13:00 09.11.2019
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը պատմել է, որ Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Արևմտյան Գերմանիայի մասին պատկերացումները հիմնականում ձևավորում էին հեռուստատեսությունն ու հարազատների պատմությունները:
«Արևմուտքի մասին մեր պատկերացումները ձևավորում էր հեռուստատեսությունը, ինչպես, օրինակ` հայտնի սերիալը՝ «Հանցանքի վայրը», նաև հարազատների պատմությունները»,- ասել է Մերկելը՝ նշելով, որ այդ պատմությունները կա´մ ներկայացնում էին հանցագործության բարձր մակարդակ, կա´մ էլ հակառակը՝ իդեալական էին ներկայացնում ամեն ինչ, ասում, թե որքան հեշտ է Արևմուտքում հասնել բարեկեցության:
«Միավորումից հետո մենք կատակում էինք՝ Արևմուտքը դադարել է լինել այնպիսին, ինչպիսին էր նախկինում»,- պատմել է նա:
Մերկելը ներկայացրել է նաև Գերմանիայի Դաշնային Հանրապետություն իր առաջին այցի ժամանակ ունեցած տպավորությունները:
«Երբ ես առաջին անգամ մեկնեցի նախկին ԳԴՀ՝ հարազատներիս մոտ, գնում էի գնացքով՝ Համբուրգից Կոնստանց, որ այնտեղ հանդիպեմ պրոֆեսորի հետ, ով փախել էր Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետությունից: Ես միայնակ քնում էի հյուրանոցում՝ սովորական մի սենյակում, որի լոգարանը միջանցքում էր: Ու հանկարծ իմ մտքում հարց ծագեց. կարո՞ղ եմ ես՝ միայնակ ճամփորդող կինս, Արևմտյան Գերմանիայի հյուրանոցում քնել առանց վախի»,- ասել է Մերկելը:
Նա ասել է՝ դա իր համար իրապես խնդիր էր, թեպետ ինքն արդեն եղել էր Ռումինիայում կամ Հայաստանում, որտեղ հաստատ ավելի անվտանգ չէր:
21:56 09.06.2025
Հայաստանի թենիսի հավաքականը կմասնակցի Դեյվիսի գավաթինՀայաստանի թենիսի հավաքականն արդեն ժամանել է Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյե, որտեղ մասնակցելու է Դեյվիսի գավաթի խաղարկությանը։ Երրորդ ենթախմբում Հայաստանի հավաքականի մրցակիցներն են Հյուսիսային Մակեդոնիայի, Լատվիայի, Մոլդովայի, Չեռնոգորիայի ու Մալթայի հավաքականները։ Այս մասին հայտնել են Հայաստանի թենիսի ֆեդերացիայից: Մարզիչ Վահե Ավետիսյանի գլխավորությամբ Դեյվիսի գավաթին կմասնակցեն Միքայել Ավետիսյանը, Միքայել Ավանեսյանը, Հենրիկ Նիկողոսյանը, Սամվել Աղայանն ու Ավետիք Ղազարյանը։ […] ...
21:44 09.06.2025
Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման ծրագրի իրականացումն անցնում է հաջորդ փուլԵրևանի մետրոպոլիտենի 11-րդ՝ «Աջափնյակ» կայարանի նախագծային փաթեթն արդեն իսկ ստացել է պետական համալիր փորձաքննության դրական եզրակացությունը: Սա նշանակում է, որ կայարանի կառուցման մասով արդեն մեկնարկում են հաջորդ փուլի գործընթացները, մասնավորապես՝ ամբողջական ֆինանսավորման հաստատումը ՀՀ կառավարության կողմից, ազդեցության ենթակա տարածքում օտարման և տարաբնակեցման աշխատանքները, շինարարության մրցույթի նախապատրաստումը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Նախագծի ընթացքը և […] ...
21:40 09.06.2025
Ըմբիշներ Մարտին Մանջիկյանը և Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպիեում ընթացող ԵԱ եզրափակիչՀունահռոմեական ոճի ըմբիշներ 48 կգ Մարտին Մանջիկյանը և 65 կգ Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպյեում ընթացող Եվրոպայի առաջնության եզրափակիչ։ Այս մասին հայտնել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։ Մանջիկյանը կիսաեզրափակչում 6:6 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին, իսկ Նազարյանը 10:4 հաշվով շվեդ մրցակցին։ Մինչև եզրափակիչ Մանջիկյանը առավելության է հասել նաև հույն մրցակցի նկատմամբ, իսկ Նազարյանը ուժեղ է […] ...
21:33 09.06.2025
Իրազեկման ծավալուն միջոցառումներ՝ հակահրդեհային կանոնների պահպանման նպատակովՀրդեհների կանխարգելման և հնարավոր աղետներից խուսափելու կարևոր միջոցներից է արդյունավետ իրազեկումը։ Ջերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց ՆԳ նախարարության հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունն ու Փրկարար ծառայությունը շարունակում են իրականացնել անտառային և բուսածածկ տարածքներում հակահրդեհային կանոնների պահպանման վերաբերյալ հանրային իրազեկման միջոցառումներ, որոնցում մինչ հունիսի 3-ը ներգրավված է եղել 528 փրկարարական ծառայող: Հանրային իրազեկման միջոցառումները նպատակ ունեն կանխարգելել հրդեհների […] ...
21:26 09.06.2025
Լոս-Անջելեսում զանգվածային անկարգությունները ազդել են հայ համայնքի վրա. Հանրապետական կուսակցության լրատվանիջոցները թիրախավորում են հայերինԼոս Անջելեսում ու հարևան քաղաքներում Դաշնային ազգային գվարդիային հաջողվել է վերահսկողության տակ վերցնել իրավիճակը: Հիշեցնենք՝ Հարավային Կալիֆորնիայում 2 օր տևած զանգվածային անկարգությունների հետևանքով կան հարյուրավոր ձերբակալվածներ, վիրավորներ, հրկիզված բազմաթիվ մեքենաներ: Ինչի՞ հետ էր կապված անկարգությունների այս բռնկումը: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Մի քանի շաբաթ առաջ դաշնային իրավապահ մարմինները սկսել էին ռեյդեր՝ Լոս […] ...