MOODY-ը նվազեցրել է Մեծ Բրիտանիայի տնտեսական վարկանիշը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 05 2025
  • $
    389.94
  • RUBLE
    4.80
  • 443.01
WEATHER
+17.09 oC

MOODY-ը նվազեցրել է Մեծ Բրիտանիայի տնտեսական վարկանիշը

15:29 23.09.2017

Միջազգային վարկանիշային MOODY’S ընկերությունը նվազեցրել է Մեծ Բրիտանիայի տնտեսական վարկանիշը AA1-ից իջեցնելով մինչև AA2: Դա կապված է հիմնականում Մեծ Բրիտանիայի-ի հետ, ըստ որի Միացյալ թագավորությունը դուրս է գալիս Եվրոմիությունից: Բրիտանիայի իշխանությունները որոշել են մինչև 2019 թվականի վերջ վերջնականապես լքել Եվրոպական տնտեսական գոտին, ինչպես նաև եվրոպական մաքսային միությունը:

Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը երեկ հայտնել էր, որ Բրեքզիթից հետո Մեծ Բրիտանիան չի կարող հարմարվել ոչ Եվրոպական տնտեսական գոտու անդամության մոդելը, ոչ էլ Կանադայի հետ ԵՄ առեվտրային համաձայնագրի մոդելը: Իսկ նոր մոդելի ու անցումային փուլի համար Բրիտանիային անհրաժեշտ է մոտ երկու տարի:

MOODY’S ընկերության որոշման վրա ազդել է նաև Բրիտանիայի 2018 թվականի բյուջետային  փոփոխությունը: Ըստ կանխատեսումների՝ Միացյալ թագավորության 2018-ի արտաքին պարտքը կաճի ու կհասնի ԱԱՀ-ի 90%-ին, իսկ 2019 թվականին՝  93%-ին, ինչը կբերի երկրի տնտեսության աճի անկման:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վարդենիս գյուղում այրվել է անասնակեր

23:19 01.05.2025

Վարդենիս գյուղում այրվել է անասնակեր

Մայիսի 1-ին, ժամը 19:17-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդենիս գյուղի «Համալիր» կոչվող տարածքում այրվում է անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։33-ին, մարվել՝ 20։48-ին։ Այրվել է մոտ 200 հակ անասնակեր: ...

Թրամփը կոչ է արել դադարեցնել իրանական նավթի գնումները

23:11 01.05.2025

Թրամփը կոչ է արել դադարեցնել իրանական նավթի գնումները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել դադարեցնել իրանական նավթի և նավթաքիմիական արտադրանքի բոլոր գնումները՝ սպառնալով խախտողներին երկրորդական պատժամիջոցներով։ «Իրանական նավթի կամ նավթաքիմիական արտադրանքի բոլոր գնումները պետք է անհապաղ դադարեցվեն։ Իրանից ցանկացած քանակությամբ նավթ կամ նավթաքիմիական արտադրանք գնող ցանկացած երկիր կամ անձ կենթարկվի անհապաղ երկրորդական պատժամիջոցների», – գրել է նախագահը իր Truth Social էջում։ Թրամփը […] ...

Ի՞նչ է անելու Բենիամին Նեթանյահուն Բաքվում 5 օր շարունակ

23:03 01.05.2025

Ի՞նչ է անելու Բենիամին Նեթանյահուն Բաքվում 5 օր շարունակ

Պաշտոնապես հաստատվել է Իսրաելի վարչապետի Բաքու կատարելիք այցի մասին տեղեկությունը: Բենիամին Նեթանյահուն Ադրբեջանի մայրաքաղաք կմեկնի մայիսի 7-ն: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը՝  պատասխանելով նախ հարցին, թե ի՞նչ է հայտնի այցի ծրագրի մասին։ «Սա Նեթանյահուի 3-րդ այցն է Ադրբեջան։ Մինչ այդ նա Բաքվում եղել է 1997 և 2016 թվականին։ Գիտենք, որ Նեթանյահուի դեմ Միջազգային […] ...

Թրամփ. Ուոլցը կնշանակվի ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան

22:44 01.05.2025

Թրամփ. Ուոլցը կնշանակվի ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան

Սպիտակ տան ազգային անվտանգության գծով ներկայիս խորհրդական Մայք Ուոլցը կնշանակվի ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ​​ներկայացուցիչ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: «Ուրախ եմ հայտարարել, որ Մայք Ուոլցին կառաջադրեմ Միավորված Ազգերի Կազմակերպությունում ԱՄՆ հաջորդ դեսպանի պաշտոնում: Մարտադաշտում համազգեստով, Կոնգրեսում և որպես իմ ազգային անվտանգության խորհրդական՝ Մայք Ուոլցը քրտնաջան աշխատել է մեր երկրի շահերը առաջին տեղում […] ...

Microsoft-ը հայտարարել է՝ երբ կդադարեցի Skype-ի աշխատանքը

22:38 01.05.2025

Microsoft-ը հայտարարել է՝ երբ կդադարեցի Skype-ի աշխատանքը

Microsoft-ը հայտարարել է, որ Skype հարթակը կփակվի մայիսի 5-ին։ Այս փոփոխությունը կազդի Skype-ի ինչպես անվճար, այնպես էլ վճարովի օգտատերերի վրա, բայց ոչ Skype for Business-ի վրա։ Ընկերությունը նախկինում հայտարարել էր, որ մայիսին կդադարեցնի հարթակի աջակցությունը, իսկ օգտատերերի հաշիվները կտեղափոխվեն Microsoft Teams ծառայություն։ «Դուք կարող եք շարունակել օգտագործել Skype-ը մինչև մայիսի 5-ը», – ասվում է Microsoft-ի […] ...

Ամեն ինչ կենտրոնացնելով Երևանում դատարկում ենք գյուղերը․ զրույց Հայաստանի Արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանի հետ

22:26 01.05.2025

Ամեն ինչ կենտրոնացնելով Երևանում դատարկում ենք գյուղերը․ զրույց Հայաստանի Արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանի հետ

Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրվա առիթով «Հեռանկարն» այսօր հյուրընկալել էր Հայաստանի Արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանին։ Անդրադարձ է եղել Հայաստանում գրանցված աշխատատեղերի և գործազրկության վերաբերյալ վիճակագրական տվյալներին, աշխատողների իրավունքների պաշտպանությանը, «Նվազագույն աշխատավարձը և սոցիալ-տնտեսական իրողությունները Հայաստանի Հանրապետությունում» հետազոտության արդյունքներին, աշխատաշուկայի անհավասար բաշխվածությանը, մասնավորապես այն փաստին, որ գրեթե ամբողջ տնտեսությունը, հիմնարկ-ձեռնարկությունները կենտրոնացած են Երևանում։ «Սա խնդիր […] ...

BACK_TO_TOP