

BACK_TO_TOP