Մենք երկրում թշնամիներ չունենք. «Վերնատուն» ակումբի հայտարարությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.85
  • 437.46
WEATHER
+22.09 oC

Մենք երկրում թշնամիներ չունենք. «Վերնատուն» ակումբի հայտարարությունը

16:01 22.11.2019

«Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբը հայտարարություն է տարածել օրեր առաջ անցկացված համաժողովի վերաբերյալ:

Հայտարարությունն ամբողջությամբ` ստորև.

«Նոյեմբերի 15-ին տեղի ունեցավ «Վերնատուն» հասարակական–քաղաքական ակումբի համաժողովը: Ակումբի անդամներից բացի, հրավիրված էին արտախորհրդարանական քաղաքական ուժերի, փորձագիտական շրջանակների, քաղաքացիական հասարակության բազմաթիվ ներկայացուցիչներ։

Օրակարգում հանրային հնչեղության հարցեր էին․

· Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացը մտնում է փակուղի՝ մեծացնելով պատերազմի վտանգը (ի՞նչ անել),

· Հանրության այս աստիճան պառակտումը ազգային անվտանգության սպառնալիք է (ինչպե՞ս հաղթահարել),

· Դատաիրավական համակարգը, Սահմանադրական դատարանը ենթարկվում են բիրտ ճնշումների, փորձ է արվում օրենսդիր և գործադիր իշխանությունների վրա հաստատված անձնիշխանությունը տարածել նաև իշխանության այս ճյուղի վրա, ինչը հակասում է իրավական–ժողովրդավարական պետության սկզբունքներին (ինչպե՞ս թույլ չտալ):

Գնահատելով համաժողովում հնչած ելույթների որակն ու արդիականությունը՝ ակումբը արձանագրում է․

Ստանալով հիմնարար բարեփոխումներ անելու հանրային լայն աջակցություն՝ գործող իշխանությունն ընթացել և ընթանում է այդ ռեսուրսի մսխման, անպտուղ պոպուլիզմի, տված խոստումներին հակասող ճանապարհով։ Արդյունքում նվազել է Հայաստանի ու Արցախի անվտանգության մակարդակը, պետական կառավարման համակարգը արդյունավետ չէ, չեն գործում զսպումների ու հակակշիռների մեխանիզմները, առկա է անձնիշխանության իրական վտանգ:

Մեկնելով այս հաստատումներից՝ «Վերնատուն»-ն առաջադրում է հետևյալ քայլերն ու պահանջները․

Արցախ

1. ԼՂ հակամարտության կարգավորման հիմքը արցախահայության ինքնորոշման իրավունքն է։ Պաշտոնական Երևանը պետք է դադարեցնի Արցախի ինքնորոշման իրավունքին հակասող որևէ հայտարարություն հնչեցնել, ինչպես նաև պետք է զերծ մնա իրարամերժ տեսակետներ հայտնելուց։ Բացառել հակամարտության կարգավորման որևէ փաստաթղթի կամ  տարբերակի նույնիսկ քննարկում, որը չի ամրագրում Արցախի Հանրապետության քաղաքական կարգավիճակ Ադրբեջանի կազմից դուրս։

2. Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչումը ոչ միայն Հայաստանի Հանրապետության, այլև համայն հայության առաջնահերթ խնդիրն է։

3. ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցություններ վերադարձնել Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի օրակարգը։

4. Անթույլատրելի է Արցախի ներքաղաքական գործընթացներին, առաջիկա համապետական ընտրություններին միջամտելու ցանկացած փորձ։

Հանրային մթնոլորտ

1. Դադարեցնել իշխանության ամենաբարձր մակարդակով խրախուսվող ատելության քարոզը։

2. Վերջ տալ հանրությունը, քաղաքական ուժերին, քաղաքացիական հասարակությունը, լրատվամիջոցներին հեղափոխականների ու հակահեղափոխականների, մերոնք–ձերոնքի բաժանելու հռետորաբանությանը և գործելաոճին։

3. Դատապարտել ազգային–պետական արժեհամակարգի (հայոց լեզու, պատմություն, եկեղեցի, մշակույթ, ռազմահայրենասիրական դաստիարակություն) վարկաբեկման փորձերը։

Դատաիրավական համակարգ

1. Հրաժարվել Սահմանադրական դատարանը, դատական իշխանությունն ամեն գնով գործադիր իշխանությանը ենթարկեցնելու սևեռումից։ ՍԴ դատավորներին «օրենքի ուժով» կենսաթոշակի ուղարկելու փորձը  անընդունելի է։

2. Հրաժարվել սեփականության վերաբաշխման, վախի ու շանտաժի մթնոլորտ հաստատելու բացահայտ ու քողարկված նպատակներից․ անցումային արդարադատությունը և առանց մեղադրական եզրակացության գույքի բռնագանձման օրինագիծը հակասում են իրավական պետության և ժողովրդավարության սկզբունքներին։

3. «Մարտի 1»-ի գործը չծառայեցնել քաղաքական նպատակադրումների, փոխել Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահի խափանման միջոցը։ Հայաստանում չպետք է լինեն քաղբանտարկյալներ։

Մենք համախմբման, համերաշխության և հանդուրժողականության կողմնակից ենք։ Վստահ ենք, որ հանրությունը, քաղաքական ուժերը (նաև՝ խորհրդարանական), հասարակական կազմակերպությունները, քաղաքականապես ակտիվ ու գիտակից անհատները ստեղծված ծանր իրավիճակից դուրս գալու ուղիներ կփնտրեն, ջանքեր կգործադրեն։ Չպետք է մոռանալ, որ յուրաքանչյուրը պատասխանատու է լինելու արածի ու չարածի համար։

«Վերնատուն»-ը շարունակելու է մնալ հասարակական-քաղաքական հարթակ՝ նպատակ ունենալով ձևավորել քննարկումների առողջ միջավայր։ Ընդլայնվող ու զարգացող ակումբը առաջնորդվելու է նշյալ և այլ խնդիրները հետևողականորեն լուծելու սկզբունքով։

Մենք երկրում թշնամիներ չունենք, բայց և վճռական ենք ազգային-պետական նպատակների իրագործման, մեր քաղաքացիներին արժանապատիվ կյանք երաշխավորելու, նոր որակի ժամանակակից պետություն կառուցելու հարցում»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 09.06.2025

SHANTNEWS

Հայաստանի թենիսի հավաքականը կմասնակցի Դեյվիսի գավաթին

21:56 09.06.2025

Հայաստանի թենիսի հավաքականը կմասնակցի Դեյվիսի գավաթին

Հայաստանի թենիսի հավաքականն արդեն ժամանել է Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյե, որտեղ մասնակցելու է Դեյվիսի գավաթի խաղարկությանը։ Երրորդ ենթախմբում Հայաստանի հավաքականի մրցակիցներն են Հյուսիսային Մակեդոնիայի, Լատվիայի, Մոլդովայի, Չեռնոգորիայի ու Մալթայի հավաքականները։ Այս մասին հայտնել են Հայաստանի թենիսի ֆեդերացիայից: Մարզիչ Վահե Ավետիսյանի գլխավորությամբ Դեյվիսի գավաթին կմասնակցեն Միքայել Ավետիսյանը, Միքայել Ավանեսյանը, Հենրիկ Նիկողոսյանը, Սամվել Աղայանն ու Ավետիք Ղազարյանը։ […] ...

Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ օգնության են հասել փրկարարները

21:49 09.06.2025

Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ օգնության են հասել փրկարարները

Հունիսի 9-ին, ժամը 14:45-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները քաղաքացուն պատգարակով մոտ 300 մետր իջեցրել են և մոտեցրել անձնական […] ...

Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման ծրագրի իրականացումն անցնում է հաջորդ փուլ

21:44 09.06.2025

Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման ծրագրի իրականացումն անցնում է հաջորդ փուլ

Երևանի մետրոպոլիտենի 11-րդ՝ «Աջափնյակ» կայարանի նախագծային փաթեթն արդեն իսկ ստացել է պետական համալիր փորձաքննության դրական եզրակացությունը: Սա նշանակում է, որ կայարանի կառուցման մասով արդեն մեկնարկում են հաջորդ փուլի գործընթացները, մասնավորապես՝ ամբողջական ֆինանսավորման հաստատումը ՀՀ կառավարության կողմից, ազդեցության ենթակա տարածքում օտարման և տարաբնակեցման աշխատանքները, շինարարության մրցույթի նախապատրաստումը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Նախագծի ընթացքը և […] ...

Ըմբիշներ Մարտին Մանջիկյանը և Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպիեում ընթացող ԵԱ եզրափակիչ

21:40 09.06.2025

Ըմբիշներ Մարտին Մանջիկյանը և Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպիեում ընթացող ԵԱ եզրափակիչ

Հունահռոմեական ոճի ըմբիշներ 48 կգ Մարտին Մանջիկյանը և 65 կգ Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպյեում ընթացող Եվրոպայի առաջնության եզրափակիչ։ Այս մասին հայտնել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։ Մանջիկյանը կիսաեզրափակչում 6:6 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին, իսկ Նազարյանը 10:4 հաշվով շվեդ մրցակցին։ Մինչև եզրափակիչ Մանջիկյանը առավելության է հասել նաև հույն մրցակցի նկատմամբ, իսկ Նազարյանը ուժեղ է […] ...

Իրազեկման ծավալուն միջոցառումներ՝ հակահրդեհային կանոնների պահպանման նպատակով

21:33 09.06.2025

Իրազեկման ծավալուն միջոցառումներ՝ հակահրդեհային կանոնների պահպանման նպատակով

Հրդեհների կանխարգելման և հնարավոր աղետներից խուսափելու կարևոր միջոցներից է արդյունավետ իրազեկումը։ Ջերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց ՆԳ նախարարության հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունն ու Փրկարար ծառայությունը շարունակում են իրականացնել անտառային և բուսածածկ տարածքներում հակահրդեհային կանոնների պահպանման վերաբերյալ հանրային իրազեկման միջոցառումներ, որոնցում մինչ հունիսի 3-ը ներգրավված է եղել 528 փրկարարական ծառայող: Հանրային իրազեկման միջոցառումները նպատակ ունեն կանխարգելել հրդեհների […] ...

BACK_TO_TOP