22:32 24.11.2019
13.000 դոլարով անգլիացի Բրենդոն Գրիմշոուն փոքր անմարդաբնակ կղզի էր գնել Սեյշելներում: Այդ ժամանակ նա մոտ 50 տարեկան էր, թողել էր թերթի խմբագրի աշխատանքը, ու որոշել էր նոր կյանք սկսել:
Կղզին, որը գնել էր Բրեդշոուն, որևէ մարդու ոտք չէր դիպել: Ինչպես որ հարկն է, նորօրյա Ռոբինզոնը աբորիգեններից մեկի հետ ընկերացավ: Նրա Ուրբաթի անունը Ռենե Լաֆորտեն էր:
Ռենեն և Բրենդոնը սկսեցին կարգի բերել կղզին: Ռենեն այդ ժամանակ հաճախ չէր այցելում կղզի, Բրենդոնն ապրում էր մենակ, որևէ տեղ չէր հեռանում այդտեղից: Համատեղ գործունեության 39 տարվա ընթացքում նրանք տնկեցին 16 հազար ծառ ու բարեկարգեցին 5 կմ արահետ: 2007-ին Ռենեն մահացավ: Բրենդոնը մնաց մենակ: Նա 81 տարեկան էր: Այդ ժամանակ արդեն կղզին գրավել էր ավելի քան 2000 նոր տեսակի թռչունների, հարյուրավոր հսկայական կրիաների, որոնք Սեյշելյան կղզիներում ոչնչացման եզրին էին:
Գրիմշոուի ջանքերով փոքրիկ կղզին հարստացավ ողջ Սեյշելյան կղզիների ֆաունայի տեսականու մեկ երրորդով: Մոլորակի մոռացված անկյունը դարձավ իսկական դրախտ: Իսկ մի քանի տարի առաջ Սաուդյան Արաբիայի արքայազնն առաջարկեց Գրիմշոուին 50 մլն դոլար այդ կղզու համար: Բայց Ռոբինզոնը հրաժարվեց վաճառել իր ձեռքերով ստեղծած դրախտը:
«Չեմ ուզում, որ կղզին դառնա հարուստների արձակուրդների անցկացման սիրած վայրը: Ավելի լավ է թող դառնա ազգային զբոսայգի, և բոլորը կարողանան վայելել այն»:
Եվ իսկապես, 2008 թվականին կղզին հայտարարվեց որպես ազգային զբոսայգի: Բրենդոն Գրիմշոուն մահացել է 2012 թվականին:
21:34 30.06.2025
Ինչո՞ւ Մարուքյանը առաջարկեց Աջապահյանի, այլ ոչ թե Բագրատ Գալստանյանի թեկնածությունը«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն առաջարկում է վարչապետին իմպիչմենտ հայտնել և իր փոխարեն վարչապետի թեկնածու ներկայացնել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին: Հիշեցնենք, Շիրակի թեմի առաջնորդը կալանավորվեց ռազմական հեղաշրջում իրականացնելու կոչեր հնչեցնելու մեղադրանքով: Թեմային «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է Էդմոն Մարուքյանը: ...
21:29 30.06.2025
Արզական-Բջնի ավտոճանապարհին վթար է տեղի ունեցել, 6 մարդ տեղափոխվել է հիվանդանԿոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունիսի 30-ին ժամը 13:48-ին ահազանգ է ստացվել, որ Արզական-Բջնի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ: Ըստ Փրկարար ծառայության տարածած հաղորդագրության, դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ Արզական-Բջնի ավտոճանապարհի 2-րդ կմ-ի մոտակայքում բախվել է երկու «Opel» մակնիշի ավտոմեքենա:Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդները և չորս ուղևոր հոսպիտալացվել […] ...
21:22 30.06.2025
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները զրուցել են տարածաշրջանային զարգացումների շուրջՄԱԿ-ի Զարգացման ֆինանսավորման չորրորդ միջազգային համաժողովի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը զրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Նախագահներն անդրադարձել են տարածաշրջանային ընդհանուր իրավիճակին և զարգացումներին։ Մտքեր են փոխանակվել երկկողմ համագործակցության օրակարգային հարցերի շուրջ։ ...
21:13 30.06.2025
Կանադան վերսկսում է առևտրային բանակցությունները ԱՄՆ-ի հետԿանադան և Միացյալ Նահանգները վերսկսում են առևտրային բանակցությունները, կողմերին հաջողվում է ժամանակավորապես լուծել իրենց տարաձայնությունները։ Նախկինում Կանադան, ի պատասխան Թրամփի 25% մաքսատուրքերի, նախատեսում էր թվային ծառայությունների հարկ սահմանել ամերիկյան ընկերությունների վրա. ծրագիրը նախատեսում էր Amazon-ի, Google-ի և Meta-ի նման ընկերությունների կանադական շահույթի 3%-ը գանձել։ Հարկերը կկիրառվեին հետադարձ ուժով, այնպես որ ընկերությունները ստիպված կլինեին անմիջապես վճարել […] ...
21:06 30.06.2025
ՀՀ ժողովրդավարական արժեքները պետք է պաշտպանվեն՝ հիբրիդային սպառնալիքների և երկրի ներքին գործերին միջամտելու փորձերի պայմաններում. Կալասը՝ ՓաշինյանինՎարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, hանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների օրակարգին, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, իրավունքի գերակայության և կառավարման բարեփոխումների ուղղությամբ համագործակցության խորացման հնարավորություններին վերաբերող հարցեր:Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին՝ Հայաստանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար և […] ...