12:24 05.12.2017
Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն ընդունել է «Արևելյան համագործակցության Եվրոպայի ջրային նախաձեռնություն պլյուս» (EUWI+) Եվրոպայի անդամ երկրների կոնսորցիում ծրագրի ղեկավար Մայքլ Սուտերին:
Նախարար Մինասյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը ձգտում է ջրային ոլորտի կառավարման բնագավառում հասնել լավագույն արդյունքների և այդ առումով կարևորել է դրան ուղղված Եվրամիության աջակցության ծրագիրը: Նախարարը մեկնարկող ծրագիրը դիտարկել է նոյեմբեր ամսին Հայաստան-ԵՄ ընդլայնված և համապարփակ համաձայնագրի ստորագրման համատեքստում, որում շրջակա միջավայրի պահպանությունը և հատկապես ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարումն առանցքային հարցեր են: Նախարար Արծվիկ Մինասյանը նշել է, որ ոլորտում իրականացվում են նաև այլ աջակցության ծրագրեր և խնդիր կա դրանք համադրել մեկ ամբողջության մեջ` ծրագրից առավելագույն արդյունք ստանալու համար:
Դրա համար անհարժեշտ է դիտարկել ջրային ոլորտի բոլոր բաղադրիչները` հաշվառուման, գնահատման, մոնիթորինգի կարողությունների հզորացումը, կատարյալ ջրավազանային կառավարման պլանների մշակումը, Սևանա լճի ինքնատիպ և արժեքավոր ջրային էկոհամակարգի պահպանությունը, ձկնաբուծական տնտեսությունների համար Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ավազանից տարեկան մոտ 800 մլն մ³ ծավալը ոռոգման երկրորդական նպատակով օգտագործման անհրաժեշտությունը, ջրատար համակարգերի կատարելագործումը:
Մայքլ Սուտերը նկատել է, որ ծրագիրը ԵՄ արևելյան գործընկերության երկրների շրջանակներում է իրականացվում և հանդիսանում է նախորդ ծրագրերի շարունակությունը: Նախորդ ծրագրերը իրականացրել են միջազգային խորհրդատվական կազմակերպությունները` հատկացնելով տեխնիկական աջակցություն, այս դեպքում Եվրամիության երկրներն են դրանք իրականացնում, որպես երկրների միջև գործընկերային հարաբերություն: Եվրոպայի անդամ երկրների կոնսորցիում ծրագրի ղեկավարը նախապատրաստական փուլում հայկական կողմի հետ համագործակցության մակարդակը բարձր է գնահատել, ինչը կնպաստի ծրագրի արդյունավետ իրականացմանը:
08:38 02.05.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է08:38 02.05.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
08:30 02.05.2025
Իրանի ԱԳՆ․ Թեհրանը ձգտում է ԱՄՆ-ի հետ տարաձայնությունները լուծել բանակցությունների միջոցովԻրանը շարունակում է բանակցությունների միջոցով լուծել իր միջուկային ծրագրի շուրջ տարաձայնությունները: Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին՝ մեկնաբանելով ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների հաջորդ փուլը հետաձգելու որոշումը։ «Օմանցի և ամերիկացի մեր գործընկերների հետ մենք որոշել ենք հետաձգել բանակցությունների չորրորդ փուլը՝ լոգիստիկ և տեխնիկական պատճառներով։ Իրանական կողմից որևէ փոփոխություն չկա բանակցային […] ...
08:20 02.05.2025
Ֆրանսիայի ԱԳՆ. ԵՄ 3 երկրների հետ Իրանի խորհրդակցությունները չեն կայանաԻրանի և ԵՄ 3 երկրների (Գերմանիա, Մեծ Բրիտանիա և Ֆրանսիա) մասնակցությամբ խորհրդակցությունները, որոնք պետք է անցկացվեին մայիսի 2-ին Թեհրանի և Վաշինգտոնի միջև միջուկային ծրագրի շուրջ բանակցություններին ընդառաջ, չեն կայանա։ Այս մասին Agence France Presse-ին տված հարցազրույցում հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Ժան-Նոել Բարրոն։ «Ենթադրվում էր, որ մինչև ԱՄՆ-Իրան բարձր մակարդակի հանդիպումը, պետք է տեղի ունենար […] ...
08:10 02.05.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
00:00 02.05.2025
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները մայիս ամսին կշարունակեն հանրային ծառայություններ մատուցել ՀՀ մարզերումՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով թե՛ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, թե՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։ ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ մայիս ամսին ծառայություններ կմատուցվեն հետևյալ բնակավայրերում․ մայիսի 2-ին ժամը 11։30-16։00 Կոտայքի մարզի Չարենցավան համայնքում (Կարեն Դեմիրճյան հրապարակ 1, Քաղաքապետարանի դիմաց), ժամը 11։30-16։00 Լոռու մարզի Ստեփանավան համայնքում (համայնքապետարանի տարածքում), մայիսի 12-ին Կոտայքի մարզի […] ...
23:58 01.05.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...