17:44 13.11.2019
Ի՞նչ պայմաններում է կայանալու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Սա նրանց առաջին հանդիպումն է Սիրիայի հյուսիսում ռազմական գործողությունների ավարտից հետո, ուստի այն առանցքային հարցերից մեկն է լինելու: Նույն կարևորության հարցերի շարքում է S-400 զենիթահրթիռային համակարգերի հարցը: ԱՄՆ-ում ձգտում են կանխել դրանց շահագործումը: Ուստի այս հարցերը առանցքային են լինելու նախագահների հանդիպման ժամանակ:
ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունումից հետո Թուրքիայում բարձրացած աղմուկից հետո թե´ թուրքական, թե´ ամերիկյան լրատվամիջոցները չէին բացառում, որ Էրդողանի այցը Միացյալ նահանգներ կարող էր չկայանալ: Բայց անցյալ շաբաթ երկու կողմն էլ հաստատեցին, որ այն տեղի կունենա: Երեկ երեկոյան Էրդողանը Վաշինգտոն է ժամանել կնոջ ու կառավարական մեծ պատվիրակության ուղեկցությամբ: Պատվիրակության ներկայացուցչական կազմն արդեն հուշում է, որ հարցերի բավական մեծ շրջանակ է քննարկվելու:
Էրդողանի՝ Վաշինգտոն ոտք դնելու և Սպիտակ տան ղեկավարի հետ հանդիպման նախօրյակին «Վաշինգտոն Փոստ» թերթը գրեց մի նամակի մասին, որը, ըստ պարբերականի, նախագահ Թրամփը Էրդողանին է ուղարկել. դրանում ԱՄՆ նախագահը թուրք գործընկերոջն առաջարկել է 100 մլրդ դոլար առևտրային գործարք։ Սպիտակ տունը պնդում է՝ S-400-ները չշահագործել, որպեսզի դրանք չկարողանան հասանելիություն ունենալ ամերիկյան F-35 կործանիչների հաղորդակցության ու պաշտպանական միջոցներին։
Այդ դեպքում Անկարան կարող է վերադառնալ բազմաֆունկցիոնալ F-35 կործանիչների ստեղծման ծրագիր և խուսափել պատժամիջոցներից։ Ուստի, ամերիկյան լրատվամիջոցները գրեցին, որ Թրամփ-Էրդողան հանդիպման առանցքային հարցերից մեկը հենց դա է:
Այն, որ Թուրքիայի նախագահը ԱՄՆ է մեկնում Սիրիայի հյուսիսում ռազմական գործողությունների ավարտից հետո, նշանակում է, որ նրանց քննարկման օրակարգում նաև այդ հարցն է ընդգրկված: Դեռ այցից առաջ թուրքական լրատվամիջոցները գրել էին, որ Թուրքիայի նախագահը իր հետ ԱՄՆ է տանում երկու կարևոր ծրար: Դրանից մեկը Խաղաղության ակունք օպերացիային վերաբերող Թրամփի նամակն է, մյուսում փաստաթղթեր են Սիրիայի հյուսիսի քրդական ուժերի առաջնորդ՝ Մազլում Քոբանիի մասին:
Այն, որ այցը կայանում է Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունումից հետո, հուշում է, որ այդ հարցը ևս քննարկման օրակարգում կլինի:
Սրան զուգահեռ՝ Սիրիայի հյուսիսում իրականացված գործողությունների ֆոնին Կոնգրեսը նաև պատժամիջոցներ ընդունեց Թուրքիայի նկատմամբ: Սրանք ևս վկայում են, որ ԱՄՆ-ն ու Թուրքիան իրենց հարաբերություններում հեշտ շրջան չեն ապրում: Բայց թե´ ԱՄՆ-ում, թե´ Թուրքիայում կարծում են, որ ՆԱՏՕ-ական գործընկերները հակված են ամեն կերպ բարելավել հարաբերությունները:
21:56 09.06.2025
Հայաստանի թենիսի հավաքականը կմասնակցի Դեյվիսի գավաթինՀայաստանի թենիսի հավաքականն արդեն ժամանել է Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյե, որտեղ մասնակցելու է Դեյվիսի գավաթի խաղարկությանը։ Երրորդ ենթախմբում Հայաստանի հավաքականի մրցակիցներն են Հյուսիսային Մակեդոնիայի, Լատվիայի, Մոլդովայի, Չեռնոգորիայի ու Մալթայի հավաքականները։ Այս մասին հայտնել են Հայաստանի թենիսի ֆեդերացիայից: Մարզիչ Վահե Ավետիսյանի գլխավորությամբ Դեյվիսի գավաթին կմասնակցեն Միքայել Ավետիսյանը, Միքայել Ավանեսյանը, Հենրիկ Նիկողոսյանը, Սամվել Աղայանն ու Ավետիք Ղազարյանը։ […] ...
21:49 09.06.2025
Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ օգնության են հասել փրկարարներըՀունիսի 9-ին, ժամը 14:45-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները քաղաքացուն պատգարակով մոտ 300 մետր իջեցրել են և մոտեցրել անձնական […] ...
21:44 09.06.2025
Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման ծրագրի իրականացումն անցնում է հաջորդ փուլԵրևանի մետրոպոլիտենի 11-րդ՝ «Աջափնյակ» կայարանի նախագծային փաթեթն արդեն իսկ ստացել է պետական համալիր փորձաքննության դրական եզրակացությունը: Սա նշանակում է, որ կայարանի կառուցման մասով արդեն մեկնարկում են հաջորդ փուլի գործընթացները, մասնավորապես՝ ամբողջական ֆինանսավորման հաստատումը ՀՀ կառավարության կողմից, ազդեցության ենթակա տարածքում օտարման և տարաբնակեցման աշխատանքները, շինարարության մրցույթի նախապատրաստումը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Նախագծի ընթացքը և […] ...
21:40 09.06.2025
Ըմբիշներ Մարտին Մանջիկյանը և Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպիեում ընթացող ԵԱ եզրափակիչՀունահռոմեական ոճի ըմբիշներ 48 կգ Մարտին Մանջիկյանը և 65 կգ Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպյեում ընթացող Եվրոպայի առաջնության եզրափակիչ։ Այս մասին հայտնել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։ Մանջիկյանը կիսաեզրափակչում 6:6 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին, իսկ Նազարյանը 10:4 հաշվով շվեդ մրցակցին։ Մինչև եզրափակիչ Մանջիկյանը առավելության է հասել նաև հույն մրցակցի նկատմամբ, իսկ Նազարյանը ուժեղ է […] ...
21:33 09.06.2025
Իրազեկման ծավալուն միջոցառումներ՝ հակահրդեհային կանոնների պահպանման նպատակովՀրդեհների կանխարգելման և հնարավոր աղետներից խուսափելու կարևոր միջոցներից է արդյունավետ իրազեկումը։ Ջերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց ՆԳ նախարարության հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունն ու Փրկարար ծառայությունը շարունակում են իրականացնել անտառային և բուսածածկ տարածքներում հակահրդեհային կանոնների պահպանման վերաբերյալ հանրային իրազեկման միջոցառումներ, որոնցում մինչ հունիսի 3-ը ներգրավված է եղել 528 փրկարարական ծառայող: Հանրային իրազեկման միջոցառումները նպատակ ունեն կանխարգելել հրդեհների […] ...