Եվրահանձնաժողովը կկազմավորվի առանց Մեծ Բրիտանիայի դիրքորոշումը հաշվի առնելու – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 04 2024
  • $
    394.07
  • RUBLE
    4.19
  • 420.75
WEATHER
+25.09 oC

Եվրահանձնաժողովը կկազմավորվի առանց Մեծ Բրիտանիայի դիրքորոշումը հաշվի առնելու

16:00 23.11.2019

Եվրամիության անդամ պետությունները արդեն հաստատել են Եվրահանձնաժողովի կազմը՝ առանց Մեծ Բրիտանիայի պաշտոնական տեսակետը հաշվի առնելու։ Նրանք ժամանակ էին տվել Լոնդոնին՝ ներկայացուցիչ նշանակելու համար, սակայն դա տեղի չի ունեցել։

Եվրահանձնաժողովը այժմ ղեկավարելու է Ուրսուլա ֆոն դեր Լյայենը, որը մինչ այս Գերմանիայի պաշտպանության նախարարն էր և երկրի կանցլերի ամենահավանական թեկնածուն էր Անգելա Մերկելի հեռանալու դեպքում։

Ներկայում Լյայենի գլխավորությամբ հանձնաժողովի կազմը պետք է հաստատվի նաև Եվրախորհրդարանի կողմից։ Հենց դրա համար էլ անհրաժեշտ էր, որ Մեծ Բրիտանիան նույնպես համաձայնություն տա։ Սակայն բրիտանական կառավարությունը մշտական ներկայացուցիչ չէր ներկայացրել հանձնաժողովին, որպեսզի վերջինս արտահայտեր Լոնդոնի պաշտոնական կարծիքը։

Իսկ Լոնդոնի այս վարքը պայմանավորված է այնտեղ կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններով։ Քանի որ իրար հաջորդող մի քանի կառավարություն այդպես էլ չկարողացավ լուծել Brexit-ի հարցը, դեկտեմբերի կանցկացվեն նոր խորհրդարանական ընտրություններ և կառավարություն։

Իսկ մինչ այդ գործող կառավարությունը ներկայացուցիչ չի ուղարկել Բրյուսել՝ համարելով դա անիմաստ քայլ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Գազայում սպանվել է ավելի քան 13,9 հազար պաղեստինցի երեխա. Գուտերեշ

19:23 18.04.2024

Գազայում սպանվել է ավելի քան 13,9 հազար պաղեստինցի երեխա. Գուտերեշ

Գազայի հատվածում Իսրայելի գործողության ընթացքում, ՅՈՒՆԻՍԵՖ-ի տվյալներով, ավելի քան 13,9 հազար պաղեստինցի երեխա է զոհվել, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։ «Կորուստների թվերը ապշեցուցիչ են և աննախադեպ իմ՝ գլխավոր քարտուղարի պաշտոնավարման ընթացքում: ՅՈՒՆԻՍԵՖ-ի տվյալներով՝ ավելի քան 13,900 պաղեստինցի երեխա է սպանվել ինտենսիվ, հաճախ անկանոն հարձակումների հետևանքով», – ասել է Գուտերեշը: […] ...

Անահիտ Մանասյանը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի Կառավարման խորհրդի առցանց նիստին

19:10 18.04.2024

Անահիտ Մանասյանը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի Կառավարման խորհրդի առցանց նիստին

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ապրիլի 18-ին մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի (ENNHRI) Կառավարման խորհրդի առցանց նիստին։ Մասնակիցներն անդրադարձ են կատարել ENNHRI-ի՝ Եվրոպայում իրավունքի գերակայության վիճակի վերաբերյալ զեկույցին, ինչպես նաև քննարկել եվրոպական ցանցի կառավարմանն առնչվող մի շարք հարցեր։ 2024 թվականի փետրվարի 7-ին ENNHRI-ի ընդհանուր ժողովի շրջանակներում տեղի ունեցած քվեարկության արդյունքներով Անահիտ Մանասյանն […] ...

ԱԽ քարտուղարն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահին

19:03 18.04.2024

ԱԽ քարտուղարն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահին

Ապրիլի 18-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի հարցերով հատուկ հանձնակատար, ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բրիս Ռոքֆոյին: Զրուցակիցներն անդրադարձել են երկու երկրների քաղաքական երկխոսության օրակարգին և քննարկել առանցքային ոլորտներում առկա համագործակցությունը: Կարևորել են ապրիլի 5-ի ՀՀ-ԵՄ-ԱՄՆ հանդիպման արդյունքները՝ ինչի շրջանակներում մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգային հարցերի և բազմակողմ հարթակներում համագործակցության […] ...

Ֆրենկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին

17:33 18.04.2024

Ֆրենկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին

Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ, Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փելոնը Միացյալ Նահանգներին կոչ է անում ռազմական օգնություն տրամադրել Հայաստանին, որպեսզի վերինս կարողանա իրականացնել սեփական պաշտպանությունը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Փելոնը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, Հայաստանին ու Լեռնային Ղարաբաղին նվիրված՝ «Արդարություն հանուն ցեղասպանության» խորագրով միջոցառման ժամանակ։ Նա հավելել է, որ Լեռնային Ղարաբաղին անհրաժեշտ […] ...

Տարվա լուսանկար է ճանաչվել Գազայում արված լուսանկարը

16:39 18.04.2024

Տարվա լուսանկար է ճանաչվել Գազայում արված լուսանկարը

Պաղեստինցի ֆոտոլրագրող Մուհամմեդ Սալեմի լուսանկարը, որում պատկերված է իր մահացած զարմուհուն գրկած պաղեստինուհին, World Press Photo միջազգային մրցույթի կողմից ճանաչվել է տարվա լուսանկար, ասվում է կազմակերպության մամուլի հաղորդագրության մեջ: «Տարվա լուսանկար» անվանակարգում հաղթող է ճանաչվել ֆոտոլրագրողի «Պաղեստինուհին գրկել է իր զարմուհու մարմինը» աշխատանքը։ Լուսանկարում պատկերված է Ինաս Աբու Մամար անունով 36-ամյա պաղեստինցի կինը՝ գրկած սպիտակ […] ...

Իրանը սպառնում է ագրեսիայի դեպքում հարվածել Իսրայելի միջուկային օբյեկտներին

16:17 18.04.2024

Իրանը սպառնում է ագրեսիայի դեպքում հարվածել Իսրայելի միջուկային օբյեկտներին

Իրանը պատրաստ է հայելային պատասխանի՝ իր միջուկային օբյեկտների վրա Իսրայելի հարձակման դեպքում, հայտարարել է Իրանի միջուկային օբյեկտների անվտանգության ապահովման համար Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ստորաբաժանումների հրամանատար Ահմադ Հաքթալաբը, մեջբերում է Tasnim գործակալությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Եթե Իսրայելը ցանկանում է գործողություններ ձեռնարկել մեր միջուկային օբյեկտների դեմ, նա անպայման կբախվի մեր պատասխանին. Իսրայելը և նրա միջուկային […] ...

BACK_TO_TOP