Ինչպես քանդվեց Բեռլինյան պատը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 06 2025
  • $
    384.47
  • RUBLE
    4.90
  • 450.83
WEATHER
+20.09 oC

Ինչպես քանդվեց Բեռլինյան պատը

21:52 09.11.2019

Այսօր լրանում է 30 տարին այն օրվանից, երբ ընկավ Բեռլինյան պատը: Այդ օրը հարյուր հազարավոր գերմանացիներ շարժվեցին դեպի քաղաքի արևմտյան և արևելյան հատվածները բաժանող սահմանը, որը ԳԴՀ-ում անվանում էին հակաֆաշիստական պաշտպանություն, իսկ Արևմտյան հատվածում՝ ամոթի պատ: Պատմության մեջ բեռլինյան պատը մնաց որպես սառը պատերազմի ու երկաթյա վարագույրի տեսանելի խորհրդանիշ:

 

1989 թվական, նոյեմբերի 9-ը, արևելյան Բեռլին: Այս կադրերին նախորդող րոպեներին հեռուստատեսության ուղիղ եթերում ԳՖՀ կառավարության ներկայացուցիչ Գյունտեր Շաբովսկին հայտարարեց՝ բոլոր ցանկացողներն անարգել կարող են հատել սահմանը, անցնել քաղաքի արևմտյան հատվածը:

Հարյուր հազարավոր գերմանացիներ շարժվեցին դեպի Բեռլինյան պատը: Սահմանապահները, որոնք դեռ ոչ մի հրահանգ չունեին սահմանը բացելու մասին,  փորձեցին դիմադրել, բայց անօգուտ: Քաղաքում իրադրությունը դուրս եկավ վերահսկողությունից: Շուրջ 30 տարի Բեռլինի երկու հատվածները բաժանող պատը կամ Եվրոպայի դեմքի ամոթալի սպին, ինչպես հետո պիտի անվանեին, քանդվեց:

 

Հաջորդ 3 օրվա ընթացքում արևելյան Գերմանիայից դեպի արևմտյան հատված այցելեց ավելի քան 3 միլիոն մարդ: Դեկտեմբերի 22-ին բացվեցին Բրանդենբուրգյան  դարպասները: Ականատեսները մինչև հիմա էլ դժվարությամբ են առանց արցունքների հիշում այդ օրը: Շատ կաևոր մի բան էր փոխվել աշխարհում: Ինչ-որ ճակատագրական մի բան՝ ոչ միայն Գերմանիայի բնակիչների, այլև ամբողջ աշխարհի կյանքում:

Մեկ գիշերում քարուքանդ եղավ 3 տասնամյակ Եվրոպան Ռուսաստանից բաժանող երկաթե վարագույրը, Արևելքի և Արևմուտքի, ինչպես խորհրդային դասագրքերում էին բնութագրում ՝ փտող կապիտալիզմի և ծաղկող սոցիալիզմի հակադրության տեսանելի խորհրդանիշը: Ի՞նչ էր դա ի վերջո  պատահականությո՞ւն, թե՞ դեպքերի տրամաբանական զարգացում՝ հետահայաց վերհիշենք դեպքերի ժամանակագրությունը:

Հետպատերազմյան Գերմանիա, 1945 թվական: Պարտված երկիրը բաժանվում է 4 մասի, արևելյան հատվածը բաժին է հասնում Սովետական Միությանը, իսկ Մեծ Բրիտանիային, Ֆրանսիային և Ամերիկային՝  Գերմանիայի արևմյան հատվածը:

Բեռլինը ևս բաժանվում է 4 մասի և դառնում սառը պատերազմի  թատերաբեմ: Առաջին հակասությունը սոցիալիստական և իմպերիալիստական ճամբարների  միջև տեղի է ունենում 1948 թվականի հունիսին: Արևմտյան երկրները, առանց համաձայնեցնելու Սովետական ղեկավարության հետ, իրենց հատվածում  դրամական ռեֆորմ  են անցկացնում՝ ներմուծում են գերմանական մարկ: Մինչ  այդ, ամբողջ երկրում շրջանառվում էր ռեյխսմարկը: Դրանից հետո հին փողը մնում է  միայն Արևելյան Գերմանիայի տարածքում և դառնում գրոշի պես անարժեք: ԽՍՀՄ-ը պատասխանում է  սեփական դրամական ռեֆորմով և արգելափակում սահմանն արևմտյան հատվածի հետ: Արևմտյան հատվածում կազմավորվում է Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետությունը: Ի պատասխան՝ 1949 թվականի հոկտեմբերին ԽՍՀՄ-ը կազմավորում է Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետությունը: Երկու Գերմանիաների միջև սահմանն այդ  ժամանակ համեմատաբար ազատ  էր:

Բեռլինի փողոցներով ու տների միջով անցնում էր 164 կմ-անոց բաժանարար գիծ: 81 անցակետ կար փողոցներում, մետրոյի 13 կայարան, որոնք ապահովում էին  ելումուտը  քաղաքի արևմտյան և արևելյան մասերի միջև: Օրական մոտ 500 000 մարդ էր անցնում  քաղաքի այս ու այն կողմը: Շատերը մեկընդմիշտ  տեղափոխվում էին արևմտյան հատված  բնակվելու և աշխատելու, քանի որ  այնտեղ աշխատավարձն ու կենսամակարդակը անհամեմատ բարձր  էին:

1960 թվականին հակամարտությունը երկու Գերմանիաների միջև խորանում է: ԳՖՀ-ն դադարեցնում է առևտուրը արևելյան հատվածի  հետ: Դա տնտեսական պատերազմի սկիզբն էր: Պատերազմ, որը հետո պետք է վերաճեր քաղաքական հակամարտության: Ճգնաժամը խորանում էր նաև երկու ռազմաքաղաքական բլոկներում ՝ ՆԱՏՕ-ում  և Վարշավայի պայմանագրի անդամ երկրներում: 1961 թվականի օգոստոսին ԳԴՀ-ի առաջնորդ Վալտեր Ուլբրիխտը պաշտոնապես  թույլտվություն է ստանում ԽՍՀՄ-ից և Վարշավյան պայմանագրի անդամ երկրներից ՝ փակել սահմանը արևելյան կողմից: Որոշվում է երկու Գերմանիաները վերջնականապես բաժանել իրարից:

1961 թվականի օգոստոսի 13-ի շաբաթ լույս կիրակի Բեռլինի բնակիչները տեսան, որ քաղաքը բաժանող սահմանին փշալարեր ու զինված սահմանապահներ են հայտնվել: Սկսվեց Բեռլինի պատի շինարարությունը: 3.5 մետր բարձրությամբ, բարդ ու բազմաշերտ պաշտպանությամբ բետոնե պատը խզեց անգամ հարազատների միջև կապերը: Արգելվում էր որևէ շփում պատի այս ու այն կողմում՝ նվերներ կամ նամակներ փոխանցել, անգամ ձեռքով իրար  ողջունելը: Բեռլինյան պատի գոյության 28 տարվա ընթացքում ԳԴՀ-ից ԳՖՀ  փախել է 5075 մարդ: 574-ը համարվել է դասալիք, քանի որ եղել են զինծառայողներ:

BBC-ի տվյալներով՝ սահմանը խախտելու ժամանակ սպանվել է 1245 մարդ: Սահմանախախտներին կրակելու հրամանը չեղարկվել է միայն Բեռլինյան պատի անկումից մեկ տարի առաջ:

12 հունիսի 1987 թվական: Պատմական օր Գերմանիայի և ողջ աշխարհի  համար: Միացյալ Նահանգների նախագահ Ռոնալդ Ռեյգանը Բեռլինի 750- ամյակին նվիրված պատմական ելույթ է ունենում Բրանդենբուրգյան դարպասների մոտ:

«Պարոն Գորբաչով, եթե Դուք խաղաղություն եք փնտրում աշխարհում և ուզում եք որ Արևելյան Եվրոպան ու ԽՍՀՄ-ը բարգավաճեն՝  բացեք այս դարպասները, քանդեք  այս  պատը»,- ասաց Ամերիկայի 40-րդ նախագահն իր ելույթում:

 


1990-ին մի քանի ամսվա ընթացքում Բեռլինյան պատը գետնին հավասարեցվեց: Միայն մի քանի կտորներ պահպանեցի որպես հիշատակ հաջորդ  սերունդների համար: Գերմանացիները տարբեր գործիքներով զինված ու աննկարագլերի եռանդով քանդեցին այդ պատը, որը երեք տասնամյակ բաժանել էր իրենց: Մինչև այժմ գերմաներենում անգամ հատուկ բառ կա ՝ պատը քանդողներին ասում են պատի փայտփորիկներ՝  Mauerspecht: 

Բեռլինյան պատի վերջին զոհը 14 տարեկան մի տղա էր, որը 1990 թվականի օգոստոսին փորձել էր մի կտոր պոկել պատից որպես հուշանվեր, պատը քանդվեց, տղան մնաց փլատակներում: Իսկ Բեռլինյան պատի փլուզումից տասնամյակներ անց Գերմանիայում շարունակում էին դատապարտել այն մարդկանց, որոնք մեղավոր էին սահմանը խախտած մարդկանց մահվան համար։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 30.06.2025

SHANTNEWS

Ինչո՞ւ Մարուքյանը առաջարկեց Աջապահյանի, այլ ոչ թե Բագրատ Գալստանյանի թեկնածությունը

21:34 30.06.2025

Ինչո՞ւ Մարուքյանը առաջարկեց Աջապահյանի, այլ ոչ թե Բագրատ Գալստանյանի թեկնածությունը

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն առաջարկում է վարչապետին իմպիչմենտ հայտնել և իր փոխարեն վարչապետի թեկնածու ներկայացնել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին: Հիշեցնենք, Շիրակի թեմի առաջնորդը կալանավորվեց ռազմական հեղաշրջում իրականացնելու կոչեր հնչեցնելու մեղադրանքով: Թեմային «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է Էդմոն Մարուքյանը: ...

Արզական-Բջնի ավտոճանապարհին վթար է  տեղի ունեցել, 6 մարդ տեղափոխվել է հիվանդան

21:29 30.06.2025

Արզական-Բջնի ավտոճանապարհին վթար է տեղի ունեցել, 6 մարդ տեղափոխվել է հիվանդան

Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունիսի 30-ին ժամը 13:48-ին ահազանգ է ստացվել, որ Արզական-Բջնի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ: Ըստ Փրկարար ծառայության տարածած հաղորդագրության, դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ Արզական-Բջնի ավտոճանապարհի 2-րդ կմ-ի մոտակայքում բախվել է երկու «Opel» մակնիշի ավտոմեքենա:Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդները և չորս ուղևոր հոսպիտալացվել […] ...

Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները զրուցել են տարածաշրջանային զարգացումների շուրջ

21:22 30.06.2025

Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները զրուցել են տարածաշրջանային զարգացումների շուրջ

ՄԱԿ-ի Զարգացման ֆինանսավորման չորրորդ միջազգային համաժողովի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը զրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Նախագահներն անդրադարձել են տարածաշրջանային ընդհանուր իրավիճակին և զարգացումներին։ Մտքեր են փոխանակվել երկկողմ համագործակցության օրակարգային հարցերի շուրջ։ ...

Կանադան վերսկսում է առևտրային բանակցությունները ԱՄՆ-ի հետ

21:13 30.06.2025

Կանադան վերսկսում է առևտրային բանակցությունները ԱՄՆ-ի հետ

Կանադան և Միացյալ Նահանգները վերսկսում են առևտրային բանակցությունները, կողմերին հաջողվում է ժամանակավորապես լուծել իրենց տարաձայնությունները։ Նախկինում Կանադան, ի պատասխան Թրամփի 25% մաքսատուրքերի, նախատեսում էր թվային ծառայությունների հարկ սահմանել ամերիկյան ընկերությունների վրա. ծրագիրը նախատեսում էր Amazon-ի, Google-ի և Meta-ի նման ընկերությունների կանադական շահույթի 3%-ը գանձել։ Հարկերը կկիրառվեին հետադարձ ուժով, այնպես որ ընկերությունները ստիպված կլինեին անմիջապես վճարել […] ...

ՀՀ ժողովրդավարական արժեքները պետք է պաշտպանվեն՝ հիբրիդային սպառնալիքների և երկրի ներքին գործերին միջամտելու փորձերի պայմաններում. Կալասը՝ Փաշինյանին

21:06 30.06.2025

ՀՀ ժողովրդավարական արժեքները պետք է պաշտպանվեն՝ հիբրիդային սպառնալիքների և երկրի ներքին գործերին միջամտելու փորձերի պայմաններում. Կալասը՝ Փաշինյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, hանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների օրակարգին, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, իրավունքի գերակայության և կառավարման բարեփոխումների ուղղությամբ համագործակցության խորացման հնարավորություններին վերաբերող հարցեր:Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին՝ Հայաստանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար և […] ...

BACK_TO_TOP