ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը Շիրակի մարզի երիտասարդներին աշխատանքի տեղավորվելու հմտություններին է ծանոթացնում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 07 2025
  • $
    384.23
  • RUBLE
    4.88
  • 447.24
WEATHER
+29.09 oC

ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը Շիրակի մարզի երիտասարդներին աշխատանքի տեղավորվելու հմտություններին է ծանոթացնում

13:30 13.11.2019

Շիրակի մարզի երիտասարդների ավելի քան 40 տոկոսը համարվում է գործազուրկ: Աշխատանք փնտրողների գիտելիքների անհամապատասխանությունը գործատուների ներկայացրած պահանջներին հիմնական պատճառն է, որ աշխատանք չեն գտնում: Հայաստանի երիտասարդությանն ինչպես նախապատրաստել ապագայի աշխատաշուկային: Նոր մասնագիտություններ ձեռք բերելու և հմտանալու նոր հնարավորություններն է փորձում բացահայտել ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը, որն իրականացնում է Հայաստանյան գրասենյակը՝ Ռուսաստանի Դաշնության ֆինանսավորմամբ: Ծրագրի շրջանակներում Գյումրիում անցկացվել է «Հնարավորությունների տոնավաճառ» միջոցառումը:

Երիտասարդներին պետք է հնարավորություն ընձեռել սովորելու այն կարևոր հմտությունները, որոնք անհրաժեշտ են աշխատաշուկայում հաջողակ լինելու համար: Ծրագրի խոսնակները այն կարծիքին են, որ կրթական ծրագրերը չեն համապատասխանում ներկա տնտեսության պահանջներին: Հետո ավելի շատ խոսեցին ոչ թե կրթության որակների, այլ երիտասարդների մոտ բացակայող հմտությունների մասին:

Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինի համոզմամբ` երիտասարդության որոշ շրջանակի մոտ չկա շահագրգռվածություն, թե ուր դիմել և ինչ աշխատանքի ու ինչպիսի առաջարկներ կան մարզում: Չունեն նաև այն հմտությունները, որոնք որ թույլ կտան աշխատանքի ընդունվել: Այս ծրագիրը կարող է օգնել լրացնել այդ բացը և արդյունքում արդարացնել նաև գործատուների պահանջները:

Հմտությունների պակասը, ըստ բանախոսների, գալիս է երիտասարդների պասիվությունից: Լինել ակտիվ, ոչ թե հակաճառող, կարևորել ինքնուրույն մտածողությունն ու աշխատանքը:

Մասնագետները խորհուրդ են տալիս երիտասարդներին, ասում են՝ սեփական փորձով են համոզվել: Տնտեսական զարգացումները արագ են, հնարավորությունները՝ շատ, պետք է կարողանալ դրանք տեսնել:

«Այբ» դպրոցի տնօրեն Արամ Բախչանյանի հորդորն է երիտասարդներին.

«Սովորել այն, ինչը դժվար է սովորել, որքան ավելի դժվար է սովորել, այնքան մարդու ուղեղը զարգանում է, մի՛ ուղղորդվեք ձեր տաղանդով, եթե տաղանդավոր երգիչ եք, մի՛ մտածեք, որ պիտի երգիչ դառնաք, տաղանդավոր երգիչը կարող է այլ բաներ էլ լավ անել: Տաղանդը օգնում է հեշտ անել ամեն ինչ»:

Փոփոխությունների հետևից կրթական համակարգը որակապես չի հասնում: Սա պատճառներից մեկն է, որ գործատուն աշխատող է փնտրում, բայց թափուր աշխատատեղերը ամիսներով չեն համալրվում, աշխատանք փնտրող գործազուրկների թիվն էլ չի նվազում: Գյումրիում, պաշտոնական տվյալներով, 13 հազար մարդ, որի 40 տոկոսը` երիտասարդ, աշխատանք չի գտնում:

Առաջին հերթին, ըստ բանախոսների, երիտասարդները պետք է հասկանան, որ մասնագիտության ընտրության հարցում կողմնորոշվել է պետք ոչ թե ընտանիքի կարծիքի հիման վրա, այլ հաշվի առնելով, թե ո՛ր մասնագիտություններն են պահանջված: Ծրագիրը նաև Գյումրիում քոլեջների հետ է պատրաստվում աշխատել: Շիրակի մարզում տուրիզմը ևս զարգացող ճյուղ է, բայց, ըստ բանախոսների, կադրային խնդիրներ ունենք, որակյալ էքսկուրսավարներ չկան:

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի խոսքերով` Շիրակի մարզում զբոսաշրջիկների թիվը հաջորդ տարի 20 տոկոսով ավելանալու է:

Քննարկմանը զուգահեռ, տեխնոլոգիական կենտրոնի սրահում տոնավաճառ էր կազմակերպվել: Այն ավելի շուտ ոչ թե գործազուրկի և գործատուի միջև հանդիպման հարթակ էր, այլ կազմակերպությունների արտադրանքն ու ծառայությունները ցուցադրելու հնարավորություն:

Ինչպես միշտ, հին արհեստների ու արվեստների ցուցադրությունը նման տոնավաճառների անբաժան մասն են կազմում Գյումրիում: Փայտի փորագրության վարպետ Լարիսա Գրիգորյանի խոսքերով` արհեստավորը մինչև կեսօր է սոված, ու աշխատող մարդը, եթե ինքն իր մասնագիտության մեջ հմտանա, անպայման տեղ կգտնի` իրացնելու իր ստեղծած աշխատանքը:

Հնարավորությունների տոնավաճառի հիմնական մասնակիցները ՀԿ-ների ներկայացուցիչներն էին, որոնք կամավորներ էին փնտրում իրենց ծրագրերն իրականացնելու համար:

Պարզվում է, հասարակական սեկտորն էլ որակյալ աշխատողների պակաս ունի: Ծրագրի պատասխանատուները Հայաստանի ապագան տեսնում են ինտելեկտուալ տեղեկատվական տեխնոլոգիաների, կայուն գյուղատնտեսության, տուրիզմի զարգացման մեջ: ՄԱԿ-ը զարգացման այս ծրագրի շրջանակներում պատրաստ է երիտասարդներին սովորեցնել նաև բիզնես կառավարման հմտություններ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թրամփը մեղադրել է Օբամային ընտրակեղծիքների մեջ

10:57 20.07.2025

Թրամփը մեղադրել է Օբամային ընտրակեղծիքների մեջ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում մեղադրել է Սպիտակ տան նախկին ղեկավար Բարաք Օբամային 2016 թվականի ընտրություններում խարդախության մեջ։ Թրամփը գովաբանել է ԱՄՆ ազգային հետախուզության տնօրեն Թուլսի Գաբբարդի և Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Հարիսոն Ֆիլդսի ելույթը Fox News-ի եթերում: Թրամփի խոսքով՝ նրանք «ֆանտաստիկ կերպով խոսել են Օբամային և «ավազակներին» քրեական հետապնդման ենթարկելու […] ...

Սևանա լճում երեկվանից կորած ամուսինները հայտնաբերվել են

10:40 20.07.2025

Սևանա լճում երեկվանից կորած ամուսինները հայտնաբերվել են

Այսօր՝ հուլիսի 20-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզային քրեական վարչության, ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ճամբարակի ոստիկանության բաժնի, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկները, ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Գավառի, Մարտունու, Ճամբարակի, Վարդենիսի հրշեջ-փրկարարական ջոկատների մեծ թվով հրշեջ-փրկարարներ, ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության ստորաբաժանումների մի քանի ուժեր […] ...

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 20-ին

10:28 20.07.2025

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 20-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 442 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 450 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.85 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.95 դրամ:   ...

Ավտոմեքենան բախվել է ճանապարհի բաժանարար արգելապատնեշին

10:12 20.07.2025

Ավտոմեքենան բախվել է ճանապարհի բաժանարար արգելապատնեշին

Հուլիսի 19-ին` ժամը 19։14-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Արծվի թևեր» կոչվող արձանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կան արգելափակված քաղաքացիներ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Պարզվել է, որ «Opel» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճանապարհի […] ...

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և Լարսում

10:00 20.07.2025

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և Լարսում

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ […] ...

Թեյագործ Սոնա Աղաբեկյանը պատրաստում է չորացված մրգերի հետ համակցված խոտաբույսային թեյեր

23:59 19.07.2025

Թեյագործ Սոնա Աղաբեկյանը պատրաստում է չորացված մրգերի հետ համակցված խոտաբույսային թեյեր

Թեյագործ Սոնա Աղաբեկյանը հիմնել է «Memories» ապրանքանիշը․ պատրաստում է չորացված մրգերի հետ համակցված խոտաբույսային թեյեր։ Այս մասին հայտնել են ՀՀ կառավարությունից: Մանրամասները՝ տեսանյութում: ...

BACK_TO_TOP