14:14 18.11.2019
ՀՀ առողջապահության նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ նոյեմբերի 18-ից մեկնարկում է հակաբիոտիկների նկատմամբ կայունության դեմ պայքարի համաշխարհային շաբաթը.
«Նոյեմբերի 18-ից մեկնարկում է հակաբիոտիկների նկատմամբ կայունության դեմ պայքարի համաշխարհային շաբաթը` «Հակաբիոտիկներ. Կիրառե՛լ պատշաճ» կարգախոսով: Հակաբիոտիկները կարևոր և արժեքավոր ռեսուրս են, այդ պատճառով ընտրված կարգախոսն արտացոլում է հակաբիոտիկների պատշաճ, նպատակային և միայն բժշկի նշանակմամբ օգտագործումը:
Հակաբիոտիկների նկատմամբ զարգացող կայունությունը գլոբալ խնդիր է, որը վերաբերվում է ողջ մարդկությանը և գլոբալ առումով սպառնալիք է հանրային առողջապահության համար: Կայունությունը զարգանում է, երբ մանրէները փոխվում են այնքան, որ հակաբիոտիկներն այլևս որևէ ազդեցություն չեն ունենում:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) վաղուց ահազանգում է, որ հակաբիոտիկների նկատմամբ զարգացող կայունության խնդիրը պարզապես կանխատեսում չէ, այն դրսևորվում է աշխարհի յուրաքանչյուր տարածաշրջանում և կարող է բացասաբար ազդել բոլորի վրա՝ անկախ տարիքից, սեռից, բնակության տարածաշրջանից:
Միջազգային տվյալների համաձայն` դեղակայուն վարակիչ հիվանդություններից տարեկան մահանում է 700 000 մարդ, և յուրաքանչյուր 90 վայրկյանում մահանում է 1 մարդ: Ամբողջ աշխարհում արտադրված հակաբիոտիկների 50%-ից ավելին օգտագործվում է գյուղատնտեսության ոլորտում` մասնավորապես որպես կերային հավելում:
Հայաստանն այս ուղղությամբ ձեռնարկել է անհրաժեշտ գործողություններ: 2015 թվականին կառավարության կողմից հաստատված «Հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության հսկողության և կանխարգելման ռազմավարության» շրջանակներում իրականացվել են բազմաթիվ միջոցառումներ, հետազոտություններ, ստեղծվել է հակամանրէային դեղերի մշտադիտարկման ռեգիստր, մայրաքաղաքի 4 հիվանդանոցում կատարվել են հակամանրէային դեղերի նշանակման օրինաչափությունների ուսումնասիրություններ:
Ինչպես յուրաքանչյուր տարի, այս տարի ևս քարոզարշավի նպատակն է հասցնել յուրաքանչյուրին և ամենուրեք, որ հակաբիոտիկների նկատմամբ կայունությունը համաշխարհային առողջապահության համար արդիական հիմնախնդիր է, բարձրացնել անհատների իրազեկությունը հակաբիոտիկների պատշաճ օգտագործման ուղղությամբ և ներգրավել առողջապահության և գյուղատնտեսության ոլորտի մասնագետներին` հակաբիոտիկների կայունության դեմ պայքարի խնդրի լուծման հարցում և նպաստել մոտեցումների փոփոխմանը, ինչպես նաև փոխանցել այն տեղեկությունը, որ պարզ գործողությունները կարող են բերել մեծ փոփոխությունների: Եվրոպական տարածաշրջանի երկրներում իրականացված տնտեսական գնահատման, կանխարգելիչ միջոցառումների իրականացումը նվազեցնում է թե մահվան դեպքերը, թե ֆինանսական ծախսը:
ԱՀԿ-ն կոչ է անում առողջապահության ոլորտի բոլոր մասնագետներին պայքարել հակաբիոտիկների նկատմամբ զարգացող կայունության դեմ` վարակի հսկողության և կանխարգելման պատշաճ միջոցառումների իրականացմամբ, ձեռքերի պատշաճ հիգիենայի ապահովմամբ, բժշկական կազմակերպություններում, ինչպես նաև ազգային մակարդակներում հակաբիոտիկների պատշաճ կիրառման ռազմավարությունների մշակմամբ և ներդրմամբ: Հակամանրէային դեղերի նկատմամբ կայունությունը նաև գյուղատնտեսության, սննդի անվտանգության խնդիր է, քանի որ անասնաբուծության, անասնաբուժության, թռչնաբուծության, ձկնաբուծության ոլորտներում հակամանրէային դեղերը կիրառվում են ոչ միայն բուժական նպատակներով, այլև կանխարգելման: Արդյունքում, դեղակայուն մանրէները կարող են կենդանիներից անցնել մարդուն՝ սննդային շղթայի միջոցով:
Ուստի, միայն համատեղ և արդյունավետ միջգերատեսչական համագործակցությամբ մենք կարող ենք զսպել հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության առաջացումը»:
21:34 30.06.2025
Ինչո՞ւ Մարուքյանը առաջարկեց Աջապահյանի, այլ ոչ թե Բագրատ Գալստանյանի թեկնածությունը«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն առաջարկում է վարչապետին իմպիչմենտ հայտնել և իր փոխարեն վարչապետի թեկնածու ներկայացնել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին: Հիշեցնենք, Շիրակի թեմի առաջնորդը կալանավորվեց ռազմական հեղաշրջում իրականացնելու կոչեր հնչեցնելու մեղադրանքով: Թեմային «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է Էդմոն Մարուքյանը: ...
21:29 30.06.2025
Արզական-Բջնի ավտոճանապարհին վթար է տեղի ունեցել, 6 մարդ տեղափոխվել է հիվանդանԿոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունիսի 30-ին ժամը 13:48-ին ահազանգ է ստացվել, որ Արզական-Բջնի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ: Ըստ Փրկարար ծառայության տարածած հաղորդագրության, դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ Արզական-Բջնի ավտոճանապարհի 2-րդ կմ-ի մոտակայքում բախվել է երկու «Opel» մակնիշի ավտոմեքենա:Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդները և չորս ուղևոր հոսպիտալացվել […] ...
21:22 30.06.2025
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները զրուցել են տարածաշրջանային զարգացումների շուրջՄԱԿ-ի Զարգացման ֆինանսավորման չորրորդ միջազգային համաժողովի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը զրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Նախագահներն անդրադարձել են տարածաշրջանային ընդհանուր իրավիճակին և զարգացումներին։ Մտքեր են փոխանակվել երկկողմ համագործակցության օրակարգային հարցերի շուրջ։ ...
21:13 30.06.2025
Կանադան վերսկսում է առևտրային բանակցությունները ԱՄՆ-ի հետԿանադան և Միացյալ Նահանգները վերսկսում են առևտրային բանակցությունները, կողմերին հաջողվում է ժամանակավորապես լուծել իրենց տարաձայնությունները։ Նախկինում Կանադան, ի պատասխան Թրամփի 25% մաքսատուրքերի, նախատեսում էր թվային ծառայությունների հարկ սահմանել ամերիկյան ընկերությունների վրա. ծրագիրը նախատեսում էր Amazon-ի, Google-ի և Meta-ի նման ընկերությունների կանադական շահույթի 3%-ը գանձել։ Հարկերը կկիրառվեին հետադարձ ուժով, այնպես որ ընկերությունները ստիպված կլինեին անմիջապես վճարել […] ...
21:06 30.06.2025
ՀՀ ժողովրդավարական արժեքները պետք է պաշտպանվեն՝ հիբրիդային սպառնալիքների և երկրի ներքին գործերին միջամտելու փորձերի պայմաններում. Կալասը՝ ՓաշինյանինՎարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, hանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների օրակարգին, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, իրավունքի գերակայության և կառավարման բարեփոխումների ուղղությամբ համագործակցության խորացման հնարավորություններին վերաբերող հարցեր:Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին՝ Հայաստանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար և […] ...