13:48 19.11.2019
Հայկական խոհանոցին նվիրված «Լավաշ» գրքի շնորհանդեսը տեղի ունեցավ Վաշինգտոնի Ամերիկյան պատմության ազգային թանգարանում: Միջոցառմանը գրքի համահեղինակները պատրաստեցին լավաշ ու մի շարք այլ հայկական ուտեստներ, հայտնում է «Ամերիկայի ձայն»-ը:
Վաշինգտոնում Ամերիկյան պատմության ազգային թանգարանը օրերս հյուրընկալել էր հայկական խոհանոցին նվիրված միջոցառում: «Լավաշ» անունը կրող գրքի համահեղինակներ Քեյթ Լեհին, Ջոն Լին և Արա Զադեն Սմիթսոնյան հիմնադրամի հովանու ներքո ցուցադրեցին, թե ինչպես են պատրաստվում հայկական լավաշը, ղափաման և ժինգյալով հացը: Միջոցառումը նվիրված էր հայկական խոհանոցի մասին գրքի շնորհանդեսին:
Սմիթսոնյան հիմնադրամի ներկայացուցիչ Հեյլի Բատվինի խոսքերով՝ գրքի շնորհանդեսն ու հայկական ուտեստների պատրաստումը անցած տարվա՝ Հայաստանին նվիրված սմիթսոնյան փառատոնի շարունակությունն է: Հայկական խոհանոցն այս ծրագրի կարևոր տարրերից է: Բատվինը վստահեցնում է՝ Սմիթսոնյան հիմնադրամը կշարունակի աշխատանքները հայ մշակութային ժառանգության ներկայացման հարցում:
«Այս գիրքն այն առաջին փորձերից է, որտեղ ներկայացված է, թե ինչպիսին է հայկական խոհանոցը»,- ասում է նա:
Գրքի համահեղինակ Արա Զադենը վստահ է՝ գիրքը կարևոր բաց է լրացնում ժամանակակից Հայաստանի խոհանոցն ավելի ճանաչելի դարձնելու համար: Հայաստանում եղած օրերին նա արձանագրել է զգալի տարբերություն Սփյուռքի ու Հայաստանի խոհանոցների միջև, բացառություններից է, թերևս, լավաշը:
«Լավաշը չափազանց կարևոր տեղ է զբաղեցնում հայկական մշակույթում: Այն առկա է հայկական յուրաքանչյուր հյուրասիրության սեղանի վրա, ուստի մենք որոշեցինք վերնագրել գիրքը «Լավաշ»,- ասում է Զադեն:
Մեկ այլ համահեղինակ Ջոն Լեհինին հայկական խոհանոցը հրապուրել է իր բազմազանությամբ: Նա այն բնութագրում է յուրահատուկ ամերիկյան տեսանկյունից, սակայն չափազանց համեղ ու ստեղծագործական: Հիմնական գաղափարն այն է, որ մի քանի բաղադրիչներից հնարավոր է բազմաթիվ ուտեստներ պատրաստել:
«Չափազանց ուրախ եմ, որ միջոցառմանը ներկա էին ոչ միայն հայեր, այլև այլազգիներ: Հույս ունենք, որ մեր գիրքը հասանելի կլինի նաև ոչ հայ ընթերցողին»,- շեշտում է Լին:
Իր հերթին Սան Ֆրանցիսկոյում բնակվող գրքի երրորդ համահեղինակ Քեյթ Լեհին, որը նաև տարբեր խոհանոցների մասին մի շարք գրքերի հեղինակ է, պատմում է, որ հայկական խոհանոցին ծանոթ է դեռևս մանկուց իր ամերիկահայ ընկերների միջոցով: Մշտապես տպավորված եմ եղել հայկական հյուրասիրությամբ, ընդգծում է նա: Վերջինս նախկինում զբաղվել է հայկական խոհանոցի ու ամերիկահայ ինքնության հետազոտմամբ:
2018 թվականի թավշյա հեղափոխության օրերին նա գտնվում էր Հայաստանում: «Լավաշ» գիրքը ներառել է որոշ դրվագներ նաև այդ օրերից:
«Մեր գրքում ներառել ենք նկարներ, թե ինչպիսի տոնակատարություն էր տիրում այդ օրերին Հայաստանի փողոցներում: Մարդիկ ամենուր խորոված էին պատրաստում փողոցներում ու հյուրասիրում միմյանց: Չնայած խորովածի բաղադրատոմսը կապ չունի թավշյա հեղափոխության հետ, սակայն ինձ համար խորովածը հաղորդակցվում է այս իրադարձության հետ»,- ասում է Քեյտ Լեհին:
Նույն օրը երեկոյան ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատանը կայացավ «Լավաշ» գրքի շնորհանդեսն ու այդ առիթով ընդունելություն: Հայաստանի դեսպան Վարուժան Ներսիսյանն իր խոսքում ընդգծեց նման միջոցառումների կարևորությունը հայկական մշակութային ժառանգության պահպանման համար, իսկ նախաձեռնության հեղինակները իրենց տպավորություններով կիսվեցին հայկական խոհանոցի ու Հայաստանի մասին:
21:34 30.06.2025
Ինչո՞ւ Մարուքյանը առաջարկեց Աջապահյանի, այլ ոչ թե Բագրատ Գալստանյանի թեկնածությունը«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն առաջարկում է վարչապետին իմպիչմենտ հայտնել և իր փոխարեն վարչապետի թեկնածու ներկայացնել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին: Հիշեցնենք, Շիրակի թեմի առաջնորդը կալանավորվեց ռազմական հեղաշրջում իրականացնելու կոչեր հնչեցնելու մեղադրանքով: Թեմային «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է Էդմոն Մարուքյանը: ...
21:29 30.06.2025
Արզական-Բջնի ավտոճանապարհին վթար է տեղի ունեցել, 6 մարդ տեղափոխվել է հիվանդանԿոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունիսի 30-ին ժամը 13:48-ին ահազանգ է ստացվել, որ Արզական-Բջնի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ: Ըստ Փրկարար ծառայության տարածած հաղորդագրության, դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ Արզական-Բջնի ավտոճանապարհի 2-րդ կմ-ի մոտակայքում բախվել է երկու «Opel» մակնիշի ավտոմեքենա:Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդները և չորս ուղևոր հոսպիտալացվել […] ...
21:22 30.06.2025
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները զրուցել են տարածաշրջանային զարգացումների շուրջՄԱԿ-ի Զարգացման ֆինանսավորման չորրորդ միջազգային համաժողովի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը զրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Նախագահներն անդրադարձել են տարածաշրջանային ընդհանուր իրավիճակին և զարգացումներին։ Մտքեր են փոխանակվել երկկողմ համագործակցության օրակարգային հարցերի շուրջ։ ...
21:13 30.06.2025
Կանադան վերսկսում է առևտրային բանակցությունները ԱՄՆ-ի հետԿանադան և Միացյալ Նահանգները վերսկսում են առևտրային բանակցությունները, կողմերին հաջողվում է ժամանակավորապես լուծել իրենց տարաձայնությունները։ Նախկինում Կանադան, ի պատասխան Թրամփի 25% մաքսատուրքերի, նախատեսում էր թվային ծառայությունների հարկ սահմանել ամերիկյան ընկերությունների վրա. ծրագիրը նախատեսում էր Amazon-ի, Google-ի և Meta-ի նման ընկերությունների կանադական շահույթի 3%-ը գանձել։ Հարկերը կկիրառվեին հետադարձ ուժով, այնպես որ ընկերությունները ստիպված կլինեին անմիջապես վճարել […] ...
21:06 30.06.2025
ՀՀ ժողովրդավարական արժեքները պետք է պաշտպանվեն՝ հիբրիդային սպառնալիքների և երկրի ներքին գործերին միջամտելու փորձերի պայմաններում. Կալասը՝ ՓաշինյանինՎարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, hանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների օրակարգին, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, իրավունքի գերակայության և կառավարման բարեփոխումների ուղղությամբ համագործակցության խորացման հնարավորություններին վերաբերող հարցեր:Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին՝ Հայաստանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար և […] ...