16:50 11.11.2019
Կադաստրի պետական կոմիտեի նախկին ղեկավար Սարհատ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում կրկին անդրադարձել է իր՝ ավելի վաղ արված հայտարարությանը՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական Ավետիք Էլոյանի մասին: Նա ներկայացրել է որոշ փաստեր՝ Էլոյանի մասին:
«Ավետիք Էլոյանը 2012 թվականին եղբոր Զարեհ Էլոյանի հետ ԱՄՆ-ում բացել է Eloyan Architects նախագծային կազմակերպությունը, որի պաշտոնական կայքում կա միայն մեկ բնակարանի ինտերիերի նախագիծ Հայաստանում (հարցազրույցում խոսքը գնում է մի քանիսի մասին)։ Ենթադրում եմ, որ ամենայն հավանականությամբ Զարեհը չունի նախագծման իրավունք ԱՄՆ-ում, բայց ամեն դեպքում ընդունում ենք կայքի տվյալները։ Ավետիքը Հայաստան է եկել 2018-ի մայիսին կամ հունիսին և նշանակվել ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ, իսկ աշխատանքից ազատվել է 2019-ի սկզբին, անմիջապես նշանակվելով փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական։ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ նշանակվելու պատճառով նույն կայքի առաջին էջում (չհիշեցնեմ ում հորդորով) նշված է, որ այսուհետ Eloyan Architects-ը պատվերներ չի ընդունում Հայաստանում։ Սա գրեցի, քանի որ, կարծում եմ՝ ապագայում դեռ պետք կգա, որը վկայում է շահերի բախման մասով ամեն դեպքում կան ինչ-որ պատկերացումներ։
2019 թվականի մայիսին Հայաստանում գրանցվում է նույն անունով կազմակերպություն այս անգամ եղբոր Զարեհ Էլոյանի անունով, իհարկե այն կարող է լինել զոքանչի կամ վարորդի անունով։
Այս կարճ ընթացքում նորաստեղծ ընկերությանը պատվիրակվում է Հայաստանի անկախության շրջանի խոշորագույն նախագծերից, իսկ այս պահին իրականացվող ամենախոշոր նախագիծը՝ շվեյցարահայ Վարդեն Սերմաքեշի կողմից իրականացվող ավելի քանի 60 հա տարածքով նոր քաղաք Աբովյան քաղաքի հարևանությամբ։ Ի դեպ, թե սա, թե Սերմաքեշի մի շարք ներդրումային ծրագրերը համակարգում է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակը։
Համաձայն օդում կախված լուրերի Eloyan Architects-ն այժմ ներգրավված է նաև նոր ֆուտբոլային ստադիոնի, Դալմայի տարածքում բազմահարկ բնակելի թաղամասի և մի շարք այլ նախագծերում (հատուկ Պետրոսի համար նշեմ որպես նախագծող, այլ ոչ որպես ֆինանսական ներդրող)։ Դրան ավելացնենք հանրահայտ 70 հարկանի շենքի նախագիծը, որն ինչպես ներկայացվում է հարցազրույցում պատվիրվել է 2017 վերջին։ Չնայած այս պնդումն արժանահավատ չի քանի, սակայն եթե կարելի է ապացուցել, որ դա պատվիրվել է մինչ նշանակումն, ապա այս նախագծի մասով կարծում եմ կկարողանանք հանգիստ լինել (ավելին ներողություն խնդրել), բայց միևնույնն է մնում է այն հարցը, թե ինչպես է մեր լավագույն ինտերիեր դիզայներներից Զարեհ Էլոյանը շարունակելու այս աշխատանքն առանց «փորձառու» Ավետիք Էլոյանի։
Ինչ վերաբերվում է աշխատողների քանակին, ապա օգոստոս ամսին կազմակերպությունն ունեցել է ութ աշխատող (Էլոյանն ասում է չորս), որի մեջ ենթադրաբար չի մտնում ինքը՝ Ավետիք Էլոյանը ու բազմաթիվ այլ outsource մասնագետներ։
Ամենահետաքրքիրն այն է, որ 2019 թվականի հուլիսին համաձայն քաղաքաշինության կոմիտեի կայքի, Հայաստանի Eloyan Architects-ը չուներ նախագծման լիցենզիա, իսկ ինչքան ինձ է հայտնի Ավետիք Էլոյանն անձամբ նախագծման արտոնագիր ստացել է 2019 թվականի հոկտեմբեր ամսին ինձ հետ միասին։ Այսինքն՝ եթե այլ փաստեր չեն ներկայացվում, ապա կարող ենք պնդել, որ ինչ-որ մեկը Eloyan Architects-ից զբաղվել է անօրինական նախագծային գործունեությամբ։ Բայց սա էլ թողնենք ապագային։
Ի դեպ, Ավետիքին առաջարկում եմ, ապագայում չնշի մեր նախկին ջերմ հարաբերությունների մասին, քանի որ դեռ մինչ այս պահը ես բարձրաձայնում եմ միայն բաց ու շատերին հայտնի փաստերը, իսկ եթե ես սկսեմ նաև հանրայնացնել իմ և իր «ջերմ» խոսակցություններն ու հորդորները, ինչպես նաև այլոց հետ խոսակցություններն ու որպես կադաստրի կոմիտեի ղեկավար հրապարակման ենթակա տեղեկությունները, ապա իր վիճակը շատ ավելի ծանր կլինի։ Կարծում եմ՝ նա դեռ շանս ունի ուղղակի հրաժարական տալով ներկա պաշտոնից շարունակել աշխատել, որպես սովորական շարքային ճարտարապետ։ Դրանով նա միայն օգնած կլինի Տիգրան Ավինյանին, քանի որ իր անպատասխանատու պահվածքի համար վերջիվերջո Ավինյանն է հարվածի տակ հայտնվում։
Դեռևս այսքանը, սպասեք ավելին…»,- գրել է նա:
21:56 09.06.2025
Հայաստանի թենիսի հավաքականը կմասնակցի Դեյվիսի գավաթինՀայաստանի թենիսի հավաքականն արդեն ժամանել է Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյե, որտեղ մասնակցելու է Դեյվիսի գավաթի խաղարկությանը։ Երրորդ ենթախմբում Հայաստանի հավաքականի մրցակիցներն են Հյուսիսային Մակեդոնիայի, Լատվիայի, Մոլդովայի, Չեռնոգորիայի ու Մալթայի հավաքականները։ Այս մասին հայտնել են Հայաստանի թենիսի ֆեդերացիայից: Մարզիչ Վահե Ավետիսյանի գլխավորությամբ Դեյվիսի գավաթին կմասնակցեն Միքայել Ավետիսյանը, Միքայել Ավանեսյանը, Հենրիկ Նիկողոսյանը, Սամվել Աղայանն ու Ավետիք Ղազարյանը։ […] ...
21:49 09.06.2025
Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ օգնության են հասել փրկարարներըՀունիսի 9-ին, ժամը 14:45-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները քաղաքացուն պատգարակով մոտ 300 մետր իջեցրել են և մոտեցրել անձնական […] ...
21:44 09.06.2025
Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման ծրագրի իրականացումն անցնում է հաջորդ փուլԵրևանի մետրոպոլիտենի 11-րդ՝ «Աջափնյակ» կայարանի նախագծային փաթեթն արդեն իսկ ստացել է պետական համալիր փորձաքննության դրական եզրակացությունը: Սա նշանակում է, որ կայարանի կառուցման մասով արդեն մեկնարկում են հաջորդ փուլի գործընթացները, մասնավորապես՝ ամբողջական ֆինանսավորման հաստատումը ՀՀ կառավարության կողմից, ազդեցության ենթակա տարածքում օտարման և տարաբնակեցման աշխատանքները, շինարարության մրցույթի նախապատրաստումը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Նախագծի ընթացքը և […] ...
21:40 09.06.2025
Ըմբիշներ Մարտին Մանջիկյանը և Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպիեում ընթացող ԵԱ եզրափակիչՀունահռոմեական ոճի ըմբիշներ 48 կգ Մարտին Մանջիկյանը և 65 կգ Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպյեում ընթացող Եվրոպայի առաջնության եզրափակիչ։ Այս մասին հայտնել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։ Մանջիկյանը կիսաեզրափակչում 6:6 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին, իսկ Նազարյանը 10:4 հաշվով շվեդ մրցակցին։ Մինչև եզրափակիչ Մանջիկյանը առավելության է հասել նաև հույն մրցակցի նկատմամբ, իսկ Նազարյանը ուժեղ է […] ...
21:33 09.06.2025
Իրազեկման ծավալուն միջոցառումներ՝ հակահրդեհային կանոնների պահպանման նպատակովՀրդեհների կանխարգելման և հնարավոր աղետներից խուսափելու կարևոր միջոցներից է արդյունավետ իրազեկումը։ Ջերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց ՆԳ նախարարության հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունն ու Փրկարար ծառայությունը շարունակում են իրականացնել անտառային և բուսածածկ տարածքներում հակահրդեհային կանոնների պահպանման վերաբերյալ հանրային իրազեկման միջոցառումներ, որոնցում մինչ հունիսի 3-ը ներգրավված է եղել 528 փրկարարական ծառայող: Հանրային իրազեկման միջոցառումները նպատակ ունեն կանխարգելել հրդեհների […] ...