Ռուսաստանը պատրաստ է օժանդակել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը. Լավրով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 07 2025
  • $
    384.51
  • RUBLE
    4.89
  • 452.41
WEATHER
+26.09 oC

Ռուսաստանը պատրաստ է օժանդակել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը. Լավրով

14:51 11.11.2019

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին Երևանում հարց ուղղվեց ռուս-թուրքական հարաբերություններում նկատվող ջերմության մասին: Լավրովն արձագանքեց.

«Մենք չենք խոսում հարաբերությունների սերտացման կամ ջերմացման մասին: Երբ ունենք պատմությամբ և աշխարհագրությամբ տրված հարևաններ, մենք զարգացնում ենք հարաբերությունները նրանցից յուրաքանչյուրի հետ: Դա ճիշտ է ՀԱՊԿ, ԱՊՀ, ԵՏՄ մեր գործընկերների նկատմամբ, դա ճիշտ է Թուրքիայի, Իրանի, Արևելյան Եվրոպայի երկրների դեպքում»:

Լավրովը նշեց, որ Ռուսաստանը փորձում է ամեն կերպ աջակցել Հայաստանի և Թուրքիայի միջև գոյություն ունեցող խնդիրների լուծմանը, հիշեցրեց՝ 2010-ին ակտիվորեն փորձում էին նպաստել Ցյուրիխյան արձանագրությունների ստորագրմանը:

«Դուք այս արձանագրությունների թեման լավ գիտեք: Ամեն դեպքում, մենք շարունակում ենք պատրաստ լինել, իսկ դրա համար երկու կողմերի հետաքրքրվածությունն է պետք: Մենք պատրաստ ենք օժանդակել երկու երկրների հարաբերությունների կարգավորմանը, մեր հնարավորություններն օգտագործել այդ նպատակով»,- ասաց նա:

ՌԴ ԱԳ նախարարն ընդգծեց՝ իրենց քաղաքականությունը միտված է խաղաղ համակեցությանն ու փոխշահավետ համագործակցությանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

UFC-ի դասակարգման աղյուսակը անկախ քաշային կարգից

16:53 02.07.2025

UFC-ի դասակարգման աղյուսակը անկախ քաշային կարգից

UFC-ի թեթև քաշային կարգի նորընծա չեմպիոն Իլյա Տոպուրիան դարձել է PFP-ի՝ անկախ քաշային կարգից դասակարգման աղյուսակի առաջատար։ Այս մասին տեղեկացնում է լիգայի մամուլի ծառայությունը։ Հայաստանը ներկայացնող Արման Ծառուկյանը 13-րդ տեղում է, Իսլամ Մախաչևը նահանջել է երկրորդ տեղ, իսկ լավագույն եռյակը եզրափակում է վրացի Մերաբ Դվալիշվիլին։ ...

Ռոբերտ Աբիսողոմոնյանը ելույթով հանդես է եկել «Բազմակողմ առևտրային համակարգի պահպանում և գիտության, տեխնոլոգիաների ու նորարարության ներուժի օգտագործում» խորագրով քննարկմանը

16:45 02.07.2025

Ռոբերտ Աբիսողոմոնյանը ելույթով հանդես է եկել «Բազմակողմ առևտրային համակարգի պահպանում և գիտության, տեխնոլոգիաների ու նորարարության ներուժի օգտագործում» խորագրով քննարկմանը

Հուլիսի 2-ին Սևիլիայում՝ Զարգացմանն ուղղված չորրորդ միջազգային համաժողովի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել «Բազմակողմ առևտրային համակարգի պահպանում և գիտության, տեխնոլոգիաների ու նորարարության ներուժի օգտագործում» խորագրով քննարկմանը։ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը ներկաների ուշադրությունն է հրավիրել միջազգային առևտրային համակարգի առջև ծառացած մարտահրավերներին` ընդգծելով դրանց բացասական ազդեցությունը հատկապես դեպի ծով […] ...

Մարդու առևանգում և ֆիզիկական ներգործություն. քրեական ոստիկանները ձերբակալել են երկու անձի

16:37 02.07.2025

Մարդու առևանգում և ֆիզիկական ներգործություն. քրեական ոստիկանները ձերբակալել են երկու անձի

Հունիսի 28-ին 46-ամյա մի կին Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում տվել է հաղորդում, որ նախորդ օրը` ուշ երեկոյան, մայրաքաղաքի Տիգրան Մեծի պողոտայում իրեն և ամուսնուն են մոտեցել երկու ծանոթ և երկու անծանոթ անձինք, գումարային հարցերի շուրջ վիճաբանել ամուսնու հետ, մեկը նաև հարվածել է ամուսնուն: Որոշ ժամանակ անց ամուսինը նստել է մեքենան և նրանց հետ մեկնել […] ...

Վարչապետն ընդունել է «Տրաֆիգուրա» ընկերության նախագահ Ջերեմի Ուեյրին

16:32 02.07.2025

Վարչապետն ընդունել է «Տրաֆիգուրա» ընկերության նախագահ Ջերեմի Ուեյրին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Տրաֆիգուրա» ընկերության նախագահ Ջերեմի Ուեյրին: Զրուցակիցները քննարկել են հանքարդյունաբերության ոլորտում համագործակցությանը և ընկերության կողմից մեր երկրում ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորություններին վերաբերող հարցեր: Ջերեմի Ուեյրը մանրամասներ է ներկայացրել աշխարհի տարբեր երկրներում «Տիաֆիգուրա» ընկերության գործունեության վերաբերյալ և ընդգծել իրենց շահագրգռվածությունը՝ Հայաստանում ևս ծրագրեր իրականացնելու գործում: Վարչապետ Փաշինյանը կարևորել է երկխոսության և քննարկումների […] ...

Բարսեղյանի գոլը «Բանսկա Բիստրիցայի» դեմ խաղում

16:30 02.07.2025

Բարսեղյանի գոլը «Բանսկա Բիստրիցայի» դեմ խաղում

Սլովակիայի չեմպիոն Բրատիսլավայի «Սլովանն» ընկերական խաղում 4-1 հաշվով հաղթել է «Բանսկա Բիստրիցային»։ «Սլովանից» երկրորդ խաղակեսին մասնակցել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը: 52-րդ րոպեին հայ ֆուտբոլիստը գեղեցիկ գրոհից հետո գրավել է մրցակցի դարպասը։ «Սլովանը» հաջորդ ընկերական հանդիպումը կանցկացնի հուլիսի 8-ին՝ լեհական «Վիսլայի» հետ։   ...

Երևանում մթնոլորտային օդի որակը հունիսի 25-ից հուլիսի 1-ը

16:21 02.07.2025

Երևանում մթնոլորտային օդի որակը հունիսի 25-ից հուլիսի 1-ը

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը հունիսի 25-ից հուլիսի 1-ը։ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️ Կենտրոնում՝ հունիսի 26-ին, 28-ին, 29-ին և 30-ին, ◾️ Նոր Նորքում՝ հունիսի 29-ին և 30-ին, ◾️ Շենգավիթում՝ հունիսի 28-ին և 30-ին, ◾️ Արաբկիրում՝ հունիսի 30-ին։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️ […] ...

BACK_TO_TOP