16:50 20.11.2019
Կատարի Պետության էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանին և ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը երեկ պաշտոնական զրույց են ունեցել էմիրի նստավայրում՝ դիվանում, հայտնում է The Peninsula-ն:
Նրանք քննարկել են երկկողմ հարաբերությունները և համագործակցությունը զարգացնելու և ընդլայնելու նոր հորիզոններ, հատկապես տնտեսության, առևտրի, ներդրումների, գյուղատնտեսության, տուրիզմի և սննդի անվտանգության ոլորտներում:
Կողմերը նաև տեսակետներ են փոխանակել երկկողմ մտահոգություն ներկայացնող հարցերի վերաբերյալ: Հանդիպմանը Կատարի կողմից ներկայացված են եղել բարձրաստիճան ներկայացուցիչներ՝ նախարարներ և Հայաստանի կողմից պաշտոնական պատվիրակության անդամներ:
Էմիրը ՀՀ նախագահի ժամանման առիթով պաշտոնական ընդունելություն է կազմակերպել:
Երկուշաբթի երեկոյան Դոհայում ՀՀ դեսպանության նոր գլխամասի բացման ժամանակ և Կատարի հայ համայնքի հետ հանդիպմանը ՀՀ նախագահը շնորհակալություն է հայտնել էմիրին, Կատարի կառավարությանը և Կատարի ժողովրդին՝ ջերմ և մեծահոգի ընդունելության համար՝ գոհունակություն հայտնելով երկու բարեկամական երկրների առանձնահատուկ հարաբերությունների համար:
1997 թվականի նոյեմբերի 5-ին դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր Հայաստանի և Կատարի միջև հարաբերությունները զարգացել են բազմաթիվ ուղղություններով: Հարաբերությունները ամրապնդվել են տարիների ընթացքում բարձրաստիճան պաշտոնյաների այցերի շնորհիվ՝ նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի` 2002 թվականի և Սերժ Սարգսյանի` 2009 և 2017 թվականների այցերի ժամանակ, որոնց ընթացքում պաշտոնական զրույցը կենտրոնացել է ինչպես երկկողմ հարաբերությունների, այնպես էլ խոշոր տարածաշրջանային և միջազգային հարցերի վրա:
18:11 31.07.2025
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնում Համայնքային ոստիկանության Մարտունու բաժնումՈստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ բնակչության կողմից շարունակվում են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումները: Հուլիսի 29-ին Զոլաքար գյուղի 52-ամյա մի բնակիչ Համայնքային ոստիկանության Մարտունու բաժին է ներկայացել «ՏՕԶ» հրացան, 20 տարբեր տեսակի փամփուշտներ, ինքնաձիգի պահունակ։ Տղամարդը հայտնել է, որ զենք-զինամթերքը պատկանել է հանգուցյալ հորը։ Ոստիկանությունից հորդորում են ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել՝ քրեական պատասխանատվությունից […] ...
17:50 31.07.2025
Որակավորման երրորդ փուլի բոլոր զույգերը․ Չեմպիոնների լիգաՀայտնի են դարձել Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի բոլոր զույգերը. «Մալմյո» (Շվեդիա) – «Կոպենհագեն» (Դանիա) «Շկենդիա 79» (Հյուսիսային Մակեդոնիա) – «Քարաբախ» (Ադրբեջան) «Դինամո Կիև» (Ուկրաինա) – «Պաֆոս» (Կիպրոս) «Լուդոգորեց» (Բուլղարիա) – «Ֆերենցվարոշ» (Հունգարիա) «Լեխ» (Լեհաստան) – «Ցրվենա Զվեզդա» (Սերբիա) «Զալցբուրգ» (Ավստրիա) – «Բրյուգե» (Բելգիա) «Կայրաթ» (Ղազախստան) – «Սլովան» (Սլովակիա) «Նիս» (Ֆրանսիա) – «Բենֆիկա» (Պորտուգալիա) «Ֆեներբահչե» […] ...
17:40 31.07.2025
Շրջակա միջավայրի նախարարն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ ԺակոբինԱյսօր Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբին և մշտական համակարգողի գրասենյակի ղեկավար Դենիս Բեսեդիչին։ Հանդիպմանը մասնակցել է նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը։ Հանդիպման հիմնական առանցքը 2026 թվականին Հայաստանում կայանալիք Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի՝ COP17-ի կազմակերպչական հարցերն էին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են համաժողովի կազմակերպման հիմնարար ուղղությունները՝ սկսած անցկացման […] ...
17:30 31.07.2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Ներքին Խնձորեսկ, Տեղ և Կոռնիձոր բնակավայրերՍյունիք կատարած մարզային այցի ընթացքում նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Ներքին Խնձորեսկ, Տեղ, Կոռնիձոր բնակավայրեր, զրուցել բնակիչների հետ, հետաքրքրվել վերջին շրջանում տարբեր հիմնախնդիրների լուծման ուղղությամբ իրականացված ծրագրերի մասին, պատասխանել բարձրացված հարցերին։ Հանրապետության նախագահը հարգանքի տուրք է մատուցել Ղարաբաղյան պատերազմներում զոհվածների հիշատակին և ծաղիկներ դրել Տեղում և Կոռնիձորում կանգնեցված հուշակոթողների մոտ։ ...
17:20 31.07.2025
Պետական սահմանն ապօրինի հատելու մեղադրանքով հետախուզվողը Վրաստանից տեղափոխվել է ՀայաստանՀուլիսի 29-ին Քրեական ոստիկանության գլխավոր վարչության օպերատիվ-ուղեկցող խմբի կողմից Վրաստանից Հայաստան է տեղափոխվել օտարերկրացի 20-ամյա մի երիտասարդ, որը 2024 թվականի ապրիլի 10-ից հետախուզվում էր պետական սահմանն ապօրինի հատելու մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։ 20-ամյա երիտասարդը ներկայացվել է Քրեական ոստիկանության Տավուշի մարզային վարչություն։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն […] ...