Նյու Յորքում հանդիպել են Հայաստանի և Սիրիայի ԱԳՆ-ները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 08 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.79
  • 447.84
WEATHER
+23.09 oC

Նյու Յորքում հանդիպել են Հայաստանի և Սիրիայի ԱԳՆ-ները

14:55 23.09.2017

Նյու Յորքում աշխատանքային այցով գտնվող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 22-ի երեկոյան հանդիպել է Սիրիայի արտգործնախարար Վալիդ ալ-Մուալլեմի հետ:

ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ Հայաստանը ուշադրությամբ հետևում է Սիրիայում և տարածաշրջանում ծավալվող զարգացումներին՝ հույս հայտնելով, որ սիրիական ճգնաժամը կունենա շուտափույթ խաղաղ հանգուցալուծում: Նա հավելել է, որ Հայաստանն իր հնարավորությունների սահմաններում օժանդակել է սիրիացի ժողովրդին՝ մարդասիրական օգնություն առաքելով բարեկամ երկիր։

Սիրիայի ԱԳ նախարարը ներկայացրել է Սիրիայում ստեղծված իրավիճակի կարգավորման ուղղությամբ երկրի իշխանությունների կողմից ձեռնարկվող քայլերը, ահաբեկչական խմբավորումների դեմ իրականացվող պայքարը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Քոնոր Մաքգրեգորը հեռացվել է UFC-ի մարտիկների ցուցակից

10:33 16.08.2025

Քոնոր Մաքգրեգորը հեռացվել է UFC-ի մարտիկների ցուցակից

Իռլանդացի Քոնոր Մաքգրեգորը հեռացվել է UFC-ի մարտիկների ցուցակից; Այս մասին հաղորդում է UFC Roster Watch-ը: Իդեպ UFC-ի երկու քաշային կարգերի նախկին չեմպիոնն ավելի վաղ հանձնել էր իր առաջին դոպինգ թեստը և Դանա Ուայթը հաստատել էր, որ 37-ամյա Քոնորը կարող է մասնակցել Սպիտակ տան մրցաշարին։ Մաքգրեգորը 2021 թվականի հուլիսից հետո օկտագոն դուրս չի եկել: Իռլանդացին ունի […] ...

Թրամփը բարձր է գնահատել Ուկրաինայում խաղաղության հասնելու հավանականությունը

10:20 16.08.2025

Թրամփը բարձր է գնահատել Ուկրաինայում խաղաղության հասնելու հավանականությունը

Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայում կարգավորման վերաբերյալ համաձայնագրի կնքման «բավականին մեծ հավանականություն» կա։ «Մենք դա անելու բավականին մեծ հնարավորություն ունենք», – ասել է նա Fox News-ին տված հարցազրույցում՝ մեկնաբանելով հակամարտությունը լուծելու համար համաձայնագրի հավանականությունը։ ...

ՃՏՊ Գավառ-Սևան ավտոճանապարհին

10:10 16.08.2025

ՃՏՊ Գավառ-Սևան ավտոճանապարհին

Օգոստոսի 15-ին, ժամը 21։21-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գավառ-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Գավառ-Սևան ավտոճանապարհի մոտ 20-րդ կմ-ին բախվել են «BMW» և «HYUNDAI» մակնիշների ավտոմեքենաները․ «HYUNDAI» մակնիշի ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել, տուժածներ չկան։ […] ...

«Նոան» չի կարողացել հաղթահարել Ջիբրալթարի չեմպիոնի արգելքը

09:55 16.08.2025

«Նոան» չի կարողացել հաղթահարել Ջիբրալթարի չեմպիոնի արգելքը

Պրեմիեր լիգայի հաղթող «Նոան» ավարտել է պայքարն ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայում: Ջիբրալթարի չեմպիոն «Լինկոլն Ռեդ Իմպսի» դեմ որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում Պերկովիչի թիմը Աբովյանում 0-0 հաշիվն է գրանցել: Դիմակայության առաջին խաղում գրանցվել էր 1-1 հաշիվը: Հանդիպումը տեղափոխվել է լրացուցիչ ժամանակ, որտեղ ևս գոլ չի գրանցվել: Հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում «Նոան» պարտվել է 5-6 հաշվով: «Նոան» պայքարը […] ...

Թրամփը հայտարարություն է արել Պուտինի և Զելենսկու հանդիպման վերաբերյալ

09:45 16.08.2025

Թրամփը հայտարարություն է արել Պուտինի և Զելենսկու հանդիպման վերաբերյալ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կմասնակցի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հանդիպմանը, ասել է նա Fox News-ին տված հարցազրույցում։ «Ես այնտեղ կլինեմ», – ասել է Սպիտակ տան ղեկավարը։ Անքորիջում Ռուսաստանի և ԱՄՆ առաջնորդների միջև բանակցություններն ավարտվեցին գրեթե երեք ժամ հետո։ Կողմերը համաձայնության եկան ուկրաինական հակամարտության կարգավորման որոշ կետերի շուրջ։ […] ...

Թրամփը հայտարարել է, որ պետք է հաշվի առնել Ռուսաստանի միջուկային ներուժը

09:32 16.08.2025

Թրամփը հայտարարել է, որ պետք է հաշվի առնել Ռուսաստանի միջուկային ներուժը

Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանն ունի միջուկային մեծ ներուժ, և դա պետք է հաշվի առնել։ «Նրանք նաև միջուկային մեծ ներուժ ունեն։ Դա պետք է հարգվի», – ասել է նա Fox News-ին տված հարցազրույցում ՝ մեկնաբանելով Միացյալ Նահանգների և Ռուսաստանի միջուկային ներուժը։ ...

BACK_TO_TOP