23:45 21.11.2019
Մրցանակաբաշխության կոմիտեն հրապարակել է Grammy-2020թ-ի մրցանակակիրների ցանկը: Անվանակարգերում ներկայացված լինելու թվով առաջատարն այս տարի 31-ամյա ամերիկացի երգչուհի Լիզզոն է: Նա ներկայացված է 8 անվանակարգերում, գրում է Billboard-ը:
«Նոր լավագույն կատարող» անվանակարգում հավակնորդների թվում են հայտնվել ամերիկացի երգչուհիներ Բիլի Այլիշը, Մեգի Ռոջերսը և Լիզզոն (Մելիսա Վիվիան Ջեֆերսոն), ռեփեր Lil Nas X-ը, Black Pumas և Tank խմբերը, իսպանացի երգչուհի Ռոսալիան, բրիտանուհի Յոլան։
«Տարվա ձայնագրություն» անվանակարգում 8 թեկնածու է ներկայացված։ Նրանց թվում են Bon Iver խումբը՝ Hey ստեղծագործությամբ, Բիլի Այլիշը Bad Guy երգով, ամերիկուհի Արիանա Գրանդեն՝ 7 Rings երգով, Գաբրիելա Ուիլսոնը՝ Hard Place ստեղծագործությամբ, ամերիկացի սոուլ-կատարող Խալիդը՝ Talk երգով, Lil Nas X-ը՝ Old Town Road երգով, Լիզզոն՝ Truth Hurts և Post Malone և Սուեյ Լի ռեփերները Sunflower երգով։
«Տարվա երգ» անվանակարգում ներկայացվել են Լեդի Գագայի Always Remember Us This Way, Թեյլոր Սվիֆթի Lover, Բիլի Այլիշի Bad Guy, Լյուսիա Կապալդիի Someone You Loved երգերը։
«Գրեմմի» 62-րդ մրցանակաբաշխությունը տեղի կունենա 2020-ի հունվարի 26-ին Լոս Անջելեսում։ Արարողությունը վարելու է Ալիշա Կիզը:
18:42 30.06.2025
Բելգրադում ցուցարարները փակել են փողոցները և բարիկադներ կառուցել17:02 30.06.2025
Քննարկվել է «Բարձրագույն կրթության և գիտության» օրենքի նախագիծը18:27 30.06.2025
«Փյունիկը» հաղթել է վրացական «Գարեջիին»«Փյունիկն» ընկերական խաղում 2-0 հաշվով հաղթել է Վրաստանի առաջնության բարձրագույն խմբում հանդես եկող «Գարեջիին»։ Գոլերի հեղինակ են դարձել Լևոն Պետրոսյանն ու Ալեքսանդր Միլկովիչը։ Երևանյան ակումբը Վրաստանի ուսումնամարզական հավաքի վերջին ընկերական հանդիպումը կանցկացնի հուլիսի 3-ին՝ «Սամգուրալիի» հետ։ ...
18:20 30.06.2025
Մարալիկում երկու անձի դանակահարած փարաքարցին ձերբակալվել է օդանավակայանումՀունիսի 28-ին` ժամը 21:08-ին, Ոստիկանության Շիրակի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն ստացվել է հաղորդում, որ շտապօգնության խումբը Մարալիկ քաղաքի Շահինյան փողոցից «որովայնի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ «Գյումրի» բժշկական կենտրոն է տեղափոխել Մարալիկի բնակիչ 40-ամյա տղամարդու: Քիչ անց ստացվել է նոր հաղորդում. «որովայնի թափանցող վնասվածք» ախտորոշմամբ նույն հասցեից նույն բժշկական կենտրոն էր դիմել մեկ այլ մարալիկցի` 46-ամյա տղամարդ: […] ...
18:14 30.06.2025
Իրանը մտադիր է շարունակել բանակցությունները «Եվրաեռյակի»-ի հետԻրանը մտադիր է շարունակել բանակցությունները «Եվրաեռյակի» երկրների (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա և Գերմանիա) հետ, սակայն խորհրդակցությունների հաջորդ փուլի ամսաթիվը դեռևս որոշված չէ, ասել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։ «Այս երեք երկրի հետ շփումներն ու բանակցությունները շարունակվում են։ Ինչ վերաբերում է դրանց շարունակությանը, ինչպես արդեն նշվել է, բանակցությունները տեղի են ունեցել անցյալ շաբաթ, […] ...
18:06 30.06.2025
UFC-ի նախագահը նշել է Մախաչև – Մադալենա տիտղոսային մենամարտի վայրըUFC-ի նախագահ Դանա Ուայթը հայտարարել է, որ կիսամիջին քաշային կարգի տիտղոսի համար մենամարտը, որտեղ օկտագոն դուրս կգան ռուսաստանցի Իսլամ Մախաչևն ու ավստրալացի Ջեք Դելա Մադալենան, կանցկացվի Նյու Յորքում կայանալիք մրցաշարում։ Այս մասին հաղորդում է FightTime-ը: Մրցաշարի անցկացման ժամկետը դեռևս հայտնի չէ: «Երբ մենք մրցաշար ենք անցկացնում Նյու Յորքում՝ «Մեդիսոն Սքուեր Գարդենում», միշտ հատուկ իրադարձություն է […] ...
17:54 30.06.2025
Գևորգ Պապոյանը Հռոմում հանդիպել է Վրաստանի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի նախարարի հետՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Հռոմում՝ ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) համաժողովի շրջանակում, հանդիպել է Վրաստանի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի նախարար Դավիթ Սոնգուլաշվիլիի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Վրաստանի տարածքով հայկական կոնյակով բեռնված մեքենաների (Armenian Brandy) արագ և անխոչընդոտ անցմանը վերաբերող հարցեր։ Անդրադարձ է կատարվել նաև հայ-վրացական տնտեսական օրակարգի ընդլայնման և փոխգործակցության խորացման […] ...