Ո՞վ է Միլանի հայկական եկեղեցի ներխուժած ադրբեջանցին. մանրամասներ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
31 07 2025
  • $
    383.82
  • RUBLE
    4.77
  • 439.01
WEATHER
+35.09 oC

Ո՞վ է Միլանի հայկական եկեղեցի ներխուժած ադրբեջանցին. մանրամասներ

16:06 21.11.2019

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Միլանում՝ հայկական եկեղեցում տեղի հայերի հետ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպմանը ադրբեջանցի բլոգեր ներկայացած անձնավորությունը` Աթա Աբդուլաևը, փորձել է սադրանք հրահրել։ Նա մտել է հայկական եկեղեցի և այնտեղ ադրբեջանական կեղծ քարոզչական ելույթ ունեցել:

Ընկերոջ հետ միասին նա ներխուժել է եկեղեցի և սկսել սադրիչ հարցեր տալ Նիկոլ Փաշինյանին՝ վարչապետի պատասխանի ընթացքում անընդհատ ընդհատելով նրան:

Պարզվում է, որ Աթա Աբդուլաևն Ադրբեջանում լայն շրջանակներին հայտնի է որպես Իլհամ Ալիևի իշխանության ակտիվիստ և աջակից:

«Իմ քաղաքացիական դիրքորոշումն է աջակցել մեր պետության ղեկավարի քաղաքականությանը: Ես փորձում եմ հնարավորինս աջակցել նրա բոլոր նախաձեռնություններին և հրամաններին»,- ասել է Աբդուլաևն իր մասին:

Ադրբեջանական ընդդիմությունը Աբդուլաևին վաղուց «քարոզիչ» էր անվանում իր «քաղաքացիական կեցվածքի» համար, շատերը նրան համարում են հետախուզության սպա:

Նա նշանավորվել է ընդդիմության դեմ ուղղված տարբեր սադրանքներով: Մասնավորապես, 2019-ի փետրվարին Աբդուլաևը մոտեցել է ադրբեջանական ընդդիմության առաջնորդներից մեկին՝ Ալի Քերիմլիին և սկսել հարցեր տալ նրա որդու մասին, որը սովորում է Լոնդոնում և բանակում չի ծառայում, «ինչպես Ալիևի որդին»:

Սակայն Աբդուլաևը չի սահմանափակվում միայն ընդդիմության վրա «բանավոր» հարձակումներով: Նա նաև աչքի է ընկել Բաքվում ընդդիմության բազմաթիվ ցույցերի ժամանակ, որոնց ժամանակ ոստիկանության ծառայողներին օգնել է «որսալ» Ալիևի իշխանությունից բողոքող ակտիվիստներին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնում Համայնքային ոստիկանության Մարտունու բաժնում

18:11 31.07.2025

Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնում Համայնքային ոստիկանության Մարտունու բաժնում

Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ բնակչության կողմից շարունակվում են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումները: Հուլիսի 29-ին Զոլաքար գյուղի 52-ամյա մի բնակիչ Համայնքային ոստիկանության Մարտունու բաժին է ներկայացել «ՏՕԶ» հրացան, 20 տարբեր տեսակի փամփուշտներ, ինքնաձիգի պահունակ։ Տղամարդը հայտնել է, որ զենք-զինամթերքը պատկանել է հանգուցյալ հորը։ Ոստիկանությունից հորդորում են ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել՝ քրեական պատասխանատվությունից […] ...

SHANTNEWS

18:00 31.07.2025

SHANTNEWS

Որակավորման երրորդ փուլի բոլոր զույգերը․ Չեմպիոնների լիգա

17:50 31.07.2025

Որակավորման երրորդ փուլի բոլոր զույգերը․ Չեմպիոնների լիգա

Հայտնի են դարձել Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի բոլոր զույգերը. «Մալմյո» (Շվեդիա) – «Կոպենհագեն» (Դանիա) «Շկենդիա 79» (Հյուսիսային Մակեդոնիա) – «Քարաբախ» (Ադրբեջան) «Դինամո Կիև» (Ուկրաինա) – «Պաֆոս» (Կիպրոս) «Լուդոգորեց» (Բուլղարիա) – «Ֆերենցվարոշ» (Հունգարիա) «Լեխ» (Լեհաստան) – «Ցրվենա Զվեզդա» (Սերբիա) «Զալցբուրգ» (Ավստրիա) – «Բրյուգե» (Բելգիա) «Կայրաթ» (Ղազախստան) – «Սլովան» (Սլովակիա) «Նիս» (Ֆրանսիա) – «Բենֆիկա» (Պորտուգալիա) «Ֆեներբահչե» […] ...

Շրջակա միջավայրի նախարարն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբին

17:40 31.07.2025

Շրջակա միջավայրի նախարարն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբին

Այսօր Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբին և մշտական համակարգողի գրասենյակի ղեկավար Դենիս Բեսեդիչին։ Հանդիպմանը մասնակցել է նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը։ Հանդիպման հիմնական առանցքը 2026 թվականին Հայաստանում կայանալիք Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի՝ COP17-ի կազմակերպչական հարցերն էին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են համաժողովի կազմակերպման հիմնարար ուղղությունները՝ սկսած անցկացման […] ...

Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Ներքին Խնձորեսկ, Տեղ և Կոռնիձոր բնակավայրեր

17:30 31.07.2025

Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Ներքին Խնձորեսկ, Տեղ և Կոռնիձոր բնակավայրեր

Սյունիք կատարած մարզային այցի ընթացքում նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Ներքին Խնձորեսկ, Տեղ, Կոռնիձոր բնակավայրեր, զրուցել բնակիչների հետ, հետաքրքրվել վերջին շրջանում տարբեր հիմնախնդիրների լուծման ուղղությամբ իրականացված ծրագրերի մասին, պատասխանել բարձրացված հարցերին։ Հանրապետության նախագահը հարգանքի տուրք է մատուցել Ղարաբաղյան պատերազմներում զոհվածների հիշատակին և ծաղիկներ դրել Տեղում և Կոռնիձորում կանգնեցված հուշակոթողների մոտ։ ...

Պետական սահմանն ապօրինի հատելու մեղադրանքով հետախուզվողը Վրաստանից տեղափոխվել է Հայաստան

17:20 31.07.2025

Պետական սահմանն ապօրինի հատելու մեղադրանքով հետախուզվողը Վրաստանից տեղափոխվել է Հայաստան

Հուլիսի 29-ին Քրեական ոստիկանության գլխավոր վարչության օպերատիվ-ուղեկցող խմբի կողմից Վրաստանից Հայաստան է տեղափոխվել օտարերկրացի 20-ամյա մի երիտասարդ, որը 2024 թվականի ապրիլի 10-ից հետախուզվում էր պետական սահմանն ապօրինի հատելու մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։ 20-ամյա երիտասարդը ներկայացվել է Քրեական ոստիկանության Տավուշի մարզային վարչություն։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն […] ...

BACK_TO_TOP