Թուրքիայում Գերմանիայի դեսպանության աշխատակցի են ձերբակալել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 06 2025
  • $
    384.47
  • RUBLE
    4.90
  • 450.83
WEATHER
+30.09 oC

Թուրքիայում Գերմանիայի դեսպանության աշխատակցի են ձերբակալել

18:50 21.11.2019

Թուրքիայում ձերբակալել են Գերմանիայի դեսպանության միջնորդությամբ այնտեղ աշխատող մի իրավաբանի, որը ուսումնասիրում էր հնարավոր քաղհալածյալների գործերը։ Իրավաբանը պետք է եզրակացություն տար, թե Գերմանիան կարող է քաղաքական ապաստան տալ այդ մարդկանց, որոնք դիմել են գերմանական իշխանություններին նման խնդրանքով։

Թուրքական իշխանությունները հենց այս աշխատանքների համար էլ ձերբակալել են իրավաբանին։ Կալանավորումը տեղի է ունեցել դեռ սեպտեմբերին, սակայն կողմերից ոչ մեկը չի բարձրաձայնել այդ մասին։ Ավելի ուշ գերմանական մամուլում թեմայի հայտնվելուց հետո Գերմանիայի ԱԳՆ-ից վստահեցրել են, որ իրենք աշխատում են իրավաբանին ազատելու ուղղությամբ։

Իրավաբանին թուրքական իշխանությունները մեղադրում են լրտեսության մեջ։ Իրավապաշտպանները անհանգստանում են, որ նրա ձերբակալության պահին նրա մոտ եղել են հենց քաղաքական ապաստան հայցողների մասին փաստաթղթեր, որոնք կարող են վտանգել հենց հայցերը ներկայացնողներին։

Նրանց թվում են, ըստ մամուլի հրապարակումների, քրդական կազմակերպությունների ակտիվիստներ, ինչպես նաև Գյուլենական շարժման անդամներ։ Այս երկու կառույցների հետ կապ ունեցողներին Թուրքիայում հաճախ դատում են ահաբեկչության  մեղադրանքներով։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թիկնիզյանը մասնակցել է «Զենիթի» դեմ ընկերական հանդիպմանը

18:48 30.06.2025

Թիկնիզյանը մասնակցել է «Զենիթի» դեմ ընկերական հանդիպմանը

«Ցրվենա Զվեզդան» ընկերական խաղում 0-3 հաշվով պարտվել է «Զենիթին»։ Սոչիի «Ֆիշտ» ստադիոնում կայացած խաղում Սերբիայի չեմպիոնի մեկնարկային կազմում էր թիմի նորեկ, Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը։ Նա փոխարինվել է 82-րդ րոպեին։ «Ցրվենա Զվեզդան» հաջորդ ընկերական հանդիպումը կանցկացնի հուլիսի 4-ին Ավստրիայի երկրորդ լիգան ներկայացնող «Ամշթեթենի» հետ։ ...

Բելգրադում ցուցարարները փակել են փողոցները և բարիկադներ կառուցել

18:42 30.06.2025

Բելգրադում ցուցարարները փակել են փողոցները և բարիկադներ կառուցել

Ոստիկանության և հակակառավարական ցուցարարների միջև անցած գիշեր բախումներ են տեղի ունեցել Բելգրադի կենտրոնում, որի հետևանքով  տասնյակ մարդիկ են վիրավորվել և ձերբակալվել։ Անկարգությունները սկսվել են արտահերթ ընտրությունների պահանջով անցկացված բողոքի ցույցից հետո, որին տասնյակ հազարավոր մարդիկ են մասնակցել։ Բախումները ճնշելու համար ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառել, այդ թվում՝ լուսաձայնային նռնակներ։ Ցուցարարները պահանջել են արտահերթ խորհրդարանական ընտրություններ և […] ...

8 կիլոգրամից ավելի կանեփի բույս և մարիխուանայի նմանվող զանգված. բացահայտում Արմավիրում

18:35 30.06.2025

8 կիլոգրամից ավելի կանեփի բույս և մարիխուանայի նմանվող զանգված. բացահայտում Արմավիրում

Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Խորոնք գյուղի մի բնակիչ տանը պահում է կանեփի բույսեր և չորացրած-մանրացրած զանգված: Տեղեկությունը ստուգվել և հաստատվել է: Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում հունիսի 26-ին` ժամը 17-ին, զննություն է կատարվել Խորոնք գյուղի բնակիչ 35-ամյա տղամարդու տանը: Տանիքում հայտնաբերվել են մոտ յոթուկես կիլոգրամ կանեփի […] ...

«Փյունիկը» հաղթել է վրացական «Գարեջիին»

18:27 30.06.2025

«Փյունիկը» հաղթել է վրացական «Գարեջիին»

«Փյունիկն» ընկերական խաղում 2-0 հաշվով հաղթել է Վրաստանի առաջնության բարձրագույն խմբում հանդես եկող «Գարեջիին»։ Գոլերի հեղինակ են դարձել Լևոն Պետրոսյանն ու Ալեքսանդր Միլկովիչը։ Երևանյան ակումբը Վրաստանի ուսումնամարզական հավաքի վերջին ընկերական հանդիպումը կանցկացնի հուլիսի 3-ին՝ «Սամգուրալիի» հետ։ ...

Մարալիկում երկու անձի դանակահարած փարաքարցին ձերբակալվել է օդանավակայանում

18:20 30.06.2025

Մարալիկում երկու անձի դանակահարած փարաքարցին ձերբակալվել է օդանավակայանում

Հունիսի 28-ին` ժամը 21:08-ին, Ոստիկանության Շիրակի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն ստացվել է հաղորդում, որ շտապօգնության խումբը Մարալիկ քաղաքի Շահինյան փողոցից «որովայնի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ «Գյումրի» բժշկական կենտրոն է տեղափոխել Մարալիկի բնակիչ 40-ամյա տղամարդու: Քիչ անց ստացվել է նոր հաղորդում. «որովայնի թափանցող վնասվածք» ախտորոշմամբ նույն հասցեից նույն բժշկական կենտրոն էր դիմել մեկ այլ մարալիկցի` 46-ամյա տղամարդ: […] ...

Իրանը մտադիր է շարունակել բանակցությունները «Եվրաեռյակի»-ի հետ

18:14 30.06.2025

Իրանը մտադիր է շարունակել բանակցությունները «Եվրաեռյակի»-ի հետ

Իրանը մտադիր է շարունակել բանակցությունները «Եվրաեռյակի» երկրների (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա և Գերմանիա) հետ, սակայն խորհրդակցությունների հաջորդ փուլի ամսաթիվը դեռևս որոշված ​​չէ, ասել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։ «Այս երեք երկրի հետ շփումներն ու բանակցությունները շարունակվում են։ Ինչ վերաբերում է դրանց շարունակությանը, ինչպես արդեն նշվել է, բանակցությունները տեղի են ունեցել անցյալ շաբաթ, […] ...

BACK_TO_TOP