16:31 18.11.2019
Պաշտոնական այցով Կատարի Պետությունում գտնվող ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ հյուրընկալվել է Կատարի ազգային գրադարանում, որը համարվում է Կատարի հիմնադրամի կառույցներից մեկը։
Նախագահն ու տիկին Նունե Սարգսյանը շրջել են գրադարանում, ծանոթացել այստեղ պահվող գրականությանը, հրատարակություններին, ինչպես նաև գրադարանում գործող՝ Ժառանգության թանգարանի ցուցանմուշներին, որոնք բացառիկ գրքեր են, ձեռագրեր, քարտեզներ, արաբական ու իսլամական մշակույթը ներկայացնող այլ արժեքավոր նյութեր։
Կատարի ազգային գրադարանի տնօրենի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել համագործակցել Մատենադարանի, ԳԱԱ-ի և Ազգային գրադարանի հետ, Հայաստանից գրքեր ուղարկեն` նաև արաբերեն թարգմանելու համար, հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը Դոհայից:
«Գրադարանի տնօրենի հետ պայմանավորվեցինք, որ իրենց կկապենք Մատենադարանի հետ: Վերադառնալով՝ կկազմակերպեմ, որ մեծ քանակությամբ հայկական գրքեր ուղարկվեն այստեղ, քանի որ, ամեն ինչից զատ, նրանք գրքերի մի մասը նաև թարգմանում են արաբերեն՝ ոչ թե կոմերցիոն նպատակներով, այլ որպես գիտության կամ ընթերցանության համար անհրաժեշտ գործիք,- նշել է նախագահը։ -Այս գրադարանի համագործակցությունը Հայաստանի ազգային գրադարանի և Մատենադարանի հետ արժեքավոր կլինի, քանի որ այստեղ հսկայական միջոցներ են ծախսվում գրականությունը թվայնացնելու, մատչելի դարձնելու և, ընդհանրապես, գրադարանային մշակույթը զարգացնելու համար: Կարծում եմ՝ սա լավագույն գրադարաններից մեկն է, որտեղ ես երբևիցե եղել եմ»,- ասել է նախագահը:
21:34 30.06.2025
Ինչո՞ւ Մարուքյանը առաջարկեց Աջապահյանի, այլ ոչ թե Բագրատ Գալստանյանի թեկնածությունը«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն առաջարկում է վարչապետին իմպիչմենտ հայտնել և իր փոխարեն վարչապետի թեկնածու ներկայացնել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին: Հիշեցնենք, Շիրակի թեմի առաջնորդը կալանավորվեց ռազմական հեղաշրջում իրականացնելու կոչեր հնչեցնելու մեղադրանքով: Թեմային «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է Էդմոն Մարուքյանը: ...
21:29 30.06.2025
Արզական-Բջնի ավտոճանապարհին վթար է տեղի ունեցել, 6 մարդ տեղափոխվել է հիվանդանԿոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունիսի 30-ին ժամը 13:48-ին ահազանգ է ստացվել, որ Արզական-Բջնի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ: Ըստ Փրկարար ծառայության տարածած հաղորդագրության, դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ Արզական-Բջնի ավտոճանապարհի 2-րդ կմ-ի մոտակայքում բախվել է երկու «Opel» մակնիշի ավտոմեքենա:Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդները և չորս ուղևոր հոսպիտալացվել […] ...
21:22 30.06.2025
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները զրուցել են տարածաշրջանային զարգացումների շուրջՄԱԿ-ի Զարգացման ֆինանսավորման չորրորդ միջազգային համաժողովի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը զրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Նախագահներն անդրադարձել են տարածաշրջանային ընդհանուր իրավիճակին և զարգացումներին։ Մտքեր են փոխանակվել երկկողմ համագործակցության օրակարգային հարցերի շուրջ։ ...
21:13 30.06.2025
Կանադան վերսկսում է առևտրային բանակցությունները ԱՄՆ-ի հետԿանադան և Միացյալ Նահանգները վերսկսում են առևտրային բանակցությունները, կողմերին հաջողվում է ժամանակավորապես լուծել իրենց տարաձայնությունները։ Նախկինում Կանադան, ի պատասխան Թրամփի 25% մաքսատուրքերի, նախատեսում էր թվային ծառայությունների հարկ սահմանել ամերիկյան ընկերությունների վրա. ծրագիրը նախատեսում էր Amazon-ի, Google-ի և Meta-ի նման ընկերությունների կանադական շահույթի 3%-ը գանձել։ Հարկերը կկիրառվեին հետադարձ ուժով, այնպես որ ընկերությունները ստիպված կլինեին անմիջապես վճարել […] ...
21:06 30.06.2025
ՀՀ ժողովրդավարական արժեքները պետք է պաշտպանվեն՝ հիբրիդային սպառնալիքների և երկրի ներքին գործերին միջամտելու փորձերի պայմաններում. Կալասը՝ ՓաշինյանինՎարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, hանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների օրակարգին, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, իրավունքի գերակայության և կառավարման բարեփոխումների ուղղությամբ համագործակցության խորացման հնարավորություններին վերաբերող հարցեր:Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին՝ Հայաստանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար և […] ...