Ո՞ւմ եմ հանձնել Արևելյան Եվրոպան․ Գորբաչով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
13 05 2024
  • $
    388.01
  • RUBLE
    4.20
  • 418.24
WEATHER
+20.09 oC

Ո՞ւմ եմ հանձնել Արևելյան Եվրոպան․ Գորբաչով

12:34 11.11.2019

ԽՍՀՄ առաջին և վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովը համաձայն չէ այն պնդումների հետ, որ ԽՍՀՄ վերակառուցման տարիներին «հանձնել է» Արևելյան Եվրոպայի երկրները։ Այս մասին նա հայտնել է ֆրանսիական «Ֆիգարոյին» տված հարցազրույցում։

«Ո՞ւմ եմ հանձնել Արևելյան Եվրոպան։ Լեհաստանը՝ լեհերին, Հունգարիան՝ հունգարներին, Չեխոսլովակիան՝ չեխերին և սլովակներին»,- ասել է ԽՍՀՄ վերջին ղեկավարը։

Նրա խոսքով՝ դա եղել է Խորհրդային Միության ղեկավարության՝ վերակառուցման քաղաքականության ծիրում։ Գորբաչովը պնդում է, որ ազատություն և իրավունքներ է տվել այդ երկրներին, այնպիսի իրավունքներ, որոնցից արդեն իսկ օգտվում էին ԽՍՀՄ քաղաքացիները։

Հիշեցնենք, որ Գորբաչովի «պերեստրոյկայից» սկսվեց ԽՍՀՄ նախկին ինքնության կազմաքանդումը հօգուտ ժողովուրդների և մարդկանց իրավունքների վերականգնման։ ԽՍՀՄ-ի հետ քաշվելուց հետո Արևելյան Եվրոպան աստիճանաբար գրեթե ամբողջությամբ միացավ Արևմտյան բլոկին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Արթուր Իսպիրյանի լիազորությունները վաղաժամ դադարել են

15:36 13.05.2024

Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Արթուր Իսպիրյանի լիազորությունները վաղաժամ դադարել են

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն մայիսի 13-ին գումարել է արտահերթ նիստ։ Նիստի օրակարգում Երևանի քաղաքապետի՝ մայիսի 10-ին ԿԸՀ ուղարկած արձանագրությունն էր, որի համաձայն Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Արթուր Իսպիրյանի լիազորությունները վաղաժամ դադարել են։ ԿԸՀ արձանագրությամբ, Երևանի ավագանու անդամ է գրանցվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Քրիստինե Գագիկի Վարդանյանը։ ...

Հայաստանն անում է ամեն բան տարածաշրջանում խաղաղության հաստատման համար․ Ալեն Սիմոնյանը՝ Արգենտինայի դեսպանին

15:29 13.05.2024

Հայաստանն անում է ամեն բան տարածաշրջանում խաղաղության հաստատման համար․ Ալեն Սիմոնյանը՝ Արգենտինայի դեսպանին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 13-ին ընդունել է ՀՀ-ում Արգենտինայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ռաֆայել Էնրիկե Գոնսալես Ալեմանին: Շնորհավորելով դեսպանին նշանակման առթիվ՝ Ալեն Սիմոնյանը Ռաֆայել Էնրիկե Գոնսալես Ալեմանին մաղթել է հաջողություն ստանձնած բարձր առաքելության իրականացման գործում ու համոզմունք հայտնել, որ այն կնպաստի Հայաստանի եւ Արգենտինայի միջեւ հարաբերությունների սերտացմանն ու ամրապնդմանը: «Ուրախ եմ արձանագրել, […] ...

Շվեյցարիան այլևս հարմար չէ Ուկրաինայի հարցով բանակցությունների համար․ Լավրով

15:19 13.05.2024

Շվեյցարիան այլևս հարմար չէ Ուկրաինայի հարցով բանակցությունների համար․ Լավրով

Շվեյցարիան այլևս պիտանի չէ բանակցություններ վարելու, այդ թվում՝ Ուկրաինայի հարցով, ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Սերգեյ Լավրովը։ Նրա խոսքով, Ուկրաինայի հարցով խորհրդաժողովը, որը տեղի կունենա հունիսի կեսերին Շվեյցարիայում, «միտված է Ռուսաստանին վերջնագիր ձևակերպելուն»։ Նա հավելել է, որ այն կենտրոնացած է Վլադիմիր Զելենսկու բանաձևի վրա, բայց միևնույն ժամանակ անտեսում է գոյություն ունեցող այլ նախաձեռնությունները, […] ...

ՇՄ նախարարը միջազգային գործընկերներին է ներկայացրել կլիմայական օրակարգում անապատացման ու երաշտի կանխարգելմանն ուղղված Հայաստանի ձեռնարկած քայլերը

14:16 13.05.2024

ՇՄ նախարարը միջազգային գործընկերներին է ներկայացրել կլիմայական օրակարգում անապատացման ու երաշտի կանխարգելմանն ուղղված Հայաստանի ձեռնարկած քայլերը

Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի հրավերով Հայաստան է ժամանել ՄԱԿ-ի «Անապատացման դեմ պայքարի» կոնվենցիայի (UNCCD) Կողմերի 15-րդ համաժողովի (COP15) նախագահ Ալիան Ռիչարդ Դոնվահիին: Պարոն Դոնվահին երկրորդ անգամ է Հայաստանում: Հիշեցնենք, որ 2023 թվականին Երևանում տեղի է ունեցել Երաշտի հարցերով միջկառավարական աշխատանքային խմբի (IWG on drought) երկրորդ նիստը և տարածաշրջանային կարողությունների զարգացման աշխատաժողովը: Հիշեցնենք, որ նախարար […] ...

Արարատ Միրզոյանը դասալիք է անվանել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը միացած դիվանագետներին

14:08 13.05.2024

Արարատ Միրզոյանը դասալիք է անվանել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը միացած դիվանագետներին

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը դասալիք է անվանել այն դիվանագետներին, որոնք Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի ունեցող սահմանազատման գործընթացը համարում են ոչ լեգիտիմ և հակասահմանադրական։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ ԱԳ նախարարին ուղղված հարցին, թե տասնյակ դիվանագետներ պնդում են, որ Ալմա-Աթայի հռչակագրի վրա դելիմիտացիա իրականացնելը հակասահմանադրական է, ինչպե՞ս է ԱԳ նախարարը գնահատում այս դիրքորոշումն ու հնարավո՞ր […] ...

Քննարկվել է ԿԲ գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը

13:37 13.05.2024

Քննարկվել է ԿԲ գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը

2023 թվականին ընթացող աշխարհաքաղաքական զարգացումների եւ պահպանվող անորոշությունների պայմաններում համաշխարհային տնտեսական ակտիվությունը եւ պահանջարկը շարունակել են դանդաղել: Վերոնշյալ զարգացումների եւ մի շարք երկրներում իրականացվող զսպող դրամավարկային քաղաքականության պարագայում միջազգային ապրանքահումքային շուկաներում դիտվել է հատկապես պարենամթերքի եւ էներգակիրների գների էական նվազում, ինչպես նաեւ համաշխարհային տնտեսությունում գնաճային միջավայրը որոշակիորեն մեղմվել է: Այս պայմաններում արտաքին հատվածից ՀՀ տնտեսության […] ...

BACK_TO_TOP