19:59 12.11.2019
Շիրակի մարզի գյուղերի 2012 թվականին բնակարանի շահառու ճանաչված ու մինչ այժմ չփոխհատուցված 148 ընտանիքներից 90-ին նախատեսվում է բնակարանների գնման վկայագրեր հատկացնել այս տարի, թեև ծրագիրը հաջորդ տարվա համար էր:
90 ընտանիքներն իրենք են ցանկություն հայտնել վկայագիր ստանալ` հրաժարվելով առաջարկվող մյուս տարբերակից, այն է՝ բնակարանի կառուցման համար ֆինանսավորումից: Ընտանիքները թեև վկայագիրն են ընտրել, բայց վստահ չեն, որ վկայագրի արժեքով տներ կգտնեն, երբ շուկայում բնակարանների գներն աճել են, բացի դրանից` գյուղերում վաճառքի տներ քիչ կան:
Շիրակ գյուղում տնակային մի թաղամաս կա, որը 1989 թվականին է կառուցվել: Իսկ գյուղի անունը առիթ էր եղել, որ այդ թվականներին Փարիզի քաղաքապետ Ժակ Շիրակը նախաձեռնի տնակային ավանի կառուցման ֆինանսավորումը:
Գյուղի բնակիչները պատմում են, որ երբ Ժակ Շիրակը դարձավ Ֆրանսիայի նախագահ, խոսակցություններ սկսեցին պտտվել, որ գյուղի բնակֆոնդի վերականգնումը ևս նրա աջակցությամբ էր լինելու: Այս և ուրիշ ծրագրերի իրականացման ռեալ հնարավորություններ այդպես էլ չստեղծվեցին, 31 տարի անց 27 անօթևան ընտանիքներ Շիրակ գյուղում օգտվելու են վկայագրերից:
Բնակիչների խոսքերով՝ 4 սենյականոցի շահառուին 5 մլն 900 հազար դրամ են հատկացնելու՝ 12․000 դոլար։ 27 անօթևաններին վկայագրեր բաժանելու լուրն արագ է տարածվել գյուղում ու պատճառ դարձել վաճառքի հանված տների գինը բարձրացնելու:
Նորակառույց առանձնատներ թեև Շիրակում չկան, բայց հին տներն էլ տանտերերը թանկացրել են: Ըստ բնակիչների՝ այն տունը, որ 18․000 դոլարով էին վաճառքի հանել ամիսներ առաջ, հիմա վկայագրերի տրամադրման մասին իմանալուց հետո դրանք 25․000 դոլար են վաճառում։
Լարիսա Նադոյանի ընտանիքը 13 անձով 46 քառակուսի մետր մակերեսով տնակում է ապրում: Տնակում մահճակալի են վերածվում նույնիսկ բազկաթոռները: Գյուղում միակ բազմանդամ ընտանիքն է, որ 5 սենյականոցի շահառու է: 9 մլն 450.000 դրամ՝ մոտ 20.000 դոլարին համարժեք գումար են ստանալու:
Վկայագիրը տեղ չի հասել, բայց արդեն հաշվարկ են արել, որ տրված գումարով լավագույն դեպքում կարող են Գյումրիում 3 սենյականոց բնակարան գնել: Իսկ ընտանիքներն ասում են, որ իրենք չեն ուզում քաղաք տեղափոխվել, գյուղում տնտեսություն, անասուններ ունեն։ Քաղաքաշինության կոմիտեն շահառու ընտանիքների բնակապահովման համար հիմք է ընդունել 2012 թվականի տվյալները: Նադոյանների ընտանիքում այդ ժամանակ 9 անձ է եղել հաշվառված, բայց 7 տարում 9-ից դարձել են 13 անձ:
Հանձնաժողովը ինչ մոտեցում կարող է ցուցաբերել նման ընտանիքների հանդեպ: Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության բնակարանային և ենթակառուցվածքների բաժնի պետ Տիգրան Հարությունյանի խոսքերով՝ իրենք առաջարկել են կառավարությանը հաշվի առնել ընտանիքներում նոր երեխաներ ծնվելու փաստը և սենյակների թիվ ավելացնել։
Առաջարկությունները հաստատում կունենան, թե ոչ, պարզ կդառնա մեկ շաբաթից։ Մարզպետարանը կառավարություն է դիմել նաև վկայագրի արժեքը վերանայելու առաջարկով, ըստ որի, վկայագրի արժեքը սահմանվի ոչ թե բնակարանների կադաստրային, այլ շուկայական արժեքները հիմք ընդունելով: Շուկայում բնակարանների գնաճ է, բայց առք ու վաճառքների գործարքներում դրանք չեն երևում, քանի որ բնակիչները վաճառքի ճիշտ գինը չեն նշում կադաստրում։ ԲԳՎ-ի տրամադրման գործընթացը նախատեսում է նորից փաստաթղթերի ներկայացում, իսկ ընտանիքներում բացակայող անդամների դեպքում հարկավոր են լիազորագրեր, որոնք խնդիրներ են ստեղծում:
Մարզպետարանը դիմել է կառավարություն՝ փաստաթղթերի ներկայացման ժամկետը 1 ամսով երկարացնելու խնդրանքով: Ժամկետների փոփոխությունից կախված կլինի նաև սերտիֆիկատների վավերականացման երկարաձգումը:
Բնակարանների գնման վկայագիր են նախընտրել նաև Ջրաձոր գյուղի 3 ընտանիքներ, բայց չի թույլատրվելու գյուղում բնակարանների առուվաճառք կատարել: Կապսի ջրամբարի կառուցումը ենթադրում է այլ վայրում Ջրաձորը տեղափոխելու ծրագիր: ԲԳՎ ծրագրով թույլատրվում է ընտանիքներին գնված բնակարանի գրավադրմամբ հիփոթեքային վարկավորումից օգտվել, եթե գումարը չի բավարարում բնակարանի ձեռքբերման համար: Բայց հիփոթեքային վարկավորումը տարիքային սահմանափակման խնդիր է դնում:
21:03 30.07.2025
Հայաստանը 3-րդ մեդալը նվաճեց հունահռոմեական ըմբշամարտի Մ17 ԱԱ-ում20:54 30.07.2025
Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը20:41 30.07.2025
ՀԱՄԱՍ. Գազայի հատվածում սովից մահացել է 154 պաղեստինցիԳազայի հատվածում վերջերս սովից մահացել է առնվազն 154 մարդ, այդ թվում՝ 89 երեխա։ Այս մասին հայտնել է արմատական ՀԱՄԱՍ շարժումը Telegram ալիքում։ «Մինչ օրս սովից մահացել է 154 պաղեստինցի, այդ թվում՝ 89 երեխա, առողջապահական համակարգի գրեթե լիակատար փլուզման ֆոնին ամեն օր հարյուրավոր մարդիկ տառապում են թերսնումից», – ասվում է հայտարարության մեջ։ ՀԱՄԱՍ-ի տվյալներով՝ սննդամթերքի, դեղորայքի […] ...
20:25 30.07.2025
Խաչանովը դուրս է եկել Տորոնտոյի «Մասթերսի» տղամարդկանց մենախաղի երրորդ շրջանՌուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը (16-րդ ռակետ) դուրս է եկել Տորոնտոյի «Մասթերսի» տղամարդկանց մենախաղի երրորդ շրջան։ Մրցաշարի երկրորդ փուլում Խաչանովը 6-4, 6-2 հաշվով հաղթել է Խուան Պաբլո Ֆիկովիչին (Արգենտինա, 140-րդ ռակետ)։ Խաչանովի հաջորդ մրցակիցը կլինի Էմիլիո Նավան (ԱՄՆ, 114-րդ ռակետ)։ ...
20:14 30.07.2025
Հրդեհ Եղիպատրուշ գյուղում․ տուժածներ չկանՀուլիսի 30-ին, ժամը 14:11-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղիպատրուշ գյուղի 2-րդ փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 3-րդ փողոցի տաներից մեկի և կից հացատան տանիքներում (ընդհանուր մոտ […] ...
19:54 30.07.2025
Կիլիան Մբապեն կլինի Մադրիդի «Ռեալի» նոր «10» համարըԿիլիան Մբապեն կլինի Մադրիդի «Ռեալի» նոր «10» համարը։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Ֆրանսիացին ակումբում առաջին մրցաշրջանում հանդես էր գալիս «9» համարով։ «Ռեալում» 2017 թվականից «10» համարով խաղում էր Լուկա Մոդրիչը։ Ժամանակին այդ խաղահամարով հանդես են եկել նաև Խամես Ռոդրիգեսը, Մեսութ Օզիլը, Լասանա Դիարան, Ուեսլի Սնեյդերը, Ռոբինյոն, Լուիշ Ֆիգուն, Կլարենս Զեդորֆը և այլ […] ...
19:50 30.07.2025
Առողջապահության նախարարն աշխատանքային այցով եղել է «Վանաձոր» բժշկական կենտրոնումԱռողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային այցով «Վանաձոր» բժշկական կենտրոնում է: Ծանոթանալով բուժկենտրոնի անընդհատ բարելավվող պայմաններին ու լավարկվող հնարավորություններին` նախարարը եղել է նորաբաց «Պրոտոն» գիտակրթական- ախտորոշիչ կենտրոնում: Նորագույն սարքավորումներով, մասնավորապես` ՄՌՏ սարքով համալրված ախտորոշիչ կենտրոնը նոր ու առավել լայն հնարավորություն է տալու Վանաձորում ներդրված Կաթվածի ազգային պիլոտային ծրագրի շարունակականությունը համակողմանի ապահովելու համար: Մինչ այս Կաթվածի ազգային […] ...