20:00 15.11.2019
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը նոյեմբերի 11-14-ը Քենիայում մասնակցել է «Nairobi Summit 2019»-ին, որն այս տարի կազմակերպել են Քենիայի և Դանիայի կառավարությունները, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամը (UNFPA) և ՄԱԿ-ի սեռական և վերարտադրողական առողջության գործակալությունը:
Համաժողովի ընթացքում նախարար Բաթոյանն անդրադարձել է Հայաստանում սեռով պայմանավորված հղիության ընդհատումների և նորածինների սեռային հարաբերակցության խնդրին:
«Հայաստանի Հանրապետության կառավարության անունից կցանկանայի շնորհակալություն հայտնել ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամին, Քենիայի Հանրապետության և Դանիայի Թագավորության կառավարություններին՝ գագաթնաժողովին մասնակցելու հրավերի և միջոցառման գերազանց կազմակերպման համար:
Ինձ համար մեծ պատիվ է Ձեզ հետ կիսել վերջին մի քանի տարիների մեր ձեռքբերումները և այն մարտահրավերները, որոնք պատրաստվում ենք հաղթահարել:
Հայաստանում մի ասացվածք կա՝ գյուղ կանգնի, գերան կկոտրի: Այլ կերպ ասած, եթե մենք միասին ենք, որևէ բան անհնարին չէ: Այսօր կուզենայի պատմել միասնական աշխատանքի մի հաջողված պատմության մասին` կանանց և աղջիկների իրավահավասարության մասին:
9 տարի առաջ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի մեր գործընկերները ահազանգեցին: Նրանք ուսումնասիրել էին պաշտոնական վիճակագրությանը և պարզել, որ 90-ականների սկզբից ` նորածին տղաների և աղջիկների թվի հարաբերակցության շեղում կա: Եթե այդ տարիներին 102-105 տղայի դիմաց ծնվում էր 100 աղջիկ, ապա 2000-ականների սկզբին այդ տարբերությունը կազմում էր 120 տղայի դիմաց 100 աղջիկ: Այս ցուցանիշով Հայաստանը զբաղեցնում էր երրորդ տեղն աշխարհում:
Ինչպես ցույց էին տալիս ուսումնասիրությունները, պատճառն այն էր, որ նախածննդյան շրջանում սեռի ընտրությունը հանգեցրել էր որդիների նախապատվության և աղջիկների թերագնահատման:
Հայաստանում 2019 թվականի առաջին վեց ամիսների ընթացքում նորածինների սեռերի հարաբերակցությունն այսպիսին է՝ 110 տղայի դիմաց 100 աղջիկ: 2015 թ.-ից հետո գրեթե յուրաքանչյուր տարի այս ցուցանիշը նվազելէ մեկ տոկոսային կետով: Հայաստանն այժմ աշխարհում այս դասակարգմամբ հինգերորդ տեղում է:
Սա ինը տարիների շարունակական աշխատանքի արդյունք է, որն ամբողջացրել է խնդիրների վերհանումից մինչև մանրակրկիտ ուսումնասիրության, լայնածավալ քարոզչության և հանրային իրազեկման, տեխնիկական աջակցությանն ուղղված համատեղ ջանքերը:
ՀՀ կառավարությունը սեռով պայմանավորված հղիության ընդհատումները ճանաչել է ազգային գերակայություն, մշակել և 2015 թ.-ին ընդունել նախածննդյան շրջանում պտղի սեռի ընտրությանն ուղղված առաջին ազգային ծրագիրը:
ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամն աջակցեց մեզ ստեղծել դաշինք, որը բաղկացած է Կառավարությունից, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից, հավատահենք կազմակերպություններից, միջազգային դոնորներից և լրատվամիջոցներից:
Մեր հավաքական աշխատանքի արդյունքում լրատվամիջոցները, հասարակության մի զգալի մասը, միջազգային կազմակերպությունները, Կառավարությունը, խորհրդարանը և եկեղեցին դարձել են մեկ թիմ, որը կանգնած է այս արատավոր սովորության դեմ:
ՄԱԿ Բնակչության հիմնադրամի աջակցությամբ Հայաստանը հաջողությամբ կատարում է իր միջազգային պարտավորությունները՝ ԵԽԽՎ 1829 բանաձևի շրջանակներում:
Հայաստանի Հանրապետությունը վավերացրել է Մարդու իրավունքների վերաբերյալ գրեթե բոլոր հիմնական միջազգային իրավական ակտերը, մասնավորապես` գենդերային հիմնախնդիրների վերաբերյալ: Որպես ՄԱԿ-ի ընտանիքի և ԵԽ անդամ, և որպես անկախ պետություն, որը ձգտում է եվրոպական ինտեգրմանը, Հայաստանը ստանձնել է նաև որոշակի պարտավորություններ` ազգային օրենսդրությունը ներդաշնակեցնելու այդ իրավական ակտերի հետ:
Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ արգելվում է «գենդերային հիմքով խտրականությունը», իսկ ազգային ընթացիկ քաղաքականությունն ու բարեփոխումները համահունչ են ՄԱԿ-ի Կայուն զարգացման 2030 նպատակների օրակարգին և նպաստում են դրանց, մասնավորապես` նպատակ 5-ի իրականացմանը, որը սահմանում է «գենդերային հավասարության հասնելու և բոլոր կանանց և աղջիկներին հզորացնելու» անհրաժեշտությունը:
Տիկնայք և պարոնայք,
Անցյալ տարի գարնանը աշխարհը ականատես եղավ Հայաստանում պատմական փոփոխությունների, որոնք գտնվում էին միջազգային հանրության և լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում: Աշխարհի հայերը ներգրավված էին խաղաղության և սիրո հեղափոխության մեջ, ինչը հանգեցրեց իշխանության խաղաղ փոխանցման: Կանայք, որոնց մեծ մասը երիտասարդ էին, հեղափոխության շարժիչ ուժն էին և ողջ գործընթացի խաղաղ բնույթի պահապանները:
Հայաստանի նոր Կառավարությունը տարբեր առիթներով հայտնել է իր պատրաստակամությունը՝ խրախուսելու երկրում կանանց քաղաքական մասնակցությունը և որոշումների կայացման գործընթացներում նրանց ներգրավվածությունը` ոչ միայն ժողովրդավարություն ապահովելու, այլև երկրում կայուն զարգացում ապահովելու և կանանց համար իրենց ներուժի օգտագործման առավելագույն հնարավորությունների ստեղծման համար:
Մենք գիտակցում ենք, որ դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու՝ աղջիկների և տղաների հավասար արժևորման և սեռի հարաբերակցության պահպանման համար, սակայն մենք լավատես ենք, քանի որ գիտենք՝ գյուղ կանգնի, գերան կկոտրի:
Շնորհակալություն»:
12:45 01.07.2025
Վրաստանի ութ ընդդիմադիր կուսակցություններ հայտարարել են ընտրությունները բոյկոտելու մասինՎրաստանի ութ ընդդիմադիր կուսակցություններ հրաժարվել են մասնակցել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին: Կուսակցությունների ներկայացուցիչների բոյկոտի մասին հայտարարությունը հրապարակվել է երկուշաբթի երեկոյան՝ հունիսի 30-ին, 1TV հեռուստաալիքով,հայտնում է Դոյչէ Վելլեն: Կուսակցությունները հայտարարել են, որ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները համարում են «անօրինական ռեժիմի օրինականացում» և խոստացել են շարունակել դիմադրությունը՝ «օլիգարխիկ համակարգը» վերացնելու համար: Ութ ընդդիմադիր կուսակցությունների հայտարարությունը հանրությանը ներկայացրեց […] ...
12:40 01.07.2025
Տարադրամի փոխարժեքները հուլիսի 1-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 384 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 448 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 455 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.87 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.96 դրամ: ...
12:26 01.07.2025
«Նոան» մարզական հավաքն Ավստրիայում ավարտել է հաղթանակովՊրեմիեր լիգայի չեմպիոն «Նոան» Ավստրիայի մարզական հավաքն ավարտել է հաղթանակով: Հայաստանի գավաթակիրը չորրորդ ընկերական խաղում 2-1 հաշվով հաղթել է Սերբիայի ուժեղագույն լիգան ներկայացնող «Ժելեզնիչար Պանչևոյին»: Սանդրո Պերկովիչի թիմից գոլ են խփել ֆրանսիացի Վիրջիլ Պինսոնն ու 18-ամյա հարձակվող Զավեն Խուդավերդյանը: «Նոան» նախորդ երեք խաղերում ևս հաղթել էր: ...
12:21 01.07.2025
2025թ. 1-ին կիսամյակում պետական բյուջեի հարկային եկամուտներն ու տուրքերը ծրագրվածի նկատմամբ գերակատարվել են 6.5 մլրդ դրամով․ Փաշինյան2025թ. 1-ին կիսամյակում պետական բյուջեի հարկային եկամուտներն ու տուրքերը ծրագրվածի նկատմամբ գերակատարվել են 6.5 մլրդ դրամով։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Պետական բյուջե են մուտքագրվել 1 տրիլիոն 356 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, որոնք նախորդ տարվա 1-ին կիսամյակի համեմատ ավել են 14․2 տոկոսով կամ 168.4 միլիարդ դրամով։ Շնորհակալություն […] ...
12:17 01.07.2025
Այգում կանեփ կար, նկուղում` թմրանյութ. Աշտարակի համայնքային ոստիկանների բացահայտումըՀամայնքային ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները ստացել էին հավաստի տեղեկություն, որ աշտարակցի 54-ամյա մի տղամարդ այգում աճեցնում է կանեփ և ապօրինի պահում թմրանյութ: Հունիսի 27-ին տղամարդը ձերբակալվեց և տեղափոխվեց բաժին: Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում զննվեց Աշտարակի Թամազյան փողոցում գտնվող նրա բնակության վայրը: Այգում հայտնաբերվեց կանեփի 14 բույս, իսկ նկուղում` պոլիէթիլենային տոպրակ, […] ...
12:02 01.07.2025
Սուրեն Պապիկյանը հանդիպել է արտերկրում հավատարմագրված ՀՀ ռազմական կցորդների հետՀուլիսի 1-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ՊՆ վարչական համալիրում հանդիպել է արտերկրում հավատարմագրված ՀՀ ռազմական կցորդների հետ: Ռազմական կցորդները նախարարին ներկայացրել են կատարած աշխատանքի արդյունքները, անդրադարձել պաշտպանության ոլորտում համագործակցության ընթացքին, զարգացումներին և խնդիրներին։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ռազմական կցորդներին ներկայացրել է ԶՈՒ բարեփոխումների ընթացքը, ամփոփել հավաքի արդյունքները՝ տալով համապատասխան հանձնարարականներ։ ...