14:00 19.11.2019
ԱԺ-ում քննարկվում է ՀՀ կառավարության ներկայացրած «Հայաստանի կառավարության և Դանիայի Թագավորության կառավարության միջև վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:
Դանիայի քաղաքացիներն ազատված են մուտքի վիզայից դեպի Հայաստան: Խոսքը ՀՀ քաղաքացիների մասին է: Համաձայնագրով նախատեսվում է դյուրացնել վիզայի տրամադրումը Դանիայի տարածք և Շենգենյան գոտու այլ պետություն՝ 180 օրից 90 օրը: Դիվանագիտական անձնագիր կրող ՀՀ քաղաքացիները մուտք կգործեն Դանիա առանց վիզայի: Մանրամասներ կան նշված նաև ՀՀ քաղաքացիների կատեգորիայի մասով: Խոսքը հիմնականում վերաբերում է ուսանողների փոխանակմանը, ազգականներին այցելությանը, հաշմանդամության աստիճան ունեցող ՀՀ քաղաքացիներին և այլն:
ՀՀ ԱԳ փոխնախարար Ավետ Ադոնցն ընդգծեց, որ հեղափոխությունից հետո վիզաների համար դիմումների բացասական պատասխանների քանակը խիստ կրճատվել է.
«Վիզաների տրամադրման նախապայմաններից է երկրի ներքին իրավիճակը, ժողովրդավարության որակը: Բացասական պատասխանների կրճատումը պայմանավորված է դրանով»:
Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Միքայել Զոլյանն արձանագրեց, որ վիճելի դրույթներ չկան: Նա Դանիայի հետ համաձայնագիրը կարևոր է համարում.
«Դանիան ԵՄ այն երկրներից է, որը բավական խիստ միգրացիոն քաղաքականություն է վարում: Այդ հարցում Դանիայի հետ աշխատելը գրավական է, որ մյուս երկրների հետ խնդիրներ չենք ունենա»:
Նա ընդգծեց նաև, որ դիվանագիտական անձնագրերի հետ կապված խնդիր չպետք է ունենանք:
21:34 30.06.2025
Ինչո՞ւ Մարուքյանը առաջարկեց Աջապահյանի, այլ ոչ թե Բագրատ Գալստանյանի թեկնածությունը«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն առաջարկում է վարչապետին իմպիչմենտ հայտնել և իր փոխարեն վարչապետի թեկնածու ներկայացնել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին: Հիշեցնենք, Շիրակի թեմի առաջնորդը կալանավորվեց ռազմական հեղաշրջում իրականացնելու կոչեր հնչեցնելու մեղադրանքով: Թեմային «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է Էդմոն Մարուքյանը: ...
21:29 30.06.2025
Արզական-Բջնի ավտոճանապարհին վթար է տեղի ունեցել, 6 մարդ տեղափոխվել է հիվանդանԿոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունիսի 30-ին ժամը 13:48-ին ահազանգ է ստացվել, որ Արզական-Բջնի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ: Ըստ Փրկարար ծառայության տարածած հաղորդագրության, դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ Արզական-Բջնի ավտոճանապարհի 2-րդ կմ-ի մոտակայքում բախվել է երկու «Opel» մակնիշի ավտոմեքենա:Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդները և չորս ուղևոր հոսպիտալացվել […] ...
21:22 30.06.2025
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները զրուցել են տարածաշրջանային զարգացումների շուրջՄԱԿ-ի Զարգացման ֆինանսավորման չորրորդ միջազգային համաժողովի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը զրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Նախագահներն անդրադարձել են տարածաշրջանային ընդհանուր իրավիճակին և զարգացումներին։ Մտքեր են փոխանակվել երկկողմ համագործակցության օրակարգային հարցերի շուրջ։ ...
21:13 30.06.2025
Կանադան վերսկսում է առևտրային բանակցությունները ԱՄՆ-ի հետԿանադան և Միացյալ Նահանգները վերսկսում են առևտրային բանակցությունները, կողմերին հաջողվում է ժամանակավորապես լուծել իրենց տարաձայնությունները։ Նախկինում Կանադան, ի պատասխան Թրամփի 25% մաքսատուրքերի, նախատեսում էր թվային ծառայությունների հարկ սահմանել ամերիկյան ընկերությունների վրա. ծրագիրը նախատեսում էր Amazon-ի, Google-ի և Meta-ի նման ընկերությունների կանադական շահույթի 3%-ը գանձել։ Հարկերը կկիրառվեին հետադարձ ուժով, այնպես որ ընկերությունները ստիպված կլինեին անմիջապես վճարել […] ...
21:06 30.06.2025
ՀՀ ժողովրդավարական արժեքները պետք է պաշտպանվեն՝ հիբրիդային սպառնալիքների և երկրի ներքին գործերին միջամտելու փորձերի պայմաններում. Կալասը՝ ՓաշինյանինՎարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, hանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների օրակարգին, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, իրավունքի գերակայության և կառավարման բարեփոխումների ուղղությամբ համագործակցության խորացման հնարավորություններին վերաբերող հարցեր:Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին՝ Հայաստանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար և […] ...