Էդմոն Մարուքյանը կառավարությանը կոչ է անում վերանայել հարկային օրենսգրքի ուժի մեջ մտնելու ժամկետը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 05 2024
  • $
    387.64
  • RUBLE
    4.24
  • 417.91
WEATHER
+11.09 oC

Էդմոն Մարուքյանը կառավարությանը կոչ է անում վերանայել հարկային օրենսգրքի ուժի մեջ մտնելու ժամկետը

18:34 05.12.2017

Խորհրդարանական հայտարարությունների ժամին ԵԼՔ խմբակցության անդամ Էդմոն Մարուքյանը հորդորեց կառավարությանը վերանայել նոր «Հարկային օրենսգրքի» ուժի մեջ մտնելու ժամկետները: Հիշեցնենք, որ նոր օրենսգիրքը ուժի մեջ կմտնի 2018 թվականի հունվարի մեկից, որի արդյունքում կբարձրանան բենզինի, ծխախոտի, ալկոհոլային խմիչքների, սեղմած գազի ակցիզային հարկերը: Պատգամավորի պնդմամբ այսօր Հայաստանի տնտեսությունը պատրաստ չէ հարկերի բարձրացմանը, քանի որ դա կունենա մուլտիպլիկատիվ էֆֆեկտ և կբերի գների կտրուկ աճի: 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նախագծերի ընդունմամբ կխստացվի սպանդանոցային գործունեության վերահսկողությունը

13:06 13.05.2024

Նախագծերի ընդունմամբ կխստացվի սպանդանոցային գործունեության վերահսկողությունը

Նախագծերի ընդունմամբ կխստացվի վերահսկողությունը, որն ուղղված է կանոնակարգելու սպանդանոցային գործունեությունը: Խախտումների հայտնաբերման պարագայում պետական վերահսկողություն իրականացնող պաշտոնատար անձը ստուգումների դեպքում կունենա իրավական հիմք` կասեցնելու կամ դադարեցնելու սպանդանոցային գործունեությունը: Նաեւ սահմանվում են լիազորող նորմեր, որպեսզի նոր մշակվող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի նախաբանում հնարավոր լինի սահմանել այն լիազորող նորմերը, որոնք լիազորում են Կառավարությանը` ընդունելու համապատասխան իրավական ակտերը: […] ...

Մայիսի 20-ից Երևանի մետրոպոլիտենի երթուղի դուրս կգա ընթացիկ վերանորոգված և երեք վագոնից բաղկացած շարժակազմ. Երևանի մետրոպոլիտեն

11:34 13.05.2024

Մայիսի 20-ից Երևանի մետրոպոլիտենի երթուղի դուրս կգա ընթացիկ վերանորոգված և երեք վագոնից բաղկացած շարժակազմ. Երևանի մետրոպոլիտեն

Ս․թ․ մայիսի 20-ից Երևանի մետրոպոլիտենի երթուղի դուրս կգա ընթացիկ վերանորոգված և երեք վագոնից բաղկացած շարժակազմ։ Շարժակազմը վերանորոգվել է 4 ամսում Երևանի մետրոպոլիտենի աշխատակիցների ուժերով։ Այն ուղևորների հարմարավետ երթևեկությունը կապահովի ևս 3,5 տարի։ Արդյունքում՝ գնացքների Էլ․ հավաքակայանում մետրոպոլիտենը կունենա 4 հատ 3 վագոններից բաղկացած շարժակազմ, ինչն էլ էապես կթեթևացնի վագոնների ծանրաբեռնվածությունը և ավելի հարմարավետ կդարձնի ուղևորափոխադրումը։ […] ...

Տարադրամի փոխարժեքները մայիսի 13-ին

11:17 13.05.2024

Տարադրամի փոխարժեքները մայիսի 13-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 387 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 390 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 415 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 420 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.14 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.2 դրամ: ...

ՀՀ սպառողների պաշտպանության մասին օրենսդրությունը կհամապատասխանեցվի ԵՄ ստանդարտներին. ՄՊՀ նախագահ

10:45 13.05.2024

ՀՀ սպառողների պաշտպանության մասին օրենսդրությունը կհամապատասխանեցվի ԵՄ ստանդարտներին. ՄՊՀ նախագահ

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը Գդանսկում մասնակցել է «Սպառողների պաշտպանության և օրենսդրության կիրարկման միջազգային ցանց» (ICPEN) կազմակերպության համաժողովին և բարձր մակարդակի հանդիպմանը։ Հայաստանի մրցակցային մարմնի ղեկավարը մասնակցել է շուկայում գորշ պատկերների միջոցով անբարեխիղճ մրցակցության դրսևորումների և դրանց դեմ արդյունավետ պայքարի վերաբերյալ պանելային քննարկմանը, որի ընթացքում ներկայացրել է տաքսի ծառայությունների մատուցման էլ. հարթակներում, առցանց վիճակախաղերի […] ...

Տարադրամի փոխարժեքները մայիսի 12-ին

10:45 12.05.2024

Տարադրամի փոխարժեքները մայիսի 12-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 387 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 390 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 415 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 422 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.15 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.28 դրամ: ...

Էկոնոմիկայի նախարարը Դետրոյթում մասնակցել է «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» ծրագրին

16:31 11.05.2024

Էկոնոմիկայի նախարարը Դետրոյթում մասնակցել է «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» ծրագրին

ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը ԱՄՆ Միչիգան նահանգի Դետրոյթ քաղաքում մասնակցել են «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» (ACE) ծրագրին։ Միջոցառման եզրափակիչ մասում Հայաստանը պաշտոնապես հայտարարվել է որպես ծրագրի հաջորդ հյուրընկալող երկիր։ ՀՀ-ն, որպես դիտորդ, երրորդ երկիրն է ԱՄՆ մայրցամաքից դուրս, որտեղ իրականացվելու է այս ծրագիրը։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, ողջունելով միջոցառման […] ...

BACK_TO_TOP